Արարատի մարզում վերսկսվել է 20 տարի չբացահայտված սպանությունների քրգործերի վարույթները

ՀՀ Արարատի մարզի դատախազությունն ակտիվ միջոցառումներ է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարվող քրեական քաղաքականության առաջնահերթությունների, դատախազության կոլեգիայի որոշումների եւ տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ:

Ինչպես հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, մասնավորապես այս տարվա հունիսի 12-ին կայացած դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում տրվել էին հանձնարարություններ՝ տարիներ շարունակ չբացահայտված, նաեւ վարույթները կասեցված սպանության եւ սպանության փորձերի, ինչպես նաեւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Խնդիր էր դրվել կոնկրետ ուղղությունների մատնանշմամբ հետաքննության եւ նախաքննության տարածքային մարմիններին տալ համապատասխանաբար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական գործողություններ իրականացնելու գրավոր ցուցումներ:

Այս համատեքստում, մասնավորապես, Արարատի մարզի դատախազների կողմից մարզային քննչական վարչության քննչական բաժիններից պահանջվել եւ ուսումնասիրվել են նախկին տարիներին սպանության հատկանիշներով հարուցված եւ որպես մեղադրյալ ներգրավվող անձը պարզված չլինելու հիմքով վարույթները կասեցված 10 քրեական գործեր:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ, մասնավորապես, մեկ քրեական գործով՝ կապված 2009թ. Ղուկասավան գյուղի տարածքով անցնող ջրատարում խեղդամահ արված անձի դիակի հայտնաբերման դեպքի հետ, ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ տեսանելի են եղել կոնկրետ անձանց կողմից հանցագործությանը հնարավոր առնչություն ունենալու վարկածներ, սակայն այդ ուղղությամբ անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ չեն կատարվել:

Մյուս քրեական գործով՝ կապված 2011թ. անձի անհետ կորելու հետ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ չեն կատարվել հանցագործության բացահայտման համար կարեւոր նշանակություն ունեցող հնարավոր բոլոր քննչական եւ այլ դատավարական գործողությունները:

Այս քրեական գործերի հանգամանքների վերաբերյալ մարզի դատախազության դատախազների կողմից տրվել են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ ցուցումներ, որոնց հիման վրա նախաքննության մարմինների կողմից որոշում է կայացվել վերսկսել վարույթները:

Վարույթը կասեցված եւս երկու քրեական գործերով՝ կապված մեկը 2008թ. Արարատի մարզի Դիտակ-Մխչյան ավտոճանապարհին ավտոմեքենայի մեջ մեկ անձի բռնի մահվան հետքերով դիակի հայտնաբերման, մյուսը՝ 2013թ.-ին անձի անհետ կորելու հետ, դատախազի կողմից տրվել են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարություններ, նշվածներից առաջինով՝ նաեւ հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող անձանց գտնելու ուղղությամբ կոնկրետ քննչական գործողություններ կատարելու ցուցումներ: Դրանց արդյունքներից ելնելով կորոշվի քրեական գործով վարույթը վերսկսելու հարցը: Սպանության դեպքերի՝ նշված հիմքով վարույթը կասեցված եւս 6 քրեական գործերի ուսումնասիրությունները շարունակվում են:

Բացի վերոնշյալից, Արարատի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները: Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների փաստերով հարուցվել է 11 քրեական գործ, որը 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 6-ով կամ 120 տոկոսով: Քրեական գործերից 6-ը հարուցվել են մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից:

Նշված քրեական գործերով առայժմ 1 անձի նկատմամբ /բանկային համակարգի աշխատակից/ հարուցվել է քրեական հետապնդում եւ առաջադրվել է մեղադրանք եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հարուցված բոլոր քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: 

Նշված քրեական գործերը հարուցվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով  տարբեր չափերի յուրացումներ կատարելու, պաշտոնեական կեղծիքի,  առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ եւ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, առեւտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Դրանք արձանագրվել են մարզի դպրոցներում, համայնքապետարաններում, բանկերից մեկի տարածքային մասնաճյուղում, մարզի առողջապահական հիմնարկներում՝ փորձագիտական հիմնարկի մարզային ստորաբաժանումում եւ համայնքային առողջության առաջնային պահպանման կենտրոնում, սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում:

Պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով Արարատի մարզի դատախազության դատախազների կողմից տարբեր բնագավառներում կատարվել են 3 ուսումնասիրություններ: Արդյունքում հարուցվել են նույնքան քրեական գործեր:  Համապատասխան սուբյեկտներին տրվել են իրավախախտումների հետեւանքով պետությանը պատճառված վնասները ՀՀ պետական բյուջե վերականգնելուն ուղղված նախազգուշացումներ:

Ընդհանուր առմամբ 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով եւ պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվող ուսումնասիրություններով իրականացված աշխատանքի արդյունքում  ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 8.723.734 ՀՀ դրամ գումար:

Տպել
2430 դիտում

Էրեբունու համայնքային ոստիկանները բացահայտեցին հացատանը կատարված գողությունը (տեսանյութ)

Վթար Գյումրի քաղաքում. տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության

1 օրում բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 7 մարզում

Ակնկալում ենք ավելի շատ լատվիական ներդրումներ Հայաստանում. Զոհրաբ Մնացականյան

Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա - Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և իրենք կարող են այս ընթացքում մութ գործերը կարգավորել. վարչապետ

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են