Սոցփաթեթի շահառուների համար նույնականացման քարտը պարտադիր կլինի սեպտեմբերից

Սոցիալական փաթեթի շահառուները, դրանով նախատեսված ծառայություններից օգտվելու համար, արդեն սեպտեմբերից սկսած անպայման պետք է ունենան նույնականացման (ID) քարտ: Այսինքն՝ անձնագրի փոխարեն այդուհետ նրանցից այս փաստաթուղթն է պահանջվելու: Կառավարության համապատասխան որոշմամբ ի սկզբանե սահմանվել էր, որ նույնականացման քարտի պարտադրանքը ուժի մեջ է մտնելու սույն թվականի հունվարի մեկից: Հետո, սակայն, վերջնաժամկետը փոխվել է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից պարզաբանեցին, որ նշված ժամկետի երկարաձգումը պայմանավորված էր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության առաջ քաշած խնդրով, այն է՝ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ ապահովել նույնականացման քարտի անհրաժեշտ ծավալը: Նույն վարչության պետ Մնացական Բիչախչյանը երեկ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ նույնականացման քարտ տրամադրելու խոչընդոտներ այլեւս չկան:

Նույնականացման քարտ ստանալու կամ փոխանակելու համար սահմանված է 3 հազար դրամ պետական տուրք: Վճարից ազատվում են այն անձինք, որոնք 16 տարին լրանալուց հետո երբեւէ չեն ստացել հին նմուշի անձնագիր եւ առաջին անգամ ստանում են նույնականացման քարտ, ինչպես նաեւ աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ քաղաքացիները:

Տպել
2102 դիտում

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը

Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. վարչապետը՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականին

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա տղային վրաերթի ենթարկելու մասին մայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

Տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնց մասին ձեզ տեղեկություններ կհաղորդեմ. Բ. Սահակյանը՝ Ն. Փաշինյանին

Ներկայացրել է կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը կկանչվի հարցաքննության

Հովհաննես Հարությունյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

«Հայկական Ժամանակ» օրաթերթը և ArmTimes լրատվական կայքը փնտրում են փորձառու և ստեղծագործ լրագրողներ

ՈՒԵՖԱ-ն գուցե պատժի Թուրքիային. կդիտարկվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխելու տարբերակը

Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից. Քննչական կոմիտե

Հայտարարություն մրցույթի մասին

3 թուրք նախարարի՝ ԱՄՆ-ում առկա գույքը կալանքի տակ է, 100 մլրդ դոլար արժեցող թուրք-ամերիկյան գործարքը՝ չեղարկված

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացնում Արտաշատի թիվ 5 դպրոցում և մատակարարի մոտ

Տավուշի մարզում ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Արցախի նախագահը ժամանել է Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են (տեսանյութ)

Առաջատար մարմնամարզիկը կրկնեց սխալը, ու ՀՀ-ն զրկվեց օլիմպիական ուղեգրից. ըստ մարզչի՝ խնդիրը հոգեբանական է