Երևան
16 °C
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին: Նա նման ցանկություն հայտնեց այն բանից հետո, երբ իրեն մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մասին գնահատականը պետք է ՀՀ քաղաքացիները տան:
«Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել: Ինչի՞ եք ինձ հարցնում, դուրս եկեք փողոց ու մարդկանց հարցրեք, տեսեք՝ իրենք ո՞նց են վերաբերվում: Այդ կապակցությամբ որոշումներ կայացնողը ես չեմ: Այդ կապակցությամբ որոշումներ կայացնողը ժողովուրդն է, եւ, կարծում եմ, այդ հարցերը պետք է ուղղել ժողովրդին՝ չնայած, չեմ կարծում, որ այն, ինչ կլսեք, արժանի կլինի եթեր հեռարձակելու»,- ասաց վարչապետը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ չի հասկանում, թե կառավարության արտաքին քաղաքականության ծրագիրը որն է: Վարչապետը, անդրադառնալով 2-րդ նախագահի այս գնահատականին, ասաց.
«Մարդիկ կան, ովքեր արտաքին քաղաքականություն ասելով հասկանում են այն, ինչ Հայաստանը տարել է ձախողումների: Մենք չենք պատրաստվում այդ նույն ճանապարհով գնալ»:
«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ օգոստոսի 17-ի հանրահավաքում իր հնչեցրած կարծիքները, մասնավորապես, «խելքներդ գլուխներդ հավաքեք» արտահայտությունն ԱԺ նախագահը որակում է սպառնալիք դատական համակարգի նկատմամբ, վարչապետն ասաց.
«Ես ոչ մեկին ճնշումների չեմ ենթարկում, ես բոլորին կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի կարծիքի ու տեսակետների հետ»:
Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք տեսնում է միտում, որ, եթե ինքը հրաժարական տա արտահերթ ընտրությունների գնալու համար, ՀՀԿ-ն առիթից օգտվի ու Ռոբերտ Քոչարյանին առաջադրի վարչապետի թեկնածու:
«Ես, անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում: Պարզապես, ցանկացա հիշեցնել՝ հարկավոր է իրավիճակը գնահատել իրատեսական, ավելորդ բարդություններից խուսափելու համար: Հիշու՞մ եք, ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրեն ասում էի, որ ինքն ուղղակի իրավիճակը ճիշտ չի գնահատում: Ես կարծում եմ՝ ՀՀԿ-ն՝ իր ղեկավարությամբ, շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին
Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է
Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել
Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
© 2024 Հայկական ժամանակ