Այն դռներ է բացում. ԱՄՆ դեսպանությունը միանում է ՀՀ-ում անգլերենի խորացման գործընթացին

Անգլերենը դռներ է բացում: Տիրապետելով անգլերենին՝ կարող ես ուսանել ԱՄՆ-ում, օգտվել ուսումնակրթական հետազոտական ռեսուրսներից, խոսել հնարավոր պատվիրատուների հետ, ծանոթանալ տարբեր լրատվամիջոցների լրահոսներին և ընդլայնել քո մտահորիզոնը: Սա է պատճառը, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը մեկտեղել է ջանքերը ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ Հայաստանի մարզերում անգլերենի խորացված ուսուցման կազմակերպման հարցում:

Հուլիսի 25-ին՝ չորեքշաբթի օրը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը համաձայնագիր ստորագրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի փոխտնօրեն Իննեսա Գրիգորյանի հետ, որի  համաձայն ԱՄՆ դեսպանության անգլերենի ուսուցման  Access միկրոկրթաթոշակային ծրագրով   կկազմակերպվեն 2 տարի տևողությամբ անգլերենի խորացված ուսուցման արտադպրոցական ինտենսիվ պարապմունքներ:

Այս թարմացված նախաձեռնությամբ անգլերենի իմացության կատարելագործման ու առաջնորդման հմտությունների զարգացման հնարավորություն կունենան 15 մարզային համայնքների 13-18 տարեկան 500 աշակերտներ: Պարապմունքները կանցկացվեն հանրակրթական դպրոցների շենքերում կամ համայնքային կենտրոններում, ինչպիսին է օրինակ՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզում:
«Սա իրապես գործընկերություն է, որի ներքո երեք կազմակերպություն՝ Դեսպանությունը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը և Նախարարությունը մեկտեղել են իրենց ջանքերը, որպեսզի մարզերի երեխաներն ավելի լավ տիրապետեն անգլերենին: Վստահ եմ, որ իրենց նոր գիտելիքներն ու հմտությունները նրանք կօգտագործեն իրենց կյանքի բարելավման, համայնքների հզորացման և երկրի զարգացմանը: Հպարտ եմ, որ մենք կարող ենք շարունակել այս կարևոր նախաձեռնությունը, քանզի մերօրյա գլոբալ շուկայական միջավայրում անգլերենը շատ մեծ կարևորություն ունի», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում, հատկապես գյուղական համայնքներում, նախատեսվող միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի կատարելագործել մասնակիցների անգլերենի իմացությունը և զարգացնել անգլերեն լեզվի ուսուցիչների կարողությունը: Կարևորում եմ կրթության ոլորտում նման համագործակցությունը և անգլերենի ուսուցման որակի ապահովմանն ուղղված ԱՄՆ դեսպանության ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությունը: Ծրագրի իրականացումը կարող է հարթակ ստեղծել դպրոցներում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների նպատակային վերապատրաստման գործընթացներն առավել արդյունավետ իրականացնելու համար»,- ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Համաձայնագրով ծրագրի իրականացմանն ուղղվող 411.000  ԱՄՆ դոլարը, որը ներառում է ԱՄՆ դեսպանության կողմից հատկացվող 300.000 ԱՄՆ դոլարը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից տրվող 111.000 ԱՄՆ դոլարը կապահովեն ծրագրի իրականացումը մինչև 2021թ.: Սա Հայաստանում 2011թ. մեկնարկած ԱՄՆ դեսպանության անգլերենի ուսուցման Access միկրոկրթաթոշակային ծրագրի նոր փուլն է: Մինչ այժմ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և մեկ այլ գործընկեր կազմակերպության՝ Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլի իրականացրած աշխատանքների արդյունքում այս ծրագրով կազմակերպված անգլերենի դասընթացներին մասնակցել են 580 հայ դպրոցական:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը կրթությունը դիտարկում է որպես երիտասարդների ներուժի խթանման ու շարունակական կատարելագործման շարժիչ ուժ: Այս առումով անգլերենի ուսուցումը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կրթական ծրագրերի անբաժանելի մասն է կազմում  և այսօր մենք ուրախությամբ ԱՄՆ դեսպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ նշանավորում ենք մեկ այլ խոշոր ձեռքբերում: Ուրախություն ու գոհունակություն ենք ապրում, երբ տեսնում ենք մեր սաների վստահությունն ու առավել պայծառ ապագա կերտելու վճռականությունը, որ նրանց է փոխանցվում անգլերենի՝  հնարավորություններ բացող այս լեզվի իմացության հետ մեկտեղ», - ասաց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի փոխտնօրեն Իննեսա Գրիգորյանը:

ԱՄՆ դեսպանությանը տեղի ունեցած ստորագրման արարողությանը ներկա էին նաև Access ծրագրի ընթացիկ փուլի մասնակիցներ ու շրջանավարտներ, ովքեր կարևորելով այս ծրագիրը փաստեցին, որ այն ոչ միայն օգնել կատարելագործել իրենց անգլերենի իմացությունը, այլ նաև թույլ է տվել նախաձեռնել համայնքի կատարելագործման նախագծեր՝ շնորհիվ ձեռք բերած վստահության ու առաջնորդման հմտությունների:

Տպել
9226 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին