ԲՀԿ-ն ուրանում է Քոչարյանին, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն մտահոգ են, ՀԱԿ-ն աչքալուսանք է տալիս

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի հուլիսի 28-ի համարում:

Սերժ Սարգսյանի հրաժարականից երեք ամիս անց երկիրը ցնցեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու որոշումը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Սա ավելին էր, քան իրավապահ կառույցի հերթական հաղորդագրությունը. խոսքը տասը տարի առաջվա արյունալի իրադարձությունների մասին է, երբ Ռոբերտ Քոչարյանը 10 մարդու սպանության գնով  իշխանությունը փոխանցեց իր նախընտրած թեկնածու Սերժ Սարգսյանին:

Հատուկ քննչական ծառայության տարածած կարճ հաղորդագրությունը իրարանցում առաջացրեց քաղաքական դաշտում: Քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարություններով, կուսակցությունների առանցքային դեմքերը իրենց վերաբերմունքն արտահայտեցին կատարվածի մասին: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն ուժերի գնահատականները, որոնք ուղղակիորեն կապված են եղել քոչարյանական ռեժիմի հետ:

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու թեման երեկ Ազգային ժողովում ներկա պատգամավորներից շատերի համար քննարկման ցանկալի թեմա չէր: Հատկապես կարծիք հայտնելուց խուսափում էին Բարգավաճ Հայաստան եւ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները: Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, տեղի ունեցողը վենդետա եւ քաղաքական հետապնդում է համարում իր նկատմամբ, իրեն չեզոքացնելու փորձ:

Դաշնակցությունը, որը Քոչարյանի իշխանության օրոք իրեն բավականին հարմարավետ էր զգում, իսկ այսօր էլ իրեն հատուկ ոճով կարողացել է պահպանել նախարարական աթոռները, Քոչարյանին համարում է քաղհալածյալ: Կուսակցության երեկ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է եւ կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք։

«Համոզված ենք, որ իշխանությունները պետք է իրականացնեն ժողովրդին համախմբողի գործառույթ եւ որեւէ հարցի հետապնդման ձեւ չպետք է վտանգի այդ համախմբվածությունը։ Այս համատեքստում ենք դիտարկում նաեւ 2008 թ. մարտի 1-ի եւ նորանկախ պետականության նախընթաց ժամանակահատվածի այլ ողբերգական իրադարձությունների առարկայական, անաչառ ու համակողմանի քննությունը։

Այս առումով Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է եւ կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»,- մասնավորապես, ասված է ՀՅԴ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Չի բացառվում, որ առաջիկայում Դաշնակցությունը հայտարարի, թե նա քաղաքական բանտարկյալ է: Դաշնակցության սերն առ Ռոբերտ Քոչարյան բոլորին է հայտնի: ՀՅԴ-ն հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ակտիվացավ, հենց նրա օրոք քաղաքական իրավիճակի փոփոխության հիմնավորումով ՀՅԴ գործիչները բանտերից ազատ արձակվեցին: Նաեւ Քոչարյանի օրոք էր, որ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի օգտին լուրջ արդյունքներ գրանցվեցին: Ասել է, թե ՀՅԴ-ն պարտք ունի Քոչարյանին, որը փորձում է հատուցել:

Նախկինում Քոչարյանին սատարած ՀՀԿ-ն էլ կարծում է, որ Քոչարյանը գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման է ենթարկվում:

«Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։ Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը եւ հարված` լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին։ Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը եւ առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը»,- ասված է ՀՀԿ ԳՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Արդեն մեզ հետ զրույցում արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը նշում է, որ մեղադրանք առաջադրելու համար իրավական հատված չի տեսնում։ «Ի՞նչ է առկա մեղադրանքում, չեմ կարող պատասխանել, դրա համար ձեռնպահ կմնամ իրավական գնահատականից»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Հարցին, թե արդյոք իր համար մտահոգի՞չ է այն փաստը, որ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել, Հարությունյանն արձագանքեց՝ ծայրաստիճան մտահոգիչ է, ինչի համար բազմաթիվ պատճառներ կան։ «Օրենքի սխալ մեկնաբանություններ եմ տեսնում, մի պարզ օրինակ՝ խոսում են, որ բանակը կարող է օգտագործվել անվտանգության հարցերով, գոնե ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ նյութի հեղինակները ենթադրում են, թե անվտանգությունը միայն արտաքին սպառնալիքներին է վերաբերվում։ Իրականում դա այդպես չէ՝ բավական է խորանալ իրավունքի մեջ, եւ պարզ կդառնա, որ անվտանգությունը ունի թե՛ արտաքին, թե՛ ներքին կոմպոնենտ, եւ այդ առումով բանակի օգտագործումը թույլատրելի է»,-ասում է նախկին նախարարը։

Ի դեպ, Հարությունյանի այս մտահոգության հետ կապված նշենք, որ Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամները բազմիցս հայտարարել են, որ Փաստահավաք խումբը բազմաթիվ կադրեր ունի, որ բանակն ավելի վաղ է ներգրավվել գործընթացներում՝ արտակարգ դրություն մտցնելու որոշում ընդունելուց առաջ:

Հարցին՝ նախկին նախագահին մեղադրանք առաջադրելով խախտվո՞ւմ է արդյոք Սահմանադրությունը, եւ ո՞ր դեպքում կարող է պաշտոնաթող նախագահը պատասխանատվության ենթարկվել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց․

«Սահմանադրությունը հստակ նախատեսել է, թե հանրապետության նախագահը ինչպիսի լիազորություններ ունի, նաեւ, թե ինչ գործիքակազմ ունի, որպեսզի իր լիազորությունները պատշաճ կատարի, արտակարգ դրություն հայտարարելը դա գործիքակազմ է, իսկ ինչի՞ համար է այդ գործիքակազմը տրված նախագահին, որովհետեւ նախագահի խնդիրների մեջ ամրագրված էր, որ նա պարտավոր է ապահովել երկրի անվտանգությունը, եւ հենց այդ լիազորություններից բխող ցանկացած գործողություն, այո, չի կարող հետագայում ենթադրել պատասխանատվություն այդ քայլերի համար։ Եթե դրանք չեն բխում նախագահի լիազորություններից, իհարկե, կարող է պատասխանատվության ենթարկվել նախագահը, բայց դարձյալ իր պարտականությունները դադարեցնելուց հետո, իսկ այն, ինչ բխում է նախագահի լիազորություններից, չի կարող պատասխանատվության ենթարկվել»։

Քոչարյանի իրավունքներն ԱԺ-ում պաշտպանող Հարությունյանն արդեն լղոզված պատասխաններ էր տալիս քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերին: Մասնավորապես, արդյո՞ք Սերժ Սարգսյանի իշխանությունը խոչընդոտել է Մարտի 1-ի բացահայտմանը, արդարադատության նախկին նախարարը պատասխանեց. «Չի կարելի նման հարց տալ իրավաբանին: Ես ոչինչ չեմ կարող պատասխանել»:

2008-ի արյունալի եւ խայտառակ իրադարձություններից հետո Ռոբերտ Քոչարյանի «իրավահաջորդի» գիրկն ընկավ նաեւ ԲՀԿ-ն՝ կրկին հանուն բարեկեցության ու պաշտոնների: Քոչարյանի կողմից ստեղծված ԲՀԿ-ն, սակայն, այս «նեղ օրով» Քոչարյանին ուրացավ: ԲՀԿ-ականները ՀԺ-ի հետ զրույցում հայտարարում էին, որ օրենքի առջեւ բոլորն են հավասար եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«ԲՀԿ-ն շահագրգռված է բոլոր այն գործընթացներով, որ եղել են օրենքի տառին հակառակ, բա ինչո՞ւ եմ ես ասում, որ մեր հանրապետությունում բոլորը օրենքի առջև պետք է հավասար լիենեն»,- մասնավորապես, ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ու հայտարարեց. «Տեղի է ունենում իրավական գործընթաց, հարցը չարժե քաղաքականացնել»:

ՀԱԿ-ից Քոչարյանին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու գործընթացները պատմական են համարում: Մասնավորապես, Արամ Մանուկյանը նշում է. «Պատմական է այն առումով, որ Հայաստանի ժողովուրդը հասնում է արդարության իրականացմանը: Ինձ համար Մարտի 1-ի գործի հետ կապված միշտ չափանիշ է Մարտի 1-ի զոհերի ծնողների վերաբերմունքը: Բարի լուրից հետո զանգել եմ եւ շնորհավորել ենք իրար, աչքալուսանք ենք տվել»:

Տպել
19073 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ