Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է՝ ինչպես է զարգանալու Հայաստանի տնտեսությունը (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով ներկայացնում է Հայաստանի տնտեսական ռազմավարության դրույթները: ՀՀ վարչապետն, իր էջում ուղիղ եթերի մասին ծանուցելով, նշել էր. «Եթե հիշում եք, օգոստոսի 17-ի հանրահավաքում ասացի, որ ելույթիս տնտեսական մի հատված հետաձգում եմ և կներկայացնեմ առաջիկայում: Այսօր ժամը 20.00-ին իմ այս էջի ուղիղ եթերում կներկայացնեմ տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ: Իսկ ստորեւ բերված պատկերը ձեռքի տակ ունենանք՝ որպես աշխատանքային  թուղթ»:

Նիկոլ Փաշինյանի կողմից «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված պատկերը վերնագրված է «ՀՀ տնտեսական առաջընթացի կառուցվածքը»:

Վարչապետը կետ առ կետ անդրադառնում է այդ դրույթներին, պարզաբանում դրանք: Խոսվեց տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, ադամանդագործության, արտադրական ոլորտի, բուհական համակարգի առաջընթաց զարգացումների մասին, որոնք նպաստելու են ՀՀ տնտեսության զարգացմանը:

«Հունիսին ունեցել ենք 9.6 տոկոս տնտեսական ցուցանիշ, և ես հույս էի հայտնել, որ հաջորդ ամիսներին այս ցուցանիշը կավելանա, և արձանագրեցինք, որ հուլիսին ունեցել ենք 11.1 տոկոս տնտեսական ցուցանիշ, ինչը բացառիկ ցուցանիշ է: Արդեն հունիս-հուլիս ամիսներին մենք երկնիշին մոտ տնտեսական աճ ունեցանք, գնալով տեմպը մեծանում է, տնտեսության զարգացման մի քանի մոդել կա, որոնց մեջ մտնում է այն, որ կառավարությունը ստեղծում է պայմաններ, իսկ մոդելը թողնում է շուկային: Ապահովված երկրներում կարևոր է, որ կառավարությունը ներկայացնի իր տեսլականը, այսինքն, թե ինչպես է պատկերացնում տնտեսության զարգացման մոդելն ու ռազմավարությունը: Բանն այն է, որ շատ հաճախ պոտենցիալ ներդրողները լինում են 2 ճաշակի՝ մի մասը գիտի՝ ինչ է ուզում, իսկ մյուս մասի համար կարեւոր է, որ պետությունը կոնկրետ ուղի գծի, թե հատկապես որ ոլորտներում կարող են լինել ներդրումներ»,- ասում է վարչապետը:

Ըստ Ն. Փաշինյանի, կառավարության համար բարձր տեխնոլոգիական արտադրությունը առաջնային է, որը վերաբերում է կոշտ արտադրանքին:

«Այս պահին արդեն ներդրումային հետաքրքրություններ կան այս ոլորտի հետ կապված: Ինչպես նաև  հետաքրքրություն կա՝ արևային էլեկտրակայանների համար պանելների արտադրությունը սկսելու: Սա այն ոլորտն է, որն իսկապես կարող ենք համարել հեռանկարային, քանի որ արևային էներգիան նոր է զարգանում, առաջիկայում այն լինելու է տնտեսության ամենահզոր ճյուղերից մեկը: Տեղյակ եմ, որ կան ներդրումներ որոշակի տեխնոլոգիական ապրանքներ արտադրելու մասով, օրինակ՝ հեռուստացույցներ և կենցաղային տեխնիկայի թողարկում: Հույս ունենք, որ այդ գործարարերը հաջողություններ կգրանցեն, իսկ կառավարությունն իհարկե նրանց կաջակցի»,-նշել է վարչապետը:

Տնտեսական զարգացման ռազմավարական դրույթներից մեկն էլ ադամանդագործությունն է, որի մասին խոսելիս վարչապետը նշեց, որ նախկինում ադամանդագործությունը բավականին զարգացած է եղել Հայաստանում, բայց դրամի փոխարժեքի բարձրացման և ադամանդի շուկայում տեղի ունեցած ազատականացման գործընթացների հետեւանքով այդ ոլորտը Հայաստանում դադարել է զարգանալ:

«Հիմա կան ընկերություններ ու գործարարներ, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ, և մենք հույս ունենք, որ նրանք հաջողություն կունենան, կառավարությունը կաջակցի նրանց»,- ասաց Փաշինյանը: Ադամանդագործության հետ միասին վարչապետը նաև կարեւորեց ոսկերչության զարգացումը. ըստ նրա, ցանկացած երկրում, ուր գնում են զբոսաշրջիկները, ընդունված է իրեր գնել: Իսկ Հայաստանում դրանք կարող են լինել նաև ոսկերչական ապրանքները»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Խոսելով բուհական կրթության մասին, Ն. Փաշինյանը նշեց, որ բուհերն ունեն մեծ խնդիր՝ դիմորդի եւ ուսանողի, ըստ էության՝ բոլոր դիմողներն ընդունվում են հիմա բուհեր, բացառությամբ՝ բժշկական համալսարանի: «Մեր բուհական համակարգը պետք է վերակառուցվի այս տրամաբանության մեջ: Մեր բուհերը պետք է կարողանան արտասահմանից ուսանողներ բերել: Միշտ էլ կա հնարավորություն՝ ունենալ գին-որակ այնպիսի հարաբերակցություն, որ նոր ուսանողներ բերի: Հայաստանում պետք է առաջնային դիրքերում լինի որակյալ կրթությունը: Օրինակ, գյուղատնտեսական համակարգում կան ՊՈԱԿ-ներ, որոնք գիտական գործառույթներ էլ են իրականացնում, պետությունը ստեղծել է ՊՈԱԿ եւ ֆինանսավորում է որոշակի գիտական միջավայր, բայց այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ ամենը չի ներառվում Ագրարային համալսարանի կազմում՝ պրակտիկ հնարավորություններ ստեղծելու համար: Սա նշանակում է, պետք է անել քայլեր՝ ուսանողին աշխատանքով ապահովելու եւ պրակտիկ գիտելիքներ տալու համար»: Նույնը, ըստ վարչապետի, վերաբերվում է նաեւ գիտության ոլորտին:

Տուրիզմի մասին՝ «Հայաստան եկածների ու գնացածների տարբերությունը, վարչապետի փոխանցմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 29 հազարից ավելի է, այդքան մարդ է եկել Հայաստան: Նախորդ տարի այս ցուցանիշը մինուս 6000 է եղել, այսինքն, ավելի շատ երկրից մեկնել են, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում զգալի ավելացել են: Նրանց մեծ մասը մեր հայրենակիցներն են, որոնք վերադառնում են, անշարժ գույքի գների բարձրացումը դրա հետ է կապված, մարդիկ գալիս են ու բնակարաններ են գնում այստեղ: Զբոսաշրջության զարգացման հետ մեկտեղ ակտիվանում է նաեւ փոքր եւ միջին բիզնեսը: Կարծես թե կա փոփոխություն՝ զբոսաշրջության բնագավառում ու հուսով եմ՝ մեր զբոսաշրջային ենթակառուցվածքները կլավանան, ամենալավ գովազդն այն է, երբ գալիս են Հայաստան ու գոհ են հեռանում, իրենց ծանոթներին, մտերիմներին ու սոցցանցերին պատմում են, որ լավ ժամանակ են անցկացրել ու Հայաստանը հրաշալի երկիր է, թող հաշվի առնեն սա փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողները ու գոհ ճանապարհեն զբոսաշրջիկներին»,- ասաց Ն. Փաշինյանը:

Անդրադառնալով անասնապահության զարգացմանը, Ն. Փաշինյանը նշեց, որ Հայաստանից խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արտահանման մեծ պոտենցիալ կա, իսկ մենաշնորհներն ու արգելքները վերացվել են:

Սննդի արդյունաբերության, գինեգործության, կոնյակագործության մասին խոսելիս, վարչապետն ասաց, որ դրանք մեր ավանդական ճյուղերից են ու այժմ գինեգործությունը վերելք է ապրում:

Վարչապետը այս ամենի հետ նաեւ հավելեց, որ ՀՀ քաղաքացին ազատ է՝ զբաղվել իր մասնագիտությամբ կամ նախընտրելի գործով, որովհետեւ մենաշնորհները վերացված են: Ըստ նրա, նախորդ իշխանությունն ամեն ինչ արել է, որ քաղաքացին լինի աղքատ, որպեսզի շահագրգռված լինի նաեւ ընտրակաշառք ստանալ, չի ցանկացել աշխատել, որպեսզի աղքատության նպաստից չզրկվի: «Այս ամենն, իհարկե, քաղաքական պատճառներ է ունեցել, մենք այսօր ասում ենք, որ պետք չէ աղքատությունը խրախուսել, թող մարդն ասի՝ այո, ես կարող եմ այդ նպաստը չստանալ, ու մարդն իր աշխատանքով կստեղծի արդյունքը: Հիմա ՀՀ-ում բիզնեսի համար շատ լավ պայմաններ են ստեղծվել: Եկեք մեր մտածողությունը փոխենք, փոխենք այս մտածելակերպը՝ «ոնց անել, որ աղքատության նպաստ ստանանք», այլ հակառակը՝ այնպես անենք, որ  աղքատության նպաստ չստանանք, որպեսզի մտածենք, որ դա չի կարող ապահովել իմ ապրուստը, իմ աշխատանքը պիտի դա ապահովի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը

Նա նաեւ հայտարարեց, որ կառավարությունը նախատեսում է իջեցնել եկամտահարկը. եկամտահարկի իջեցում է նախատեսվում ու լրջագույն փոփոխություն պետական գնումների ու հարկային օրենսգրքերում:
Ըստ վարչապետի՝ կարելի է գիտակցել, որ նոր Հայաստանում հաջողությունը ոչ թե ծանոթ ունենալն է, այլ կրթական ու ինտելեկտուալ բարձր մակարդակ ունենալը: «Այսօր ՀՀ-ում նա, ով ցանկանում է հաջողություն ունենալ, պետք է ոչ թե ծանոթներ գտնի, այլ փնտրի, թե ինչ կարողություններ ունի, պետք է աշխատել օրինական դաշտում ու ազնիվ»:

Տպել
4572 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ