Առաջնային օղակի 10 հազար բուժաշխատողները կստանան առողջության ապահովագրություն եւ բոնուսներ

Հուլիսին, երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում բուժաշխատողների աշխատավարձերը օգոստոսից բարձրանալու են 15 տոկոսով, չբացառեց, որ հնարավոր է մոտ ապագայում եւս մեկ այդպիսի հնարավորություն ստեղծվի:

Երեկ մեզ հետ զրույցում նախարարը վերահաստատեց, որ աշխատավարձի նոր բարձրացում կարող է լինել հաջորդ տարի: Հավելեց, որ նպատակ կա ամբուլատորիաների եւ պոլիկլինկաների բուժաշխատողներին, որոնց քանակը մոտ 10 հազար է, տրամադրել նաեւ առողջության ապահովագրություն: Այս թեմաների շուրջ Արսեն Թորոսյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն նախարար, հայտարարել էիք, որ ԱԱՊ օղակում հնարավոր է աշխատավարձերի նոր բարձրացում լինի: Արդեն պա՞րզ է՝ կա՞ այդ հնարավորությունը, թե չէ:

- Առաջին բարձրացումը, որը եղավ օգոստոսի մեկից, պայմանավորված էր պոլիկլինիկական համակարգի ֆինանսական միջոցների ներքին վերաբաշխումով: Այդ գումարները հիմնականում այն ծառայություններին էին ուղղված, որոնք տարվա վերջում չէին կատարվում, այսինքն՝ չէին ծախսվում: Եվ ավանդաբար դրանք վերցվում էին առաջնային օղակից ու տրվում էին հիվանդանոցային օղակին: Այսինքն՝ առանց այդ էլ թերֆինանսավորված համակարգը վերջում դեռ մի բան էլ կորուստ էր ունենում: Բայց քանի որ մենք առաջնային օղակը հիմա կարեւորում ենք առավել, քան առաջ էր կարեւորվում, որոշեցինք այդ գումարները թողնել հենց առաջնային օղակում, պարզապես այդ տողերից, որոնք չէին ծախսվում, վերցնել, դնել աշխատավարձերի ֆոնդի վրա: Խոսքը վերաբերում է, օրինակ, դեղորայքի, լաբորատոր հետազոտությունների համար նախատեսված եւ ամբողջությամբ չծախսված գումարներին... 

- Իսկ այդ գումարները լրիվ չէին սպառվում, որովհետեւ բնակիչները պոլիկլինիկա քի՞չ են դիմում:

- Դա էլ ինչ որ չափով տեղ ունի, բայց հիմնականում, եթե կոպիտ ասեմ, միշտ նախատեսվում էր, որ կլինի այդքան դիմելիություն, այդքան ծախս, բայց չէր լինում տարբեր պատճառներով: Ի դեպ, մի հիմնարկում ավելի քիչ էր թերծախսը, մեկ այլ հիմնարկում, միգուցե ավելի շատ, մյուսում էլ հնարավոր է, որ ամբողջությամբ ծախսվեր, բայց ես խոսում եմ հանրապետության մակարդակով: Այսինքն՝ վերջում հանրապետության մակարդակով ինչ-որ գումար էր մնում, որը չէր ծախսվում:

Ինչ վերաբերում է աշխատավարձերի ապագա բարձրացմանը, մենք մյուս տարի ունենալու ենք բյուջետային աճ, եւ դրա մեծ մասը նորից ուղղելու ենք դեպի ԱԱՊ օղակ, ու հավանաբար էլի կլինի աշխատավարձի բարձրացում, բայց այդ աճը ուզում ենք լինի ոչ թե պարզապես որոշակի տոկոսային աճ, ինչպես նախորդ անգամ արվեց, այլ աշխատավարձը հաշվարկելու ենք՝ ըստ կատարողականի, որպեսզի բժիշկները շահագրգռված լինեն աշխատանք կատարել, ու դրա դիմաց կայուն աշխատավարձից բացի հավելյալ գումար ստանան: Դա նաեւ կխրախուսի նրանց՝ հիվանդությունների կանխարգելման գործը լավ կատարել:  

- ԱԱՊ օղակի բուժաշխատողներին սոցփաթեթ տրամադրելու ծրագիր ունեք: Այդ փաթեթն ի՞նչ արժեք կունենա եւ ինչ ծառայություններ կներառի:

- Որպես առաջնային օղակի բժիշկների մոտիվացիայի խթան սոցփաթեթի նման ծրագիր ենք ուզում իրականացնել, որ բուժաշխատողներն էլ ունենան առողջության ապահովագրություն: Հենց հիմա դրա վրա աշխատում ենք, հույս ունենք մեկ-երկու ամսվա ընթացքում արդյունք ունենալ: Գործընթացը բավական բարդ է՝ սկսած տվյալների հավաքագրումից, վերջացրած կառավարության որոշման փոփոխությունից, որովհետեւ էլի գումարների վերաբաշխում պետք է լինի: Բայց մենք ամեն ինչ անում ենք, որ այս տարի հասցնենք: Դա չի լինի դասական սոցփաթեթ, այլ միայն առողջապահական մասը: Դա հիմնականում ներառում է հիվանդանոցային ծառայություններ՝ վիրաբուժական, թերապեւտիկ, դժվարամատչելի հետազոտոթյուններ, նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով սրտի ստենտավորում, գլխի, անոթների վիրահատություններ: Իդենտիկ նույն փաթեթը պետք է լինի: Արժեքը հիմա կդժվարանամ ասել, բայց հավանաբար նույն գինն է լինելու. սոցփաթեթի առողջապահական բաղադրիչի տարեկան արժեքը հիմա 38 հազար 900 դրամ է:

- Ինչու այդ ապահովագրությունը նախատեսվում է միայն ԱԱՊ օղակի բուժաշխատողների համար: Այդ տարբերակումն ի՞նչ պատճառաբանություն ունի:

- Չասեմ՝ շատ պարզ, բայց տրամաբանություն կա դրա տակ. պոլիկլինիկական անձնակազմի աշխատավարձերը շատ ավելի ցածր են, քան հիվանդանոցայինի աշխատավարձերը եւ ֆիքսված են: Այսինքն՝ անկախ նրանից, թե բուժաշխատողն ինչքան կաշխատի, ինչքան այցելու կունենա օրական, ստանում է իրեն կցագրված բնակչության հաշվարկով աշխատավարձ: Գումարած՝ ֆինանսական միջոցների սղության հարց ունենք: Միգուցե ապագայում անդրադառնանք նաեւ հիվանդանոցային օղակին: Ի դեպ, հենց հիմա էլ կան մեծ բուժհիմնարկներ, որոնք իրենց ամբողջ անձնակազմին իրենց հաշվին ապահովագրում են հիվանդանոցային մասով, որովհետեւ կարողանում են դա իրենց թույլ տալ: Իսկ պոլիկլինկան ավելի քիչ շահութաբեր է, պրակտիկորեն ոչ շահութաբեր ոլորտ է, հետեւաբար իրենց նման բան չեն կարող թույլ տալ: Ու ինչպես պետությունը օրինակ ուսուցիչներին համարում է կարեւոր գործ անող եւ սոցփաթեթ է տրամադրում, նույնն էլ մենք համարում ենք, որ պոլիկլինկաների բուժանձնակազմն է կարեւոր գործ անում, որոշել ենք իրենց էլ ապահովագրել:

Տպել
22982 դիտում

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը