Գյուղնախարարությունը վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրել է գյուղմթերքի շուկայի գները

Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է, որպեսզի ուսումնասիրեն գյուղմթերքի գները եւ, ըստ այդմ՝ տեղեկանք տրամադրեն: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

«Մենք ուսումնասիրել ենք, նայել ենք տվյալները, մեծածախ շուկան, մանրածախ շուկան` գյուղատնտեսական ապրանքների գների վերաբերյալ»,- նշեց Խաչատրյանը:

- Պարոն Խաչատրյան, արդյո՞ք գյուղնախարարության սկսած ուսումնասիրությունները կապ ունեն վարչապետի երկու օր առաջ շուկաներ կատարած այցի հետ:

- Վարչապետը այցելեց Գումի շուկա եւ 3-րդ մասի շուկա եւ ինքն էլ տեսավ, որ 3-րդ մասի շուկայում գները անհամեմատ ավելի էժան են, քան Գումի շուկայում: Շատ բան կախված է նաեւ սեզոնայնությունից: Այսինքն՝ ձմերուկ, որ երկու շաբաթ առաջ 200 դրամ էր, այսօր մեծածախ գինը 70 դրամ է, մանրածախ գինը 100-150 դրամ է:

- Գյուղացի՞ն է բարձր գներով վաճառում, թե՞ վերավաճառողի գերշահույթ ստանալու ցանկությունից է:

- Ձեւավորվում է երկու ուղենիշային գիծ, մեկը մեծածախ առեւտրի գինն է, մյուսը մանրածախ ցանցի գինն է, ենթադրենք՝ սուպերմարկետների գինը: Հիմա, եթե սուպերմարկետում գինը դարձել է 200-250 դրամ, անկախ նրանից, թե նա մեծածախ ինչքանով է գնում, նա շատ էժան չի կարող վաճառել: Եթե շուկայում, օրինակ, լոլիկը վաճառվում է 200 դրամով, որեւէ գյուղացի շահագրգռված չի լինի այն վաճառել 190 դրամով: Հիմա, եթե մանրածախ ցանցում վերավաճառողները այդքան մեծ տարբերություն չդնեն, կշահի հա՛մ գյուղացին, հա՛մ քաղաքացին: Խնդիրը մանրածախ շուկայի չհիմնավորված բարձր գներն են:

- Իսկ ստուգումներ չե՞ն լինում, որպեսզի նմանատիպ դեպքերը արձանագրեն եւ տուգանեն:

- Եթե կա հակամրցակցային վարքագիծ, դա այլ գերատեսչության խնդիր է, բայց դեռեւս նման գործի ընթացք չի տրվել: Մեծածախ շուկայում ճիշտ է, որոշակի գներ բարձրացել են, բայց հիմա նորմայի մեջ են:

- Խաղողի գները բա՞րձր են:

- 250-ից 400 դրամ է մեծածախ շուկայում, այսօր առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ:

Տպել
10115 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել