«Հոդվածը շինծու է եւ անհիմն». Արթուր Աղաբեկյանը գանձագողերին չի՞ հովանավորել

Արցախի նախկին փոխվարչապետ, ՀՀ Զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը պատասխանել է armtimes.com-ում օգոստոսի 23-ին՝ «Գանձագողերն ինձ ահաբեկեցին Արթուր Աղաբեկյանով. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին» վերտառությամբ տեղ գտած հրապարակմանը:

Այդ հրապարակման մեջ արցախյան պատերազմին մասնակցած, ՊՆ-ում երկար տարիներ աշխատած ու իր պնդմամբ նախարարությունից առանց ծառայողական քննություն անցկացնելու անհիմն հեռացված Գեւորգ Վոլոդյայի Հայրապետյանը բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա պնդում է, որ իր ծառայության ժամանակ, երբ եղել է ճակատի հրամանատար «կատարվում էր մեծ թալան որոշ կլանների կողմից /գանձագողություն/, որոնք ավիրելով թալանում էին հին հայկական եկեղեցիները եւ պատմական հուշարձանները՝ տանելով իրենց հետ նույնիսկ վերջին՝ հին պատմություն ունեցող գեղեցիկ խաչքարերը: Ես փորձեցի արգելք հանդիսանալ նրանց, իսկ նրանք ինձ ահաբեկեցին Արթուր Աղաբեկյանով՝ նրան ներկայացնելով որպես իրենց «կռիշ»: Այդ ժամանակ նրանք ինձ համար որպես պատժամիջոց ընտրեցին՝ զրկելով 6 տարվա աշխատանքային ստաժից եւ ինձ հասանելիք գնդապետի կոչումից…»

Արթուր Աղաբեկյանը պատասխան նամակ է հղել մեր խմբագրության էլ.հասցեին՝ պնդելով, որ «հոդվածը շինծու է և անհիմն»:

«Գոնե ինձ ճանաչողները գիտեն, որ 1996-1997 թ. չեմ ծառայել Զինված Ուժերում, 1997-1999թ. եղել եմ հարավ-արևելյան ուղղության հրամանատարը և մատնանշված ուղղությամբ պատասխանատու չեմ եղել, տեղեկությունների չեմ տիրապետել, մարտական գործողությունների չեմ մասնակցել, հրամանատարական կազմին չեմ ճանաչել։ 1999թ հունիսից մինչև 2000 թ. փետրվարը չեմ ծառայել Զինված Ուժերում։

2000թ.-ին՝ լինելով ՀՀ ՊՆ տեղակալ, այդ ուղղությունների համար պատասխանատու չեմ եղել և իրեն, իր պատկերացրած կռիշներին ու գանձագողերին չեմ ճանաչում։ Ուստի, կոչ եմ անում, հոդվածից և վերնագրից հեռացրեք անունս ու նկարս, եթե անաչառ լրատվության ու ճշգրիտ տեղեկատվության փոխանցման կողմնակից եք»,- ասված է Աղաբեկյանի պատասխան նամակում։

Նամակում քաղաքացին պնդում է, որ իրեն դատապարտել են քաղաքական դրդապատճառներով եւ հայցում է ներկա իշխանությունների աջակցությունը արդար դատաքննության իրականացման հարցում:

«Շուրջ 9 տարի բազմաթիվ ճնշումների ներքո չկատարած հանցանքի համար պատիժ եմ կրում տարբեր քրեակատարողական հիմնարկներում: Ընտանիքս ապրում եւ ծառայում է առաջնագծում, ուստի՝ խնդրում եմ նոր Հայաստանի ղեկավարությանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արդարացի որոշում կայացնել՝ վերանայելով գործս բաց եւ թափանցիկ դատական գործընթացում:

Ամիսներ առաջ Երեւան քաղաքի Շենգավիթի նստավայրի դատարանին եմ դիմել բաց ռեժիմ կիրառելու միջնորդությամբ, որը նշանակված է լսելու 2018 թ. օգոստոսի 24-ին,  սակայն վստահ չեմ, որ ինձ հալածող ուժերը ազդող չեն լինի կայացվող դատական ակտի վրա»,- ասված էր Գեւորգ Հայրապետյանի բաց նամակում։

Հավելենք, որ սույն գործը Եվրոպական դատարանն ընդունել է վարույթ։

Տպել
2452 դիտում

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)