ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարելագործել է Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները, որոնք հաճախորդներին հնարավորություն են ընձեռում կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած հարմար ժամանակ և ցանկացած վայրում 24/7 ռեժիմով ՝ համակարգչի կամ բջջային սարքի՝ ինտերնետին միացված լինելու դեպքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար ծառայությունները հեշտացնում են Բանկի հաճախորդի կյանքը և խնայում  վերջինիս ժամանակը՝ ծառայելով որպես բանկային գործարքներ կատարելու հուսալի և անվտանգ գործիք: Գործառնություններն իրականացվում են մի քանի քլիքի միջոցով և պաշտպանված են մեկանգամյա SMS-ծածկագրերով:

Այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկ ծառայությանը միացված հաճախորդների թիվը հասնում է 40,000-ի, և օրեցօր աճում է այն մարդկանց թիվը, ովքեր գնահատում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար սպասարկման հարմարավետությունը և հուսալիությունը:

Շնորհիվ Մոբայլ և Ինտերնետ բանկ նորացված ծառայությունների այսուհետ հաճախորդները կարող են անմիջապես, օնլայն  ռեժիմով, իրականացնել դրամական փոխանցումներ  իրենց հաշիվների/քարտերի միջև, փոխանցումներ Բանկի այլ հաճախորդներին, կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ և ավանդի համալրումներ:

Նաև հաճախորդի ժամանակը խնայելու  և առավել որակյալ սպասարկման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը  Մոբայլ բանկ նորացված ծառայության միջոցով իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում առանց մասնաճյուղ այցելելու և առանց Կոնտակտային կենտրոն զանգահարելու՝

  • ստանալ դրամական փոխանցումն անմիջապես իր քարտին/հաշվին: Դրա համար պարզապես անհրաժեշտ է Մոբայլ բանկի «Վճարումներ» բաժնում ընտրել «Փոխանցման վճարման հայտ» տարբերակը և նշել փոխանցման համարը, գումարը, արժույթը և քարտի համարը, որի վրա պետք է հաշվեգրվի փոխանցումը:
  • ձևակերպել վարկային հայտ՝ ընտրելով հետաքրքրող վարկատեսակը, ինչից հետո հայտը կվերլուծվի Բանկի կողմից:

Բացի այդ կատարելագործվել է կոմունալ վճարների բաժինը, մասնավորապես՝ բջջային կապի վճարումներ ենթաբաժինը: Այսուհետ բջջային կապի վճարումներ կատարելիս հաճախորդին անհրաժեշտ չէ հավաքել հեռախոսահամարը, այլ ընդամենն անհրաժեշտ է հեռախոսի կոնտակտների ցանկից ընտրել անհրաժեշտ կոնտակտը, որից հետո վճարումը կիրականացվի ակնթարթորեն:

Տպել
3465 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ