ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մի շարք անդամներ ՀԱՕԿ-ին խնդրում են հանգիստ թողնել իրենց

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մի շարք մարզիկներ ու մարզիչներ ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեին ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությանը խնդրում են հանգիստ թողնել իրենց: Այսօր՝ օգոստոսի 22-ին, նրանք ակցիա էին իրականացնում 2 կառույցների շենքերի դիմաց: Նրանք չեն կիսում ՀԱՕԿ-ի ու նախարարության մտահոգությունը, թե ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը օգոստոսի 2-ին խախտումներով է վերընտրվել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: ՀԱՕԿ-ը ու նախարարությունը հնարավոր խախտումների մասին բարձրաձայնել էին այն բանից հետո, ինչ մի շարք մարզիկներ ու մարզիչներ նման հայտարարություն էին արել սպորտի նախարար Լեւոն Վահրադյանի ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ: Ըստ այսօրվա ակցիայի մասնակիցների՝ մեղադրանքներն անտեղի են:

«Մենք ընտրել ենք նախագահ: Եղել է օրինական ձեւով: ԱԻԲԱ-ն (բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան) հաստատել է, մեզ ճանաչել են: Մեր ցանկությունն է աշխատել այս ֆեդերացիայի հետ, այլ ոչ թե լինի այնպես, ինչպես որոշ ժամանակ առաջ էր: Մարդիկ, որոնք զրկվել են աշխատանքից, որովհետեւ որոշ ժամանակ առաջ իրենք ֆեդերացիան վերածել էին տուրիստական գործակալության, ոմանք գումարներ էին շորթում ֆեդերացիայից, ոմանք էլ մարզիկների վրա սպորտային համազգեստ էին վաճառում, այսօր ոտքի են կանգնել եւ ուզում են վերցնել մեր ստեղծած բռնցքամարտի ֆեդերացիան»,- ասաց ՀՀ հավաքականի առաջատար բռնցքամարտիկ Արամ Ավագյանը:

Արամ Ավագյան

Այսօր մարզիկները փորձեցին հանդիպել նախարարի հետ, սակայն չստացվեց: Ինչպես ասացին, Վահրադյանը նրանց փոխանցել է, որ զբաղված է: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում փոխնախարար Գաբրիել Ղազարյանը լրագրողներին ասաց, որ ինքը պատրաստ է եղել լսել ակցիայի մասնակիցներին, սակայն նրանք են հրաժարվել:

ՀԱՕԿ-ը ու սպորտի նախարարությունը նշում են, որ ընտրություններում 2 խախտում են նկատել: Մեկն այն է, որ համաժողովի պատվիրակներին ուղարկվել են անվանական հրավերներ, մյուսը, որ քվեարկությունը անցկացվել է բաց: Իր հերթին Գեւորգյանն ընդգծում է, որ ԱԻԲԱ-ն ոչ մի թերացում չի արձանագրել: Այս օրերին նա Բուդապեշտում է, որտեղ անցկացվում էր աշխարհի 2018 թ. երիտասարդական առաջնությունը: Զուգահեռաբար ընթանում է նաեւ Եվրոպական կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը, որին Գեւորգյանը մասնակցում է: Այսօր ցույցի ընթացքում նա հեռախոսակապ հաստատեց լրագրողների հետ ու հայտարարեց, որ ԱԻԲԱ-ն ճանաչում է ընտրությունները:

«Հիմա ես գտնվում եմ եվրոպական ասոցիացիայի համաժողովին: Խնդիրը քննարկվել է, խնդրի մասին տեղյակ էին, քանի որ սպորտի նախարարությունը մեզ առարկություններ չէր ներկայացրել, բայց գրել էր միջազգային կառույցին: Միջազգային կառույցը հիմա հստակ պատասխանում է, որ չի եղել ոչ մի խախտում, եւ առհասարակ ոչ մեկ իրավունք չունի միջամտելու մեր աշխատանքին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս առիթով ԱԻԲԱ-ն նաեւ պաշտոնական հայտարարություն կանի:

Գեւորգյանը նաեւ մեկնաբանեց բաց քվեարկություն անցկացնելու վերաբերյալ հարցը: Նա նշեց, որ, ըստ կանոնադրության, բոլոր որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, նախագահի ընտրությունը լինում է փակ: Եվ իրենք բաց քվեարկությամբ որոշում են կայացրել, նախագահին ընտրել բաց քվեարկությամբ:

Գաբրիել Ղազարյան

ՀԱՕԿ-ը ու սպորտի նախարարությունը սպասում են ԱԻԲԱ-ի վերջնական եզրակացությանը: Լրագրողների հետ զրույցում Գաբրիել Ղազարյանը նշեց, որ իրենք չեն միջամտում ֆեդերացիայի գործունեությանը, պարզապես ուզում են, որ բնականոն աշխատանքը չխաթարվի: Հարցին՝ արդյոք կընդունեն ԱԻԲԱ-ի որոշումը, եթե այն հայտնի, որ Գեւորգյանը ընտրվել է առանց խախտումներին, նա դրական պատասխան տվեց:

«Իհարկե, այո՛: Մեզ պետք է ճիշտ, կանոնակարգված աշխատանք, ու ինչքան շուտ ավարտվի այս ամենը, այդքան լավ»,- ասաց նա:

Գեւորգյանը բռնցքամարտի ֆեդերացիան գլխավորում է 2013 թվականից: Այս տարի նախագահական ընտրությունները պետք է կայանային հուլիսի 5-ին, սակայն համաժողովի ժամանակ որոշում կայացվեց հետաձգել, քանի որ, բացի Գեւորգյանից այլ թեկնածու չկար: Ընթացքում ԶԼՄ-ների միջոցով առաջադրվելու ցանկություն հայտնեց Հովհաննես Հովսեփյանը: Նա նշում էր, որ նախկին բռնցքամարտիկ է, հանդես է եկել Ուկրաինայի հավաքականում, տեսնում է՝ ինչպես է Գագիկ Ծառուկյանը աջակցում հայկական սպորտին ու ցանկանում է հետեւել նրա օրինակին:

1 ամիս անց, սակայն ընտրություններում կրկին, բացի Գեւորգյանից, այլ թեկնածուներ չկային, եւ նա վերընտրվեց: Ինչպես Գեւորգյանը գրել է ֆեյսբուքի իր էջում, համաժողովին մասնակցել է 72 անդամից 59, ինքը վերընտրվել է 58 կողմ, 1 դեմ ձայնով:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
3890 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն