Գյումրիում ներդրվել է Հայաստանում առաջին մարզային վերատադրողականության ծառայությունը

Շիրակի մարզի եւ Գյումրու անպտուղ զույգերն այլեւս Երեւան գնալու կարիքը չունեն: Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում բացված «Վերարտադրողականության եւ ընտանիքի պլանավորման կաբինետ»-ում նրանք ե՛ւ կհետազոտվեն, ե՛ւ կստանան անհրաժեշտ բուժումը:

Կաբինետը Հայաստանում առաջինն է: Այս քայլով Հայաստանում ներդրվել է առաջին մարզային վերատադրողականության ծառայությունը: Այն գործում է արդեն մեկ շաբաթ եւ մտահոգիչ վիճակագրություն է ներկայացնում: Մի քանի օրում 77 անպտուղ զույգ է գրանցվել: Նրանց մի մասը նախկինում բժշկի չի դիմել ֆինանսական խնդիրներով պայմանավորված, քանի որ այդ բուժումը բավական թանկ է, դրան էլ գումարած պետք էր հասնել Երեւան, լուծել նաեւ մի քանի օրվա կեցության խնդիրը:

Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ սա առաջնային նպատակ է եղել՝ օգնել մարդկանց՝ առանց հավելյալ ֆինանսական ծախսերի առաջ կանգնեցնելով: Գյումրիում նաեւ բուժման համար պահանջվող գներն են ցածր: Բայց սա չի ենթադրում ծառայության ցածր որակ կամ թերացում: Մայրաքաղաքային առաջատար կլինիկաներին եւ բուժկեմնտրոններին ոչնչով չզիջող բժշկական քննություն եւ բուժում կստանա զույգը: Եվ մասնագետները կան, եւ բուժսարքավորումները: «Գյումրիում կիրականացվի ամեն ինչ, բացի արտամարմնային բեղմնավորումից»,- ասաց Աշոտ Կուրղինյանը: Միայն այդ պարագայում է, որ զույգը կուղարկվի Երեւան: Մյուս բոլոր փուլերը կիրականացվեն Գյումրիում: Գյումրիում նաեւ կհսկվի այն հղին, ով Երեւանում կենթարկվի արտամարմնային բեղմնավորման:

«Մեզ արդեն վստահում են, քանի որ մի քանի ծանր հղիություն հենց մեր Ավստրիական հիվանդանոցի ծննդատանն ենք վարել, կարողացել ենք Երեւանում արհեստական բեղմնավորման ճանապահով հղիացած կնոջը մեծ երջանկություն պարգեւել: Օրինակ, 30-ամյա Աննա Բալյանը: Մենք նրան ընդունել ենք ծանր վիճակում, 13 շաբաթական հղիությամբ եւ կարողացել ենք կնոջ հղիությունը հասցրել մինչեւ 36 շաբաթականի: Արդյունքում էլ 2017-ի հունվարի 21-ին ծնվեց եռյակը՝ Արիանան, Մարիանան եւ Արենը: Երեքն էլ առողջ են ծնվել: Մեր հիմնական առավելությունն այն է, որ կարողացել ենք այնպես պահպանել երեխաներին, որ ե՛ւ առողջ ծնվեցին, ե՛ւ ապրեցին: Դա մեծ հաղթանակ է»,- ասաց Աշոտ Կուրղինյանը:

Կաբինետը բացելը սկզբում ռիսկային է համարվել: Մտածել են, որ քչերը գուցե դիմեն: Սակայն տխուր պատկեր է արձանագրվել: 77-րդ զույգի գրանցմամբ դադարեցվել է նորերի հերթագրումը, որպեսզի հնարավոր լինի արդեն գրանցվածների հետազոտումն ու բուժումնն իրականացնելը: Հիմա դեռ հնարավոր չէ բուժումն իրականացնել պետպատվերի շրջանակներում: Սակայն, ըստ հիվանդանոցի տնօրենի, Գյումրիում Երեւանի համեմտությամբ գները բավական ցածր են:

Տպել
2103 դիտում

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ