Շենքերը բարեփոխեցին, մնաց մտածողությունը

27/07/2018 schedule14:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 23-ի համարում

«Դատաիրավական բարեփոխումների» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) ղեկավար Արթուր Թունյանի հետ մեր հանդիպման նպատակը արդարադատության համակարգում Համաշխարհային բանկի իրականացրած ծրագրերի ընթացքին ծանոթանալն էր: Մեզ հատկապես հետաքրքրում էր, թե դեռեւս 1999-2000-ին սկսված դատարանների վերանորոգման եւ վերակառուցման մոտ 13 մլն դոլարի վարկը ինչպես է օգտագործվել, վերջապես՝ այն օգո՞ւտ, թե՞ վնաս է տվել մեր երկրին: ԾԻԳ-ի երիտասարդ ղեկավարի կարծիքով նշված գումարը, որը տրամադրվել է 0,75 տարեկան տոկոսադրույքով, մարումը պետք է սկսվի 10 տարի անց եւ պետք է մարվի 40 տարում, դժվար է վարկ անվանելը, քանի որ չափազանց շահավետ պայմաններով է տրամադրվել:

Ծրագիրը սկսելու պահին նախատեսվում էր 14 դատական շենք նորոգել ու վերակառուցել, որից միայն մեկը՝ Գյումրիի դատարանը, պետք է կառուցվեր զրոյից: Ընթացքում ծրագիրը մեծ փոփոխություններ է կրել՝ հօգուտ դատարանների՝ բացի Գյումրիից կառուցվել են նաեւ Արաբկիր, Կենտրոն եւ Նորք-Մարաշ, Շենգավիթ համայնքների դատարանները: Գրեթե զրոյից է կատարվել Մալաթիա-Սեբաստիայի, Ավանի, Արտաշատի, Վանաձորի, երկու վերաքննիչ դատարանների վերակառուցումը, նորոգվել է Աշտարակի դատարանը: Հրաժարվել են միայն Մասիսի եւ Ստեփանավանի դատարանների վերանորոգումից, քանի որ ծախսերը մեծ են, իսկ այդ դատարաններում մեկական դատավոր է նստում՝ նախընտրել են նորոգել Երեւանի բազմադատավոր դատարանների շենքերը:

15-20 օրից Գյումրիի դատարանը կտեղափոխվի նոր շենք՝ երկուշաբթի օրը Իտալիայից կժամանի այս դատարանի կահույքը (դատարանների կահավորման համար հայտարարված մրցույթում հաղթել է իտալական մի կազմակերպություն, ուստի բոլոր դատարանների կահույքը ներմուծվում է Իտալիայից): Մեկ ամսից կավարտվի Աջափնյակ, Դավիթաշեն համայնքների դատարանի շենքի կառուցումը, տարեվերջին՝ Արաբկիրի, Կենտրոնի եւ Էջմիածնի: Շենգավիթի դատարանի կառուցումը կավարտվի մեկ տարի անց՝ 2006-ին: Իհարկե՝ եթե շինարարները համաձայնեն ավարտին հասցնել սկսած գործը: Բանն այն է, որ տենդերներն անցկացնելու եւ պայմանագրերը կնքելու ժամանակ Հայաստանում այլ գներ եւ դոլարի այլ կուրս էր:

Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ պայմանագրերի կնքման պահից մոտ 15% գնային աճ եւ 25-30% դոլարի կուրսի անկում է արձանագրվել, իսկ դա նշանակում է, որ շինարարը տուժում է, եւ այդ աշխատանքները պայմանագրերում նշված գումարով կատարելն այլեւս նրան ձեռնտու չէ: Շինարարներն իրենց դժգոհությունները բազմիցս արտահայտել են նամակներով, սակայն Համաշխարհային բանկը դրանց անհաղորդ է՝ դոլարի եւ գներ հայկական խաղերը նրան չեն հետաքրքրում, եւ նա չի պատրաստվում վերանայել պայմանագրերը: Այսինքն՝ չի բացառվում, որ նշված դատարանների շենքերի շինարարությունը կիսատ մնա՝ փաստի առաջ կանգնեցնելով շատերին: «Դատաիրավական բարեփոխումների» ԾԻԳ-ը այլ ծրագրեր էլ է իրականացնում:

Սեպտեմբերին հավանաբար ինտերնետում կհայտնվի «Իրտեկի» նմանօրինակը, որը կընդգրկի ամբողջ իրավական տեղեկատվական բազան եւ որից կկարողանա օգտվել ցանկացած քաղաքացի: Աշնանից դատական համակարգը կանցնի ձայնագրառման նոր համակարգին, որը նշանակում է, որ բոլոր դատական նիստերը կձայնագրառվեն եւ կարխիվավորվեն, իսկ քաղաքացին հնարավորություն կստանա որոշակի գումարի դիմաց (մոտ 1000 դրամի) ստանալ իր դատավարության «սիդին»: Տարեվերջին դատարաններ կմտնի նոր տեխնիկա, որը հնարավորություն կտա ավտոմատացնել ողջ դատական համակարգի գործունեությունը, կստեղծվի համակարգչային ցանց: Նախատեսվում է ավտոմատացնել նաեւ դատական ակտերի հարկադիր կատարման համակարգը:

ԾԻԳ-ը աշխատանքներ է տանում նաեւ Արդարադատության բարձրագույն դպրոցի ստեղծման ուղղությամբ, որը հիմնովին կփոխի դատավորների նշանակման կարգը: ԾԻԳ-ի աշխատանքների մյուս ոլորտը օրենքների մշակումն է, հատկապես այն օրենքների, որոնք դատական իշխանության ինստիտուցիոնալ փոփոխություններ են առաջացնում: Այս գրասենյակի հովանավորությամբ է հեռարձակվում նաեւ «Իմ իրավունքը» հեռուստահաղորդաշարը, որն արժանացել է Համաշխարհային բանկի բավական բարձր գնահատականին: Մեր զրույցի վերջում հետաքրքրվեցինք, թե Համաշխարհային բանկը ինչ ծրագրեր է նախատեսում իրականացնել առաջիկայում եւ ինչ պահանջներ է դնում ՀՀ իշխանությունների առաջ՝ դատաիրավական բարեփոխումների ասպարեզում:

Պարզվեց՝ ՀԲ ծրագրերի երկրորդ փուլը հավանաբար կսկսվի 2007-ից, այս անգամ կնորոգվեն եւ կվերակառուցվեն մյուս դատարանների շենքերը: Ինչ վերաբերում է ՀԲ պահանջներին, ապա դրանք, կարծում ենք, կուրախացնեն դատավորներին՝ բանկը պետությունից պահանջում է բարձրացնել դատավորների աշխատավարձը (եթե աշխարհում դատական համակարգին տրամադրվող գումարները կազմում են բյուջեի 2-2,5%-ը, ապա Հայաստանում այդ թիվը 0,4% է) եւ ապահովել դատական շենքերի պահպանության, ինչպես նաեւ գրասենյակային պարագաների ու այլ ծախսերը, որոնք այսօր, փաստորեն, թողնված են դատավորների վրա:

Արմինե Օհանյան

Տպել
3921 դիտում

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի