Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի եւ Երեւանի միջեւ շփումները. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուրբաթ հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի եւ Երեւանի միջեւ շփումները:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Բաքվում ուրբաթ քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների միջեւ:

«Ցանկանում եմ ադրբեջանցի գործընկերներին շնորհակալություն հայտնել հրավերի համար, մենք ավանդական համագործակցություն ունենք: Մենք կատարել ենք տարբեր հարցերով կարծիքների փոխանակում, սա այն աշխատանքի գույքագրման հրաշալի հնարավորություն է, որը կատարում ենք: Պայմանավորվել ենք ինտենսիվորեն կատարել կարծիքների փոխանակումը, որոշել ենք միջազգային հարթակներում միջազգային համագործակցության ուրվագծերը»,- հայտարարել է Զախարովան Բաքվում տեղի ունեցած ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրեն երաշխավորել է որպես արդյունավետ եւ կառուցողական»:

«Ռուսաստանն իրեն գերազանց է հաշիվ տալիս եւ թեման հրաշալի հասկանում է: Հակամարտության կարգավորման հարցով հանդիպումները տարբեր մակարդակներով են անցկացվում: Մենք ողջունում ենք Բաքվի եւ Երեւանի միջեւ ցանկացած հանդիպում, որոնց մասին պայմանավորվում են 2 կողմերը, եւ որոնք կառուցողական են անցնում»,- ասել է նա:

Տպել
5477 դիտում

«Mercedes E» ավտոմեքենան բախվել է կայանած 2 այլ մեքենաների. 2 ուղեւորները հիվանդանոցում են

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Վնասվածքից հետո ապաքինված Արթուր Ալեքսանյանը կմասնակցի միջազգային մրցաշարի

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում

Այն, ինչ կատարվել է, մեզնից՝ ինձնից, Վահե Գրիգորյանից թաքուն է կատարվել. Սեդա Սաֆարյանը՝ գործի վարույթը կասեցնելու մասին

Սևան քաղաքում շմոլ գազից թունավորվել է 3 քաղաքացի

Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշման հիմնավորումները

«Փյունիկը» խիստ դժգոհ է մրցավարից. արձագանքել են հայտնի ֆուտբոլիստներ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները երեք օրում բացահայտել են հանցագործության 101 դեպք

Գեղարքունիքի մարզի Արգիճի գետից 30-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել

Սահակաշվիլիի կինը Վրաստանում պարտություն է կրել քաղաքապետի ընտրություններում

Բռնցքամարտի ֆեդերացիային սպառնու՞մ են. ահազանգում են եւ հորդորում պաշտոնյաներին հեռու մնալ իրենցից

Բացահայտվել է Երեւանում տերմինալների գողության երկու դեպք

Դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ vetting-ի կիրառումը դարձել է հրամայական

Խ. Աբովյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի. 60 տարի առաջ գրված համանուն օպերան կրկին կբեմադրվի

Բուժվող հիվանդն իրեն ցած է նետել Արտաշատի հիվանդանոցի 2-րդ հարկից ու ժամեր անց մահացել է

Նրանք պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե իրենք հետ գան եւ շարունակեն իրենց թալանը. Բադասյան

ԵԹԿՊԻ ուսանողները բողոք ունեն. վաղը նրանց կհանդիպեն ռեկտորի պաշտոնակատարն ու բուհի խորհրդի նախագահը

ՀՀ դատախազությունը եւս չի ստացել Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու մասին որոշումը

Ս. Հովհաննիսյանը նշանակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու