«Արարատ 73»-ի լեգենդները վերջին հրաժեշտը տվեցին Ալյոշա Աբրահամյանին

«Արարատ 73»-ի լեգենդ Ալյոշա Աբրահամյանը հուսալի դարպասապահ էր, նվիրված մարզիկ, լավ մարդ: Այսպես են նրան հիշում թիմակիցները: Այսօր՝ օգոստոսի 28-ին, Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ նրա հոգեհանգստի արարողությունը: Լրագրողների հետ զրույցում թիմակիցները իրենց ցավակցությունները հայտնեցին, խոսեցին իրենց ընկերոջ մասին, հիշեցին միասին անցկացրած հետաքրքիր պահերը:

Սերգեյ Բոնդարենկո

«Ամենահետաքրքիր, ջահել ժամանակները, կյանքը միասին ենք անցկացրել: Հոյակապ, չտեսնված դարպասապահ էր: Կյանքում հոյակապ անձնավորություն, շատ ընկերասեր տղա էր, ընտանիք սիրող տղա: Ցավը ահավոր մեծ է, Ալյոշա Աբրահամյանի պես մարդ կորցնելը... ընդհանրապես մարդ կորցնելը շատ ծանր է: Մեր թիմից արդեն պակասեց 4 խաղացող՝ Սանասար Գեւորգյանը, Ալեքսանդր Կովալենկոն, Հովհաննես Զանազանյանը, Ալյոշա Աբրահամյանը: Պակասում ենք չենք ավելանում...»- ասաց Սերգեյ Բոնդարենկոն:

Նիկոլայ Ղազարյան

Նիլոյայ Ղազարյանը հիշեց, թե որքան ապահով էին իրենց զգում թիմի բոլոր խաղացողները՝ իմանալով, որ դարպասում Աբրահամյանն է: Ընդգծեց, որ նրա ներկայությունը բոլոր մյուս օղակների ֆուտբոլիստներին մեծ վստահություն էր հաղորդում հանդիպումների ժամանակ:

«Ընտանիքի պես ենք եղել: Մենք հանգիստ էինք, որ Ալյոշան դարպասում կանգնում էր, իսկ ֆուտբոլիստների համար գիտեք՝ հոգեբանորեն դա ինչ է նշանակում: Հոգեբանորեն հանգիստ լինելը հաջողության կեսն է»,- ասաց նա:

Խորեն Հովհաննիսյան

Խորեն Հովհաննիսյանը վերհիշեց 1975 թ. տեղի ունեցած Չեմպիոնների գավաթի խաղարկության «Բավարիայի» դեմ քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը: Այդ խաղում ԽՍՀՄ-ն ներկայացնող «Արարատը» 1:0 հաշվով հաղթեց մրցաշարի գործող գավաթակրին, որի կազմում հանդես էին գալիս աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի մի շարք աշխարհահռչակ խաղացողներ: Հովհաննիսյանը շեշտեց, որ ահեղ մրցակցի նկատմամբ տոնած հաղթանակում մեծ ներդրում է ունեցել Աբրահամյանը:

«Նա մենակ կարողացավ ամեն ինչ անել, որ հաղթենք: Հենց իմ առաջին խաղն էր, որ հանդես եկա «Արարատում»: Հայաստանի պատմության նվիրված, հոյակապ դարպասապահներից մեկն է: Ոչնչի չէր խառնվում. միայն իր գործը գիտեր, իր դարպասը: Ոչ մի մարզում բաց չէր թողնում: Հիշում եմ, որ նոր էի հիմնական կազմում, դարպասում կանգնած էր, մտածում էի՝ մեծ տղա է, թույլ էի հարվածում: Նա ասաց՝ երբեք թույլ չհարվածես, ինչքան ուժ ունես, հարվածիր: Նվիրված էր ֆուտբոլին»,- պատմեց Հովհաննսյանը:

Սերգեյ Պողոսյան

Սերգեյ Պողոսյանը նշեց, որ, բացի լավ ֆուտբոլիստ լինելուց, Աբրահամյանը նաեւ լավ մարդ էր: Ասաց, որ ոչ մի պարագայում չէր տրտնջում: Այդպիսին է եղել որպես մարզիկ եւ այդպիսին է եղել որպես մարդ: Նույնիսկ առողջական խնդիրներից չի բողոքել. միշտ ասել է, որ իրենց լավ է զգում:

«Իրոք որպես դարապսապահ շատ ուժեղ էր: Որպես մարդ շատ համեստ, բարի անձնավորություն էր, նույնիսկ հիվանդանոցում եղած ժամանակ, երբ հարցնում էինք՝ ինչպես է, երբեք չէր բողոքում: Ընդհանրապես կյանքում երբեք չէր բողոքում»,- ասաց նա:

Արկադի Անդրեասյան

Արկադի Անդրեասյանը պարզապես ասաց, որ միասին բազմաթիվ երջանիկ պահեր են ունեցել: Միասին հաղթանակներ են տարել, որոնց մասին միշտ կհիշի:

«Կյանքի ուրախ պահերը միասին ենք անցկացրել, միասին ենք խաղացել, հաջողության հասել: Մեր ընկերը մեր հայ ազգին հաջողություններ է պարգեւել, մինչեւ հիմա էլ հիշում են»,- ասաց նա:

Բացի «Արարատի» մի շարք նախկին ֆուտբոլիստբերից՝ հոգեհանգստի արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարիզչ Վարդան Մինասյանը, մինչեւ 21 տարեկանների հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, մարզական աշխարհի այլ ներկայացուցիչներ այդ թվում՝ հեռացատկի Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը: Եկել էին «Արարատի» ներկայիս ֆուտբոլիստները:

«Արարատի» ներկայիս թիմը

ԽՍՀՄ-ի չեմպիոն եւ գավաթակիր Ալյոշա Աբրահամյանը երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է օգոստոսի 26-ին: Վաղը՝ օգոստոսի 29-ին, նա կդառնար 73 տարեկան: Թաղման արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 13:00-ին:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
3559 դիտում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան