Ծեծելով սպանել է քաղաքացուն, հափշտակել նրա գումարը, ոսկյա մատանին եւ ձեռքի ժամացույցը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գավառ քաղաքի բնակիչ Հայրապետ Հերգնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի մեկ այլ բնակչի: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից։

2018թ. մարտի 4-ին Գավառ քաղաքի բնակչուհուց ահազանգ էր ստացվել ամուսնու՝ 1963թ. ծնված Հ.Հերգնյանի անհայտ կորելու վերաբերյալ: Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ կինն ամուսնու հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, որի ընթացքում հայտնել է, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում եւ գնում է տուն: Սակայն վերջինս այդպես էլ տուն չէր հասել, իսկ ավելի ուշ հեռախոսահամարը դարձել էր անհասանելի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հերգնյանը դարձել է սպանության զոհ՝ համաքաղաքացու հետ գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գավառի 49-ամյա բնակիչը Գավառի կենտրոնական հրապարակի վրա գտնվող հանրախանութի մոտ հանդիպել է Հ.Հերգնյանին, ով խոսակցության ընթացքում 49-ամյա տղամարդուց պահանջել է վերադարձնել նախկինում իրենից վերցրած պարտքով գումարը: Այնուհետեւ Գավառի բնակիչները նստել են 49-ամյա տղամարդու՝ պարտապանի «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան, որտեղ նրանց միջեւ պարտքի գումարի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշոցի։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Հ.Հերգնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 49-ամյա տղամարդը բռունցքով ուժգին հարվածել է նրա դեմքի ձախ այտային մասին` պատճառելով պարանոցային երկրորդ ողի կոտրվածք, հոդախախտ, ողնաշարի պարանոցային հատվածի հարողնաշարային փափուկ հյուսվածքների, մկանների արյունազեղումներ, ողնուղեղի վնասումով, ողնուղեղի, ողնուղեղի փափուկ եւ կարծր թաղանթների արյունազեղումներ, որի հետեւանքով վերջինս մահացել է: Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մեքենայով դին տեղափոխել է Գավառ քաղաքին հարակից «Ազատ» կոչվող աղբանոցի տարածք, որտեղ փոս է փորել, դիակի վրա բենզին լցրել ու այրել, ապա՝ ծածկել հողով:

Պարզվել է նաեւ, որ 49-ամյա տղամարդն առերեւույթ հափշտակել է նաեւ սպանության զոհի՝ Հերգնյանի մոտ առկա գումարը, ոսկյա մատանին եւ ձեռքի ժամացույցը:

Բացի այդ, 49-ամյա տղամարդու բնակության վայրում, քրեական գործով կատարված խուզարկությամբ, տան նկուղային հարկում՝ վերջինիս աշնանային բաճկոնի գրպանում, հայտնաբերվել է պրեկուրսոր՝ 0,00291 կգ քացախաթթվի անհիդրիդ՝ պահված 5 մլ տարողությամբ պլաստմասե ներարկիչի մեջ:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է նաեւ, որ Գավառի 49-ամյա բնակիչը կեղծ ցուցմունք է տվել՝ ասելով, թե 2018 թվականի մարտ ամսին Գավառի քաղաքային աղբանոցում Հ.Հերգնյանի դիակի իրական տեղը ցույց չտալու պատճառով ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել, ինչի հետեւանքով որովայնի եւ մեջքի շրջաններում ստացել է մարմնական վնասվածքներ, որոնց մի մասը, իբր, ժամանակի ընթացքում անհետացել են:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ոստիկանության աշխատակիցներին վերագրվող, ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության դեպք տեղի չի ունեցել, իսկ 49-ամյա տղամարդը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրել է ոստիկանության աշխատակիցներին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 333-֊րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
2336 դիտում

Արարատի մարզի Նոյակերտի տարածքում ապօրինի որսի դեպք է հայտնաբերվել. որսացել են 4 հատ լոր

«Ռեալը» խոշոր հաշվով պարտվեց ՊՍԺ-ին, «Ատլետիկոն» «Յուվեին» թույլ չտվեց հաղթել (տեսանյութ)

Անկախության օրվա կապակցությամբ փոխվում են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների՝ սեպտեմբերի 21-ի չվացուցակները

Էրեբունու համայնքային ոստիկանները բացահայտեցին հացատանը կատարված գողությունը (տեսանյութ)

Վթար Գյումրի քաղաքում. տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության

1 օրում բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 7 մարզում

Ակնկալում ենք ավելի շատ լատվիական ներդրումներ Հայաստանում. Զոհրաբ Մնացականյան

Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա - Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և իրենք կարող են այս ընթացքում մութ գործերը կարգավորել. վարչապետ

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը