Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

12/08/2018 schedule18:10

Գյումրիում արդեն 10 տարի գործող YIC-ն՝ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն, արդեն 4-րդ անգամ է Գյումրիում Երիտասարդների միջազգային օրը տոնի վերածում: Այն 2018-ին անցկացվեց Ապահով եւ անվտագ տարածքներ երիտասարդների համար կարգախոսով: Բոլոր միջացառումներն իրականացվել են նախապես անցկացված հարցումների արդյունքների վերուծությունների հիման վրա: 200 հարցաթերթիկ է լրացվել, որոնց միջոցով երիտասարդները նշել էն, թե տոնին հատկապես ինչ միջոցառումներ կուզենային ունենալ:

ԵՆԿ  նախագահ Արթուր Նաջարյան ասում է, երիտասարդները ցանկացել էին, որ այս տարի տոնն իրական տոն լիներ՝ խելահեղ միջոցառումներով,ռիթմերով եւ գույներով հարուստ: Տոնի մեկնարկը տրվեց Գյումրու Շարլ Ազնավուրի հրապարակից՝ հեծանվաերթով: Հեծանիվներով աղջիկները հատուկ ասելիք ունեին:«Մենք այս քայլով արմատացած մի կարծրատիպ ենք կոտրում եւ ասում, որ աղջիկները եւս հեծանիվ վարելու իրավունք ունեն: Հեծանվաերթին միացած աղջիկներն իրեն ընտանիքներում էլ են կարողացել հասնել հաղթանակի: Այսօր ոչ միայն հեծանիվ ունեն, այլ փողոցում ազատ եւ առանց բարդույթների վարում են: Հեծանիվն առաջին քայլն է ընդամենը: Երիտասարդը պետք է դուրս գա կաղապարից, դառնա իրավագիտակից, իրեն արժեվորված եւ կարեւոր զգա»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը:Հեծանվաերթին հաջորդեց երիտասարդների կողմից որպես նվեր պահանջված «Color Fest Գյումրի» փառատոնը: Հնդկաստանից սերող նմանօրինակ տոնից՝ հոլիից,  Գյումրիում միայն գույներն էին պահպանված: Այս փառատոնը «ArmEvents» ոչ ֆորմալ խմբի օգնությամբ  գունավորեց քաղաքը, երիտասարդներին եւ հյուրերին:Այնուհետ տոնը շարունակվեց համերգով:  Բայց մինչ այդ Էրազմուս+ տեղեկատվական տաղավարում Գյումրիում հյուրընկալված «Եվրոպական կամավորական ծառայության» միջազգային երիտասարդական հավաքի մասնակիցները ներկաներին ներկայացրին Էրազմուս+ Երիտասարդություն ծրագրի կողմից տրվող հնարավորությունները:Չնայած 2018-ի Երիտասարդական մայրաքաղաքն Իջեւանն է, սակայն ավանդույթի համաձայն, մենք տոնը սկսում ենք Գյումրիից: Այստեղ ամեն ինչ շատ լուսավոր է եւ պայծառ,-ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Ծովինար Հարությունյանը:Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը եւս մասնակցեց տոնին, չխուսափեց նաեւ գույներից ու հայտարարեց. նախարարությունը նման ցանկացած նախաձեռնություն ողջունում է:Այս տարի առաջին անգամ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համաձայնությամբ Գյումրու տոնին էին միացել հանրապետության մանկատների եւ խնամքի տների երիտասարդները եւս: Գյումրիում էին նաեւ այլ նախարարությունների ներկայացուցիչներ եւ փոխնախարարներ, ինչպես նաեւ ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի ղեկավարները: Փոխարենը բացակա էին Գյումրու քաղաքապետն ու Շիրակի մարզպետը: Նրանք հոգով, սրտով եւ իրենց ուղերձներով էին միացել Երիտասարդների միջազգային տոնին:

Տպել
6140 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին