Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ-ի սահմանած հակառուսական պատժամիջոցներին․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրորվը հայտարարել է, որ Ռուսաստանը փոխադարձության սկզբունքով կպատասխանի ԱՄՆ-ի սահմանած նոր հակառուսական պատժամիջոցներին։ Այդ մասին նա հայտարարել է սլովակյան «Պրավդա» թերթին հետ զրույցում։

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը Լավրովը համարել է ԱՄՆ-ի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող պայքարի արդյուքն։ «Վաշինգթոնյան իսթեբլիշմենթի որոշ ուժեր ռուսաֆոբ հիստերիա են բարձրացնում եւ փորձում են արգելափակել երկկողմ հարաբերություններում ցանկացած դրական զարգացում»,- ասել է Լավրովն ու որպես յուր գնահատականի ապացույց հավելել, որ Հելսինկիում կայացած հանդիպումից անմիջապես հետո Թրամփը հայտնվեց հակառակորդների քննադատության տարափի ներքո»։

«Իսկ Կոնգրեսում սկսեցին մեր երկրի դեմ ուղղված նոր նախաձեռնություններ պատրաստել», - ասել է նախարարը: Նրա խոսքով, թեպետ ամերիկացիները երկխոսության պատրաստակամության մասին հավաստիացումներ են տալիս, սակայն Մոսկվան «դեռեւս բախվում ենք անբարյացակամ քայլերի, որոնք լարում են առանց այդ էլ բարդ իրավիճակը մեր հարաբերություններում»:

Այսպես, նշում է նա, օգոստոսի 8-ին հայտարարվեց հակառուսական նոր միջոցառումների մասին`«Սկրիպալների գործին» մեր ենթադրյալ ներգրավվածության պատրվակով: «Եվ մեզ ընթացում սկսեցին սպառնալ ճնշման հետագա ուժեղացմամբ, եթե չհամոզենք ԱՄՆ-ին, որ քիմիական եւ կենսաբանական զենք այլեւս չենք օգտագործի: Նման պահանջներին դժվար է լուրջ վերաբերվել», - ասել է նա ու հավելել, որ ՌԴ-ի հետ վերջնագրերի լեզվով խոսելու փորձերը անհեռանկարային են:

«Միեւնույն ժամանակ մենք շարունակում ենք բաց լինել Վաշինգթոնի հետ նորմալ եւ փոխադարձ հարգանքի, միմյանց շահերի վրա հիմնված հարաբերությունների համար»,-հավելել է Լավրովը։

Տպել
638 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան