Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կքննարկի ՀՀ ընտրանու հետ կրկին մենամարտերի մասնակցելու հարցը

ՀՀ բռնցքամարտի հավաքականի անդամ Արամ Ավագյանը գուցե պայքարի Տոկիո 2020-ի ուղեգրի համար: Այս մասին նա նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Ռիո 2016-ին մասնակցելուց հետո տեղափոխվել է պրոֆեսիոնալ ռինգ: Այս ընթացքում հավաքականի կազմում միայն 1 միջազգային մրցաշարում է հանդես եկել, սակայն չի բացառում, որ առաջիկայում ՀՀ ընտրանին ավելի ակտիվորեն կներկայացնի միջազգային ասպարեզում: Հարցը կքննարկի ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի (որը նաեւ նրա փրոմոութերն է պրոֆեսիոնալ ռինգում) ու հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի (որը նաեւ նրան պարտաստում է պրոֆեսիոնալ մարտերին) հետ, քանի որ ցանկանում է օլիմպիական մեդալ նվաճել:

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ օլիմպիական մեդալը եղել է իմ նպատակներից ու մնում է իմ նպատակների մեջ: Շատ հնարավոր է՝ վերադառնամ ու մասնակցեմ թե՛ վարկանիշային մրցաշարերի, թե՛ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Բայց սրանք այն հարցերն են, որոնք դեռ չենք քննարկել: Ամեն ինչ պարզ կլինի, երբ Արթուր Գեւորգյանի եւ մարզչիս՝ Դավիթ Թորոսյանի հետ դա ավելի խորը քննարկենք ու հասկանանք»,- ասաց նա:

Պրոֆեսիոնալ ռինգում Ավագյանը պայքարել է 8 անգամ ու նույնքան էլ հաղթանակ տոնել: Այս շրջանում պատրաստվում է հերթական մենամարտին: Այն տեղի է ունենալու սեպտեմբերի 21-ին Մոսկվայում: Մրցակիցը ռուս Եվգենի Սմիրնովն է: 14 մենամարտ է անցկացրել, 13-ում հաղթել է, 1-ը ավարտել է ոչ-ոքի:

«Ունիվերսալ բռնցքամարտիկ է: Տիրապետում է ե՛ւ խաղակցական, ե՛ւ հարձակվողական ոճին: Չեմ կարող ասել՝ հուժկու հարվածների տիրապետում է, թե՝ ոչ, բայց նրա ցուցանիշները խոսում են այն մասին, որ, այսպես ասած, ծանր խփող բռնցքամարտիկ չէ. 14 մենամարտից ընդամենը 3-ում է ժամանակից շուտ հաղթանակ տարել: Պետք է շատ սառնասիրտ, առանց որեւէ ավելորդությունների կառուցել մենամարտը»,- ասաց նա:

Նախորդ մենամարտում՝ այս տարվա մայիսին, Ավագյանը նվաճել էր պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին գոտին (WBC International Silver): Այժմ պետք է պահպանի այն: Ընդգծում է, որ մեծ պատասխանատվություն է զգում ու պատրաստվում է պաշտպանել գոտին, ինչպես կպաշտպաներ ընտանքիը եւ հայրենիքը:

«Պատրաստվում եմ մաքսիմալ լավ, որպեսզի ոչ մի վայրկյան չթերանամ ռինգում: Յուրաքանչյուր մենամարտին էլ այդպես եմ պատրաստվում, քանի որ ինձ համար պատասխանատվության զգացումը ամենակարեւորն է: Ինչպես կպաշտպանեմ հայրենիքս, ընտանիքս, ինձ համար թանկ հարազատ մարդկանց, այդպես էլ պետք է գոտիս պաշտպանեմ, որովհետեւ ամեն հաղթանակի հետեւում կա երկար անցած ճանապարհ, ինչը տանում է դեպի իմ նպատակը՝ դեպի աշխարհի չեմպիոնի գոտի»,- ասաց նա:

Սեպտեմբերի 21-ից հետո՝ այս տավա ընթացքում Ավագյանը գուցե էլի մենամարտեր ունենա, սակայն այդ մասին դեռ հստակ տեղեկություններ չունի: Նշում է, որ պարզություն կլինի Սմիրնովի դեմ դիմակայությունից հետո:

Տպել
2254 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի