Էքսպերտները ասում են՝ շատ լավ ընտրություն ենք արել. Գոհար Հարությունյան

«Միսս աշխարհ» ու «Միսս տիեզերք» գեղեցկության հեղինակավոր մրցույթների ՀՀ ներկայացուցիչները զբաղված են նախապատրաստական աշխատանքներով: Այս տարի «Միսս աշխարհում» Հայաստանից կպայքարի Արենա Զեյնալյանը, որը հաղթել էր ազգային գեղեցկության «Միսս հայուհի 2018» մրցույթում, իսկ «Միսս տիեզերքում»՝ Էլիզա Մուրադյանը, որը հաղթել էր նույն մրցույթի «Միսս տիեզերք Արմենիա» փուլում: Նրանց առաջադրանքները տարբերվում են, եւ այս շրջանում նրանցից յուրաքանչյուրը կենտրոնացած է իր անելիքների վրա: ՀՀ ազգային մրցույթի տնօրեն Գոհար Հարությունյանը armtimes.com-ի հետ զրույցում խոսեց մասնակիցների մասին, պատմեց՝ ինչով են նրանք զբաղված:  

«Միջազգային էքսպերտներն ասում են, որ շատ լավ ընտրություն ենք արել: «Միսս տիեզերքը» ավելի գլամուրային, ավելի ուժեղ կնոջ կերպարի մասին է: Էլիզան շատ համապատասխանում է հենց այդ կերպարին: Մրցույթի կարգախոսն է Confidentially Beautiful, այսինքն՝ ինքնավստահ-գեղեցիկ: Իսկ Արենան համապատասխանում է «Միսս աշխարհին», որի կարգախոսն է Beauty with a Purpose, այսինքն՝ գեղեցկությունը իմաստով: Արենան շատ լավ հասկանում է իր առաքելությունը, հասկանում է, որ իր տիտղոսը, հեղինակությունը, գեղեցկությունը պետք է օգտագործի Հայաստանում ինչ-որ մի բարեգործական նպատակի համար»,- ասաց նա:

Արենա Զեյնալյան

Մինչեւ «Միսս աշխարհ» մեկնելը Արենան պետք է բարեգործական նախագիծ մշակի: Հիմա ուսումնասիրում են, թե որ ուղղությունը կարող է ընտրել: Գոհար Հարությունյանն ընդգծում է, որ այս բաղադրիչից մեծապես կախված կլինի Արենայի հաջողությունը: Թեմայի արդիականությունը, ըստ նրա, շատ կարեւոր է: Պետք է լուրջ խնդիր բարձրաձայնել, որը լուծելու համար գեղեցկուհին հետագայում քայլեր կձեռնարկի: Պատմում է, որ նախորդ տարվա հաղթող հնդկուհի Մանուշի Չխիլլարը բարձրացրել է իր երկրում կանանց հիգիենայի հարցը, խոսել է այդ մասին նման խնդիր ունեցող տարբեր երկրներում, հասել է նրան, որ իր երկրում հիգիենայի պարագաների վրա դրված հարկերը հանվեն:

Էլիզա Մուրադյան

Էլիզային նույնքան խստությամբ բարեգործության թեմայի վրա աշխատել անհրաժեշտ չէ, սակայն նա էլ պետք է անդրադառնա դրան: Ելույթ է ունենալու: Որոշել է խոսել կանանց նկատմամբ ընտանեկան բռնության վերաբերյալ: Նախապատրաստության շրջանակներում 2 աղջիկները նաեւ ունենում են ֆոտեսեսիաներ, մարզվում են, զբաղվում են իրենց փաստաթղթերով:

Այս տարի ազգային գեղեցկության մրցույթի մասնակիցների վերաբերյալ այդքան շատ քննարկումներ չեղավ: Ի տարբերություն 2017 թ., երբ հաղթեց Լիլի Սարգսյանը՝ թե՛ քննադատություններն էին քիչ, թե՛ ծաղրը: Գոհար Հարությունյանը ընդգծում է, որ գիտակցում է, որ անցած տարի իրենք մի շարք բացթողումներ են ունեցել: Նաեւ կարծիք է հայտնում, որ մարդիկ սուր են արձագանքել բոլոր թերություններին, որովհետեւ սպասելիքներն են մեծ եղել:

«Կարծում եմ՝ Լիլին իր վրա շատ մեծ հարված վերցրեց, որովհետեւ երկար տարիներ մրցույթ չէր եղել: Բոլորը սպասում էին, ակնկալիքներն էին միգուցե մեծ: Իհարկե, չեմ կարող ասել՝ ամեն ինչ անթերի էր. ե՛ւ եթերի մեջ են եղել թերություններ, ե՛ւ մեր տեսանյութն էր մի փոքր անհաջող, ե՛ւ հասարակությունն էր շատ մեծ պահանջներ դրել գեղեցկուհու առջեւ: Ամեն մի փոքր կամ մեծ թերությունը (ինձ համար 17 տարեկանի համար փոքր) տասնապատկվեց: Բայց ասեմ՝ Լիլին պատվով դիմակայեց քննադատություններին: Ուրիշը գուցե կոտրվեր, բայց Լիլիին դա ավելի ուժեղացրեց: Նա ստացավ առաջարկներ միջազգային հարթակներում: Շուտով Vogue ամսագրի բրիտանական տարբերակում լույս կտեսնի իտալական բրենդի զարդերի նրա գովազդը»,- ասաց Գոհարը:

«Միսս աշխարհ 2018»-ը, ինչպես անցած տարի, անցկացվելու է Չինաստանի Սանյա քաղաքում: Եզրափակիչը կայանալու է դեկտեմբերի 8-ին: Արենա Զեյնալյանը մեկնելու է նոյեմբերի 7-ին: «Միսս տիեզերք 2018»-ը հյուրընկալելու է Թաիլանդը: Ժամկետների մասին դեռ հստակությունը չկա, սակայն Գոհարը կարծում է, որ նույնպես կլինի դեկտեմբերին: ՀՀ-ն «Միսս տիեզերքում» ներկայանալու է առաջին, «Միսս աշխարհում»՝ 2-րդ անգամ:

Տպել
6941 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան