Կարեւոր է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Մայիլյանը՝ եվրապատգամավորներին

Օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրախորհրադարանի պատվիրակությանը՝ Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Արցախի եւ Եվրախորհրդարանի միջեւ համագործակցությանը՝ ուղղված հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդմանը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի Հանրապետության հետ Եվրախորհրդարանի համագործակցությունը կարեւոր ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում՝ ցուցադրելով Արցախի մեկուսացումը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոց օգտագործելու Ադրբեջանի քաղաքականության անընդունելիությունը։

Հյուրերի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես՝ ընդգծելով Արցախի միջազգային ճանաչումն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի վրա։

Անդրադառնալով հանրապետությունում պետականաշինության գործընթացին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների հավատարմությունը անկախ պետականության ամրապնդմանը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների եւ սկզբունքների վրա։

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման այցերի կարեւորությունն Արցախի Հանրապետության եւ եվրոպական կառույցների միջեւ համագործակցության զարգացման եւ ընդլայնման գործում։

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ «Հայ Դատի» Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը եւ «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։

Տպել
618 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ