Դիվերսիոն ներթափանցման փորձը կանգնեցվեց, բայց կորուստների քանակը չեն հրապարակում. Բաբայան

Մի քանի օր առաջ ադրբեջանական 15 հոգանոց խումբը հարձակման փորձ էր ձեռնարկել ԱՀ պաշտպանության բանակի հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ, սակայն ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են նախահարձակ խմբի գործողությունները եւ վերջիններիս հետ են շպրտել ելման դիրքեր: Դրան հաջորդեց ԱՀ ՊԲ հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է ցուցաբերում նաեւ քարոզչական ճակատում: ՀԺ-ն ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ զրուցեց ԱՀ ներքաղաքական եւ սահմանային վիճակի մասին:

- Պարոն Բաբայան, այս պահին ինչպե՞ս է Արցախի ներքաղաքական վիճակը:

- Ներքաղաքական վիճակը կայուն է:

- Վերջերս ադրբեջանական խումբը հարձակման փորձ էր ձեռնարկել մեր դիրքերի ուղղությամբ, հիմա լարվածություն կա՞:

- Դուք գիտեք, որ մի քանի ամիս այդտեղ կուտակումներ էին: Ապրիլ ամսից սկսած մինչեւ հունիս-հուլիս ադրբեջանական զինուժը կուտակումներ է իրականացրել: Մի քիչ թեթեւացել էր վիճակը, որոշ ստորաբաժանումներ հանվել էին, բայց մի քանի օր առաջ այդ դիվերսիոն փորձը կատարվեց՝ եւս մեկ անգամ ցույց տալով, որ մենք երբեւէ չպետք է զգոնությունը կորցնենք: Ի դեմս Ադրբեջանի՝ ունենք մի երկիր, որը բացեիբաց թշնամական վերաբերմունք ունի հայության նկատմամբ: Բոլոր պատճառները, առիթները օգտագործում են, որպեսզի նման ահաբեկչական քայլի դիմեն, բայց այդ դիվերսիոն ներթափանցման փորձը կանգնեցվեց, հակառակորդը հետ շպրտվեց: Երեւի թե ունեցան կորուստներ, բայց նրանք չեն հրապարակում այդ կորուստների քանակը եւ առկայությունը:

- ՊԲ-ն վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանը քարոզչական ակտիվություն է ցուցաբերում եւ դրան պատասխանեց, արդյո՞ք արժե քարոզչական ակտիվությանը ամեն անգամ լուրջ վերաբերվել եւ պատասխանել:

- Կան խնդիրներ, երբ պարզապես հնարավոր չէ չպատասխանել: Օրինակ, եթե նացիստական հայատյաց քաղաքական կոչերով հանդես է գալիս Ադրբեջանի ղեկավարությունը, ռազմական գերատեսչության ղեկավարը, բնական է, որ այս ամենին պետք է պատասխանել ժամանակ առ ժամանակ:  

- Վերջերս սկսել են որոշ մարդիկ քարոզչություն իրականացնել, թե նոր կառավարությունը հող հանձնելու մտադրություն ունի, համաձա՞յն եք, որ նմանատիպ հայտարարություններով փորձում են Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ սեպ խրել:

- Ոչ միայն Հայաստանի եւ Արցախի իշխանությունների, այլ նաեւ հայ ժողովրդի մեջ են փորձում ինչ-որ կասկածանքի մթնոլորտ ստեղծել, ինչ-որ սեպ խրել` միասնականության մեջ: Ողջունելի է, որ պաշտոնական Երեւանը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի վերականգնվի ձեւաչափը Արցախի բանակցությունների գործընթացին մասնակցելու հարցում: Դա շատ կարեւոր է, քանի որ առանց այդ ձեւաչափի կարգավորման անհնար է խնդիրը կարգավորել:

Ադրբեջանը, իհարկե, ամեն ինչ անելու է, որպեսզի դա տեղի չունենա: Ինչ վերաբերվում է տարածքների մասին խնդրին, այստեղ հետեւյալն է, պաշտոնական Ստեփանակերտը միշտ ասել է, որ ոչ թե հող հանձնելու տեսանկյունից պետք է դիտարկել այդ ամենը, այլ սահմանների տեսանկյունից: Եթե Ադրբեջանը ասում է՝ Ստեփանակերտը մերն է, Քարվաճառը մերն է, իսկ Գետաշենը ո՞ւմն է: Ինչո՞ւ Գետաշենի, Շահումյանի կամ Մարտունաշենի հարցը չպիտի քննարկենք: Դա էլ է սահման, դա էլ է խնդիր: Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն, որովհետեւ ի վերջո այս հակամարտությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն է, ինչքան էլ որ Ադրբեջանը փորձի այն հայ-ադրբեջանական ներկայացնել:

Տպել
17958 դիտում

Վճռաբեկ դատարանի դատավորները Քոչարյանի գործով քննադատում են ՍԴ-ին

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Քոչարյանի գործով դատավորի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Կալիֆորնիայի նահանգային սենատը Հայաստանի հետ առևտրային ներկայացուցչություն բացելու օրինագիծ է ընդունել

Ծանոթանալու են Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, կատարելու նկարահանումներ. շվեյցարացի լրագրողներ են եկել ՀՀ

Բռնցքամարտի ընտրանու մարզիկները պատրաստ են բոյկոտել Եվրոպական խաղերը, խնդրում են վարչապետի օգնությունը

Քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի. Արարատ Միրզոյան

Մուննաթը՝ ավագանու անդամների վրա, թե ինչու ժամկետը չեն երկարացնում, շատ տարօրինակ է. Զաքարյանը՝ Թոխատյանի մասին

Թոշակ նշանակելիս զինծառայության ստաժում կրկնակի չափով կհաշվվի շփման գծում մարտական հերթապահության ժամանակը

Զարուհի Մեջլումյանը ամուսնուն ներում շնորհելու եւ ազատ արձակելու պահանջով ակցիա էր իրականացնում

Հայտարարություն մրցույթի մասին

Երբեւէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյան (Օգանովսկի)

Հայ բռնցքամարտիկների մասնակցությունը Եվրոպական խաղերին վտանգված է սկանդալի պատճառով

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց

Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոփոխելուց հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը ոստիկանների ուղեկցությամբ է շրջում

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է

ԲԴԽ-ի հրաժարականից հետո 200 դատավորին հեռացնելը խաղուպար է լինելու ժողովրդի համար. Ստյոպա Սաֆարյան

ԲԴԽ անդամը 5 անշարժ գույք, 2 ավտոմեքենա եւ 8 մլն դրամը գերազանցող ոսկեղեն եւ ժամացույց ունի

Պուտինն ու Լուկաշենկոն կարող են քննարկել Բելառուսին նավթի մատակարարման հարցը. Պեսկով

Մոսկվայում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև

Կա երրորդ փուլի անհրաժեշտություն․ Արմեն Գրիգորյանը՝ դատական համակարգում հեղափոխություն անելու մասին