Սեւանից նոր ջրառ կկատարեն․ ԱԺ-ն ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը

ՀՀ ԱԺ-ն օգոստոսի 29-ին, երկրորդ ընթերցմամբ ձայների 80 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Նախագիծը, որը կառավարությունը որպես հրատապ ներկայացրել էր ԱԺ եւ նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունվել, թույլ է տալիս սահմանվածից 40 մլն խմ ավելի ջուր բաց թողնել Սեւանա լճից։ Այսինքն՝ սահմանված տարեկան 170 մլն խմ ջրի փոխարեն այս տարի ջրառը կկազմի մինչեւ 210 մլն խմ:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը ԱԺ-ում հայտնել էր, որ կառավարությունը ստիպված է դիմում այս քայլին:

Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հնարավորության դեպքում Սեւանի նոր ջրառ չկատարել, քանի որ Սեւանը «ջրի տարա չէ»։ Սակայն ջրառի անհրաժեշտություն առաջացավ, քանի որ ոռոգման համակարգում կորուստները մեծ են, գյուղական 55 հազար տնտեսություն հողերը ոռոգելու խնդիր կունենան, եթե ԱԺ-ն մերժի օրինագիծը։

Տպել
7996 դիտում

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Ի՞նչ է սատանիզմը. այսօր շատերն են շատերին մեղադրում սատանիստ լինելու համար

Արմեն Գեւորգյանի պաշտպանը եւս մեղադրող դատախազներին բացարկի միջնորդություն ներկայացրեց

ՀՀ ֆուտբոլի հավաքականի վիճակագրությունը Հունաստանի եւ Իտալիայի դեմ խաղերում հուսադրող չէ

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը քիչ առաջ բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին

Հայաստանը ամենաապահով երկրներից է. 142 երկրների շարքում՝ 7-րդը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը. ՊՆ

Բացահայտվել է Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ (տեսանյութ)

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Սրա տակ քաղաքական մանիպուլյացիաներ են. ԵՊՀ դասախոսը ուսանողական ցույցերի մասին

Ասկերանի բնակիչը ձիով պայթել է հակահետեւակային ականի վրա. տեղափոխվել է հիվանդանոց

Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանը այսօր եւս հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ)

Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղյակ է «Սպայկա» ընկերության խնդրի մասին

Ամենահայ բրազիլացին ավարտեց կարիերան ՀՀ ֆուտբոլի հավաքականում

Մանվել Գրիգորյանը բերվել է դատարան․ պաշտպանները նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Փորձ է կատարվում անդադար միջնորդություններ ներկայացնելով՝ դատական քննությունը փակուղային իրավիճակի հանգեցնել. դատախազ