Առողջություն պարգևելն ամենամեծ առաքելությունն է. վարչապետի շնորհավորանքը շրջանավարտներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառման ընթացքում բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկները, այդ թվում՝ ռազմական, ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել ավարտական դիպլոմները:Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին և ընդգծել. «Բոլորդ տեղյակ եք, որ այսօր մեր բուհական համակարգում կա թերբեռնվածության խնդիր և բժշկակական համալսարանն այն եզակի բուհն է, որ այսպիսի խնդիր չունի: Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, թե ինչու. դեռևս խորհրդային տարիներից այս բուհը միջազգային կրթական օջախ լինելու ավանդույթ ունի և ուրախալի է, որ այդ ավանդույթը երրորդ հանրապետության տարիներին պահպանվել է, այժմ տեսնում ենք, որ նոր փուլ է մտել: Հայաստանյան բուհի այսպիսի մոդելը շատ կարևոր է մեր բուհական համակարգը կազմակերպելու համար, մեր բուհական համակարգը միջազգայնացնելու ճանապարհը, կարծում եմ, ճիշտ ճանապարհ է, ինչը պետք է շարունակենք ոչ միայն օտարերկրյա ուսանողների, այլ առաջին հերթին մեզ համար, որովհետև այս մոդելն է, որ պետք է անընդհատ զարգացնի, առաջ մղի մեր կրթությունը, բարձրացնի կրթության որակը և նրան բերի միջազգային ճանաչում, նրան ստիպի հասու լինել բոլոր միջազգային նորություններին, նոր տեխնոլոգիաներին, զարգացումներին»: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները նոր խթան և էներգիա կհաղորդեն բուհական համակարգին: «Կարծում եմ՝ լավագույն մասնագետները նրանք են, ովքեր մասնագիտություն ընտրում են ոչ թե մաթեմատիկական, ֆինանսատնտեսական հաշվարկներից ելնելով, այլ առաքելության խորը գիտակցությամբ: Իմ ընկալմամբ, մարդու համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է, առավել ևս բժշկի մասնագիտությունը: Հույս ունեմ, որ բոլոր շրջանավարտներն աշխատանքային կյանք են մտնում այն համոզմունքով և հավատով, որ իրենք անպայման փոխելու են աշխարհը, եթե ողջ ամբողջ աշխարհը, ապա առնվազն բժշկական, առողջապահական աշխարհը, առնվազն այն աշխատանքային աշխարհը, որտեղ իրենք ապրում են: Ի վերջո, մարդուն երջանկություն, առողջություն պարգևելն ամենամեծ մարդկային առաքելությունն է և հույս ունեմ, որ այդ առաքելությունից ոչինչ չի շեղի մեր այսօրվա շրջանավարտներին, ոչ բարեկեցությունը, ոչ փողը, ոչ վայելքները: Համոզված եմ, որ առաքելությանը հավատարիմ լինելու պարագայում նրանք կունենան այդ ամենը: Հույս ունեմ՝ նրանք կաշխատեն այնպես, այնպիսի հարթության մեջ, որտեղ հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն և ոչ այնքան կարգավորումներով, կանոնակարգերով, այլ մարդու՝ ինքն իր հետ, իր խղճի և իր առաքելության հետ ունեցած հարաբերություններով: Ես հավատում եմ ձեր առաքելությանը, ես հավատում եմ մեր առաքելությանը, ես հավատում եմ մեր ընդհանուր հաղթանակին»,- նշել է վարչապետ Փաշինյանը: 

ԵՊԲՀ-ն 2017-2018 ուսումնական տարում ունի 1001 շրջանավարտ, նրանցից 45-ը բուհն ավարտել են կարմիր դիպլոմով, 24-ը՝ ռազմական բժիշկներ են:

Տպել
2307 դիտում

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան

Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. վարչապետ

ՄԻՊ-ն ամփոփել է Իջեւանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով որոնվողին գտել են Ուջան գյուղում

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են դատական, հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները

Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի