Սա պատվեր է, ում կողմից է պատվերը՝ չեմ կարող բարձրաձայնել. Քոչարյանի փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին, նա հրավիրվեց որպես վկա, բայց առաջին իսկ պահից ասացին՝ որոշել են մեղադրանք առաջադրել, հարցաքննել որպես մեղադրյալ: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:

«Մենք խոսում ենք ոչ թե Ռոբերտ Քոչարյանի գործի մասին, այլ մի գործի մասին, որը մի ամբողջական գործ է՝ սկսած մարտի 1-ի իրադարձություններից մինչեւ օրս: Այդտեղ ե՛ւ մարտի 1-ի իրադարձություններն են, եւ այլ իրադարձություններ են, որոնցով բազմաթիվ քրգործեր են անջատվել, մարդիկ են դատապարտվել: Մեզ համար որպես ելակետ հանդիսանալու է ՀՔԾ-ի հուլիսի 3-ի հաղորդագրությունը, որն իրավունք ունենք վերլուծելու:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին: Նրան հրավիրել են որպես վկա, բայց անմիջապես մեղադրանք են առաջադրել: Դրանից հետո նա ցուցմունք չի տվել, թեեւ մենք պատրաստվել էինք ցուցմունք տալու: Ռոբերտ Քոչարյանը ծանոթանում էր մեղադրանքի բովանդակությանը, ես չէի ծանոթանում, որովհետեւ երբ հայտարարվեց, որ ցուցմունք չի տալու, ինձ մեղադրանքի բովանդակությունը չէր հետաքրքրում: Մտածում էի՝ դուրս կգամ, կծանոթանամ: Կարծում էի, որ կկալանավորեն: Քննիչներից մեկը վերցրեց Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը՝ մոտ 17-18 տող, դուրս եկավ սենյակից: Մի քանի րոպեից վերադարձավ եւ բերեց որոշում՝ խափանման միջոցը կալանավորում ընտրելու մասին: Մտածում էի՝ կձերբակալեն: Տվեցին 136 էջանոց տրցակը, որոշումը եւ ասացին՝ ազատ եք»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ անսպասելիորեն նույն օրը երեկոյան 21.35-ին իրեն ծանուցել են, որ խափանման միջոցը որոշելու դատական նիստը նշանակված է նույն օրը, 22.00-ին: Ռուբեն Սահակյանի խոսքով, պարզվել է, որ Ռոբերտ Քոչարյանը չէր ծանուցվել նիստի մասին: Նա նշեց, որ գործի նյութերին ծանոթանալու համար իրեն առնվազն 1 օր ժամանակ է պետք, ուստի, միջնորդել են, որ իրենց ժամանակ տրվի, սակայն դատավորը մերժել է. «Ժամը 01.30-ին քննչական խումբը բերեց որոշում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Այսինքն, որոշեցին արդեն կալանավորել: Չկալանավորեցին, առավոտյան Ռոբերտ Քոչարյանը եկավ նիստին»:

Ռուբեն Սահակյանը ընդգծեց, թե այն, որ դատարանը նման հապճեպությամբ է գործում, ազդակ էր, որ Քոչարյանին կալանավորելու են, որ չի բավարարվելու գրավի միջնորդությունը.

«Հստակ էր, որ սա պատվեր է, որը պետք է կատարվի, ում կողմից է պատվերը, բնական է, ես չեմ կարող ասել, ենթադրել կարող եմ, բարձրաձայնել՝ ոչ: Ես կարծում եմ, որ մեղավորները գտնվում են Գլխավոր դատախազությունում, ՀՔԾ-ում»,-ասաց պաշտպանը:

«Եթե մարդուն մեղադրում ես, ապա մեղադրիր օրենքի շրջանակներում, եթե ուզում ես կալանավորել, ապա բարի եղիր օրենքի տառին համապատասխան կազմակերպիր քո գործողությունները: Եթե մարդը կատարել է մեղմ արարք, ավելի խիստ պատասխանատվություն մի առաջարկիր: Դա եղել է ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի օրոք: Թավշյա հեղափոխությունից հետո փաստաբաններս մեծ հույսեր ստացանք, որ ինչ-որ բան փոխվելու է: Արդեն համոզված եմ, որ նման հույս ունենալ չի կարելի, չի լինելու, եթե վարչապետը ձեռքը չդնի սեղանին ու ասի՝ էս ինչ եք անում, ես եկել եմ, որ ժողովուրդը հավատա ինձ, իսկ դուք դանակ եք խրում իմ թիկունքից»,-հայտարարեց Ռուբեն Սահակյանը:

Տպել
11395 դիտում

Զինվորը կրակել է մարտական դիրքի ավագի ուղղությամբ․ ժամեր անց հայտնաբերվել են վերջինիս դին․ նոր մանրամասներ

Հայկական եւ ասորական համայնքները Լոս Անջելեսում ստորագրել են համագործակցության հուշագիր

ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում կանցկացնի

Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ (լուսանկարներ)

2019 թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայում գործարքներն աճել են 11.1 %-ով

Մենք շարունակում ենք ասֆալտին փռելու գործողությունները. Վալերի Օսիպյան

Նարեկ Սարգսյանը ՀՀ տարածքը հատել է որպես Սարգսյան, թե հետո ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել. Վալերի Օսիպյան

Մոսկվայում ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին

Ալեքսանդր Բաստրիկինը ՀՀ ՔԿ նախագահին պարգևատրել է մեդալով

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված է, շուտով կներկայացնենք մեր բոլոր հաջողությունները. ոստիկանապետ

Դատական իշխանության առջև ծառացած մարտահրավերները չափազանց էական են․ ԲԴԽ նախագահ

13 անշարժ գույք, 598 մլն դրամ, 152 հազար դոլար. Միհրան Պողոսյանը 5 անշարժ գույք է թաքցրել

Մխիթարյանը մասնակցեց «Ռեալի» դեմ խաղին. «Արսենալը» պարտվեց (տեսանյութ)

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում կինը հոսանքահարվել եւ տեղում մահացել է

Երեւանում ինքնասպան է եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը

Իջևանում անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի․ հետախուզվողների թիվն ավելացել է մեկով․ ՔԿ

Կրթության նախարարությունը կոչ է անում ՀԱՕԿ-ին զերծ մնալ բռնցքամարտի մասին խնդրահարույց նախաձեռնություններից

Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել․ հանգամանքները պարզվում են

ՀՀ-ից արտագաղթը շարունակում է կրճատվել. դրական դինամիկան պահպանվում է. Միգրացիոն ծառայության ղեկավար

Ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը. կոնգրեսական