Արա Մինասյանը չի ծանուցվել պաշտոնից ազատվելու մասին. նա պատրաստ է վերադարձնել 545 միլիոնը

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում, խոսելով առողջապահության նախարարության հրապարակած չարաշահումների ու իր պաշտոնանկության վերաբերյալ, ասաց, որ առաջինի մասին տեղյակ չէ, իսկ երկրորդի հիմքերը ուսումնասիրվում են: Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ բուժհաստատությունում իրականացվող ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով պարզվել է, որ պետությանը հասցվել է շուրջ 545 միլիոն դրամի վնաս եւ այդ նյութերն ուղարկվել են դատախազություն: 

«Աշխատանքից ազատման մասին չգիտեմ, իսկ այդ նյութը, որ հրապարակվել է, հանձնարարել եմ, որպեսզի մեր մասնագետները նստեն ուսումնասիրեն հիմքերը՝ ինչի հիման վրա է այդ ամեն ինչը կառուցված»,- ասաց նա: Հնարավո՞ր է պաշտոնից հեռացվելու մասին նախարարի հրամանը վիճարկի դատական կարգով: Այս հարցին բուժկենտրոնի տնօրենը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչի հիման վրա են ինձ ազատել, եթե ազատել են: Կարող է՝ խոսում են, չգիտեմ: Ինձ բան չեն ասել»:

Նա պատրաստ է փոխհատուցել նշված 545 միլիոն դրամը, եթե հաստատվի, որ գործ ունենք չարաշահումների հետ: «Եթե չարաշահում է եղել, ի՞նչ պիտի անենք: Եթե դա չարաշահում է, եթե այդ գումարները չկան, վատնվել են, յուրացվել են, դա արդեն լրիվ ուրիշ բան է: Բայց այդպիսի բան չկա հարյուր տոկոսով: Ամեն ինչ էլ նորմալ է, իր տեղում է»,- պնդեց պրոֆեսոր Մինասյանը: Նա, ի դեպ, Սերժ Սարգսյանի խնամին է եւ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի հայրը:

Տպել
6945 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը