Արցախ, Ցեղասպանություն եւ ՀՀ-ԵՄ հարաբերություններ․ ի՞նչ ակնկալել Մերկելի այցից․ Աշոտյան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հարավային Կովկաս այցի կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար բազմաբաղադրիչ է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ Նա անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հարավային Կովկասի երկրների այցին:

«Վաղը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստան այցելելու հրավերը վերահաստատվել է դեռ 2017 թվականին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

Այցի կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար բազմաբաղադրիչ է: Ընդգծեմ մեզ համար մի քանի սկզբունքային հարցադրումներ:

1. Գերմանիան մշտապես առավել զգույշ և կշռադատված քաղաքականություն է վարել Հարավային Կովկասում՝ փորձելով չհակադրվել ավանդական ռուսական ազդեցությանը տարածաշրջանում: Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական քաոսում կարևոր է հասկանալ Գերմանիայի նոր դիրքավորումը տարածաշրջանում:

2. Լինելով Մինսկի խմբի անդամ երկիր՝ Գերմանիան մշտապես բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում իր անվերապահ աջակցությունն համանախագահների միջնորդական առաքելությանն ու սկզբունքներին: Ամռանը գերմանական ընկերություններից մեկի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին լուրը խիստ անհանգստացնող էր: Այս առումով՝ Մերկելի այցը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը:

3. 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագը, ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը և ընդունելով նաև Գերմանական կայսրության մեղքի բաժինը, ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական ուղերձ հղեց Թուրքիային: Գերմանիայի նման դիրքավորումը առ այսօր ուժեղ ազդակ է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետագա հաջող ընթացքի համար և ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակներում:

4. 2017 թվականին Հայաստան-ԵՄ նոր շրջանակային պայմանագրի ստորագրումից և այս տարի հունիսի 1-ից նրա ուժի մեջ մտնելուց հետո մինչ այս պահը համաձայնագրով պայմանավորված որևէ բարեփոխման մեկնարկ կառավարության մակարդակով տրված չէ: Հիմք ընդունելով Գերմանիայի առաջատար կարգավիճակը ներկայիս ԵՄ-ում՝ Մերկելի այցը փայլուն հնարավորություն է կառավարության համար վերջապես զարկ տալու կոնկրետ աշխատանքներին և հստակ գործնական ուղերձ հղելու ԵՄ-ին՝ մեղմելով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի բացասական արդյունքներն ու առկա անորոշ մթնոլորտը:

5. Ներքաղաքական վերջին զարգացումների համատեքստում, և երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրահավաքային հակաժողովրդավարական սպառնալիքները մեղմելու փորձից հետո, նման մակարդակի համաշխարհային առաջնորդներից մեկի այցը պետք է նպաստի սահմանադրականության, իրական ժողովրդավարության և հանդուրժողականության խարխլված մթնոլորտի վերականգնմանը Հայաստանում:

6. Գաղտնիք չէ, որ Հայաստանը Եվրոպական Միությունից այլ կարևոր ակնկալիք նույնպես ունի: Խոսքը վերաբերում է Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի շուրջ քաղաքական որոշում կայացնելուն: Գերմանիան, մի կողմից լինելով փախստականների ճգնաժամի հիմնական թիրախ, մյուս կողմից՝ աջակցելով Արևելյան գործընկերության ծրագրերին՝ անկյունաքարային նշանակություն ունի Հայաստանի համար՝ ԵՄ-ի կողմից դրական որոշում կայացնելու համատեքստում, այդ թվում՝ ազդելով Բրյուսելում, Փարիզում, Պրահայում և այլուր խնդրի դրական լուծման համար»,- գրել է Աշոտյանը:

Տպել
7209 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր