Հայրենադարձներին ավելի շատ հուզում է ՀՀ-ում աշխատատեղերի բացակայությունը. Մ. Հայրապետյան

Հուլիսի 24-ից 27-ը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պաշտոնական այցով Կիպրոսում էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախարարը ներկայցարեց Կիպրոս եւ ԱՄՆ կատարած պաշտոնական այցերը:

Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցը 3 նպատակ է հետապնդել։ Առաջինը՝ նախարարության նախկին ղեկավարության կողմից ստորագրված Հայաստան-Հունաստան-Կիպրոս հուշագրի շարունակականության ապահովում, երկրորդը՝ հայ համայնքի հետ հանդիպումներ, իսկ երրորդը՝ Մելքոնյան վարժարան կատարած այցը։ 

Նախարարը նաեւ հայտնեց, որ Կիպրոսում իրեն է մոտեցել Եգիպտոսի ներգաղթի նախարարը եւ հայտնել Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու ցանկության մասին։ «Սկզբում նախատեսված էր եռակողմ ձեւաչափով հանդիպում, բայց հետագայում այն դարձավ քառակողմ։ Հայաստանը միացավ արդեն իսկ գործող Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս հուշագրին։ Արդեն իսկ գործող հուշագրին Հայաստանը քառակողմ ձեւաչափում է ընդգրկված լինելու»,- հայտնեց Մխիթար Հայրապետյանը։ 

Վերջինս տեղեկացրեց, որ քառակողմ հանդիպումը լինելու է սփյուռքի նախարարների մակարդակով եւ քննարկվելու են սփյուռքի հարցերը: 

«Ասեմ այդ երկրների ցանկը՝ Հունաստան, Կիպրոս, Եգիպտոս, սրանք այն երկրներն են, որոնք Հայոց ցեղասպանության հարցում ունեն օբյեկտիվ դիրքորոշում: Արցախի հարցում նույնպես, հատկապես Կիպրոսը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ սուր քննադատությամբ էր հանդես եկել ադրբեջանական կողմի վերաբերյալ»,- ասաց Մխիթար Հայրապետյանը: 

Նախարարի փոխանցմամբ՝ առաջին քառակողմ հանդիպումը տեղի ունենա հոկտեմբերին, Երեւանում։ Մխիթար Հայրապետյանը նաեւ ամփոփ ներկայացրեց ԱՄՆ կատարած տասնօրյա աշխատանքային այցը: Նախարարը նշեց, որ ԱՄՆ-ում բացառապես հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 

«Խնդիր ունեինք ներկայացնելու հետհեղափոխական ասելիքը սփյուռքին: Սփյուռքում համայնքային ակտիվ կյանքին ներգրավված է 5-10 տոկոսը։ ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Լոս-Անջելոսում մեզ հետ հանդիպումներին մասնակցում էր հայ համայնքի փոքրամասնությունը՝ այն մարդիկ, ովքեր ամենաշատն էին մտահոգված Հայաստան-Սփյուռք կապով, ոգեւորված ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններով»,- ասաց նա: Նշեց, որ իրենք նախ խնդիր ունեն ճանաչելու սփյուռքը եւ մտադիր են գիտական լուրջ հետազոտություններ եւ ուսումնասիրություններ անցկացնել: 

«Օրինակ ԱՄՆ-ում անտեսվել են կենտրոնական այն նահանգները, ովքեր իսկապես ցանկանում են աշխատել Հայաստանի հետ: Սփյուռքի նախարարությունը իր առջեւ խնդիր է դրել աշխատել բոլորի հետ ստեղծել հնարավորություն բոլոր այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են համագործակցել հանուն Հայաստանի եւ Արցախի կայուն զարգացման, հանուն սփյուռքում հայկական կառույցների հզորացման»,- ասաց նախարարը: 

Անդրադառնալով Հայաստանում ներդրումներ կատարելուն, նախարարը հայտնեց, որ մեր հայրենակիցները հետաքրքրվում են հնարավոր արտոնություներով, բարձրաձայնում հայրենադարձության հետ կապված հարցեր եւ որ դրանցից ամենակարեւոր հարցերից է ՀՀ-ում աշխատատեղերի խնդիրը, որը մեկ օրում լուծելու խնդիր չէ: 

«Մեր հայրենադարձներն ինձ ավելի շատ հարցնում էին ոչ թե հայրենադարձության ռազմավարության ծրագրի կամ Ազգային ժողովում հայրենադարձության մասին օրենքի նախագծի վերաբերյալ, այլ անձնական գույքի տեղափոխման, մաքսազերծման հետ կապված այստեղ ապրելու մտավախություններ կան: Վերադառնալու ցանկությունն աննկարարգրելի մեծ է հատկապես այն մարդկանց, ովքեր վերջին տարիներին ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով են գնացել»,- ասաց նախարարը:

Տպել
1914 դիտում

Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com

Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ գովազդելով հայկական արտադրության վերնաշապիկները

Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը գոհ է հրշեջների աշխատանքից

Մեկ օրում ՀՀ տարածքում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ

G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն