Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցը նոր տնօրեն ունի. մրցույթին մասնակցել է 10 թեկնածու

Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 դպրոցը նոր տնօրեն ունի: Այդ պաշտոնում ընտրվել է համար 181 դպրոցի՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Միրզոյանը:

Ընտրապայքարը թեժ է եղել: Թափուր պաշտոնին ի սկզբանե հավակնել է 17 անձ: Մրցույթին, սակայն մասնակցել է միայն 10-ը: Չմասնակցողների մի մասը դիմումն է հետ վերցրել, մյուս մասը չի ներկայացրել հաստատության զարգացման ռազմավարական ծրագիրը կամ ինքը չի ներկայացել մրցույթին:  

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Փառանձեմ Ամիրջանյանից տեղեկացանք, որ Գայանե Միրզոյանի օգտին քվեարկել են խորհրդի 8 անդամից 6-ը: Թեկնածուներից Տիգրան Արմիկյանը ստացել է 2 քվե: Նա, ի դեպ, Երեւանի համար 105 դպրոցի փոխտնօրենն է: Մյուս թեկնածուների օգտին որեւէ քվե չի եղել:

Խորհրդի նախագահը վստահեցրեց, որ մրցույթն անցել է ազատ, արդար ու թափանցիկ եւ որ վճռորոշը եղել են զարգացման առաջարկված ծրագրերը: «Մրցույթից երեք օր առաջ դրանք տրամադրել եմ խորհրդի բոլոր անդամներին, որպեսզի ծանոթանան»,- նշեց Փառանձեմ Ամիրջանյանը: Նա, միեւնույն ժամանակ, դժվարացավ կարճ ներկայացնել, թե ինչով է առանձնացել ընտրված տնօրենի ծրագիրը՝ ասելով, որ դա ծավալուն թեմա է:

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվել էր թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց՝ աշակերտների, ծնողների ու աշխատակիցների բողոքի ցույցերի հետեւանքով: Նրանք բարձրաձայնում էին բոլոր այն խնդիրները, որոնց բախվել են Սերժ Սարգսյանի համակուրսեցի Ռուզան Ազիզյանի պաշտոնավարման ընթացքում՝ մարդկային վերաբերմունքի բացակայությունից մինչեւ տարբեր չարաշահումներ:

Ռուզան Ազիզյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով): 

Հավելենք, որ Ռուզան Ազիզյանը նշված դպրոցի տնօրեն է եղել երկար տարիներ: Ու չնայած պաշտոնավարման ժամկետը 5 տարի է, դպրոցում չէին հիշում, թե Ազիզյանի նշանակումից ի վեր այնտեղ երբեեւէ նոր մրցույթ է հայտարարվել: 

Լուսանկարում՝ Գայանե Միրզոյանը՝ ձախից, Ռուզան Ազիզյանը՝ աջից:

Տպել
11020 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը