Սեւանա լճի դեմ հատուկ արշավ է կազմակերպվել. «Սեւան ազգային պարկ»-ի տնօրեն

Անցյալ շաբաթ ԱԺ-ի դիմաց մի շարք բնապահպաններ ցույց էին կազմակերպել, որպեսզի ԱԺ-ն չընդունի Սեւանա լճից լրացուցիչ ջրառի մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: «S.O.S Սեւան» նախաձեռնության անդամների խոսքով՝ Սեւանում իրավիճակը վատթարացել է եւ անգամ այն աստիճանի է հասել, որ զբոսաշրջիկների քանակը պակասել է: Որոշ բնապահպաններ նշում են, որ ջուրը աղտոտված է: ՀԺ-ն զրուցեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանի հետ:

- Պարոն Գուլանյան, ճի՞շտ է, որ այս տարի Սեւանա լճի զբոսաշրջիկների թիվը պակասել է ջրի աղտոտվածության պատճառով:

- Այո, շատ է նվազել եւ սա լրատվամիջոցների ընդամենը դիտումներ հավաքելու գործիքների կիրառման պատճառով է եղել: Այս տարի ինչպես նախորդ տարիներին, սկզբում լավ հոսք սկսեց, սակայն հետո ինչ-որ բաներ են հնարում, թե հերթեր կան, կենդանիներ կան եւ այլն, ամեն տարի մի բան հնարում են, ու կեսից այցելուների թիվը պակասում է: Հեղափոխությունից հետո, աննախադեպ շուտ` մայիս ամսից սկսեց Սեւանը աննախադեպ աշխատել: Մեկ ամսից լրատվական արշավ եղավ, խոսում են աղտոտվածության մասին` ջրիմուռների կանաչում, դա ամեն տարի լինում է: Այս տարի ջրի ջերմաստիճանը բարձր էր ջրիմուռների քանակը շատացավ, բայց հիմնական հանգստի գոտում չկար նման բան եւ մարդիկ կարող էին հանգիստ լողալ:

Այն կանխատեսումները, որ մենք ձմռանը անում էինք` ջրի սպիտակումը, մենք նշեցինք, որ դա բնական է եւ դա ջերմաստիճանի պատճառով է, այս ամենը օգտագործվեց մեր դեմ: Որոշակի լրատվամիջոցներ սկսեցին խոսել, թե Սեւանը խնդիր ունի ջրի որակի պահպանման: Դա բոլորս գիտենք, բայց վերջին 5 տարվա մեջ որոշակի տարրեր չեն փոխվել, նույնն է: 10 տարի առաջվա եւ ներկայիս ցուցանիշները, եթե համեմատենք, ապա կտեսնենք, որ շատ բան չի փոխվել: Եթե վերցնենք խորհրդային տարիների եւ ներկայիս արդյունքները, մենք կտեսնենք, որ դրական արդյունքներ ենք գրանցել բավականին շատ: Նույն բանը կենդանաբանական այգու պարագայում արեցին, ասացին՝ այստեղ տուբերկուլյոզ կա եւ վերջ, այնտեղ սկսեցին շատ քիչ մարդիկ գնալ:

- Ովքե՞ր են այդ արշավները կազմակերպում Սեւանա լճի դեմ:

- Բոլոր լրատվամիջոցները, երբ թեման դառնում է ծեծված, սկսում են նյութեր վերահրապարակել, հիմնական խոսակցությունը սկսվեց մի քանի լրատվամիջոցներից: Կարծում եմ՝ դժվար չի, կարող եք բացել, տեսնել, թե որ լրատվամիջոցները սկսեցին սկզբունքային սխալ նյութեր հրապարակել:

- Այս տարի նախորդ տարվա համեմատ քանի՞ տոկոսով է նվազել Սեւանա լճի այցելուների թիվը:

- Ես կարծում եմ՝ այս տարի նախորդ տարվա համեմատ, 30 տոկոսով նվազել է այցելուների թիվը: Եւ դա էլ սկզբնական հատվածում է եղել, դրանից հետո Սեւանում գրեթե մարդ չկար: Շաբաթվա մեծ մասը նամանավանդ աշխատանքային օրերին դատարկություն էր Սեւանում: Փոխարենը ավելացավ դեպի Սեւ ծով եւ Վրաստանի հանգստյան գոտիներ մեկնող զբոսաշրջիկների թիվը:

- Փաստորեն, Սեւանի հանգստյան գոտիների տերերը տուժե՞լ են:

- Մենք այսօր այդ հարցն էինք քննարկում, նույնիսկ մեկ անգամ բողոքի ակցիա եղավ, մարդիկ ճանապարհ փակեցին, ուղղակի չգիտեին՝ ինչից բողոքել: Ասում էին՝ լավ, ի՞նչ անենք: Ես անգամ Սեւանի ջրից խմեցի՝ ցույց տալով, որ դա մաքուր է, բայց դրանից հետո սկսեցին նորից լուրեր տարածել, իբր խմել եմ եւ ընկել հիվանդանոց: Մարդիկ չեն կարողանում այդ հանգստյան գոտիների վարձավճարները վճարել:

- Իսկ բնապահպանության եւ առողջապահության նախարարությունները ի՞նչ քայլեր են ձեռնարկել՝ խնդրին լուծում տալու համար:

- Առողջապահության նախարարությունը հրապարակում արեց, այդ հրապարակումը նույնպես օգտագործեցին այնպես, ինչպես ուզում են: Դրանից հետո առողջապահության նախարարը եկավ եւ անձամբ լողաց այդ հատվածներում, որպեսզի ցույց տա, որ ժողովուրդ, մենք խոսում ենք, որ մարդը չգնա այդ կանաչ զանգվածը խմի եւ եթե լողանում է, դրանից վնաս չկա: Բնապահպանության նախարարարը հրապարկումներով հանդես եկավ, որ սա արտառոց չի, բոլոր նյութերը թույլատրելի սահմաններում են:

Տպել
2443 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին