Խուսափելով քաղաքական հետապնդումներից՝ Թուրքիայի քաղաքացին հատել է ՀՀ սահմանը․ ՀՔԱՎ

Թուրքիայի քաղաքացի Ջեւրիյե Օքույուջուն, խուսափելով քաղաքական հետապնդումներից, Սազիյե Դեմիր անվամբ կեղծ անձնագրով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

«Ջեւրիյե Օքույուջուն, ըստ մեզ հասած տեղեկությունների, նպատակ է ունեցել ապաստան հայցելու համար Հայաստանից մեկնել արեւմտյան այլ երկիր: Ներկայումս նա ձերբակալված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու հիմքով, եւ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատրաստվում են վերջինիս վերադարձնել Թուրքիա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշված է՝ Թուրքիայում ներկայումս քաղաքացիական ակտիվիստների եւ ընդդիմադիրների նկատմամբ ուժգնացել են հետապնդումները, նրանցից հազարավորները ձերբակալված են իրենց քաղաքական հայացքների համար եւ ազատազրկման վայրերում ենթարկվում են բռնությունների, Թուրքիայում չի գործում իրավունքի գերակայության սկզբունքը, ըստ միջազգային եւ տեղական իրավապաշտպանական կազմակերպությունների՝ լայնածավալ բնույթ ունեն մարդու իրավունքների խախտումները եւ տարածված է շինծու մեղադրանքներով քրեական հետապնդումները եւ ձերբակալումները քաղաքական հայացքների հիմքով:

«Հաշվի առնելով, որ Ջեւրիյե Օքույուջուն քուրդ ակտիվիստ է, քրդական Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ եւ իշխող կուսակցության ընդդիմադիր, որն արտահայտել է իր քաղաքական հայացքները, նրա վերադարձնելը Թուրքիա վտանգավոր կլինի նրա ազատության եւ անձեռնմխելիության համար: Քանի որ առկա է նրա վերաբերյալ ձերբակալման որոշումը, ապա նա անհապաղ կձերբակալվի եւ կարող է ենթարկվել կտտանքների ազատազրկման ժամանակ: Հետեւաբար Ջեւրիյե Օքույուջուն պետք է ապաստան ստանա ժողովրդավարական երկրում, որպիսին Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ կարող է ազատորեն արտահայտել իր քաղաքական եւ այլ հայացքները: Թուրքիային նրա արտահանձնումը կհանդիսանա ՀՀ իշխանությունների կողմից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ եւ 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ կասեցնել Ջեւրիյե Օքույուջուին Թուրքիա արտահանձնելու գործընթացը եւ ապահովել նրա անարգել ելքը ՀՀ տարածքից երրորդ երկիր», - ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:

Տպել
1671 դիտում

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Բռնակոթի 53-ամյա բնակչի տնից 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով կանեփ եւ մարիխուանա է հայտնաբերվել

Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան

205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց

Այսօր Անդրանիկ Զորավարի 155-ամյակն է

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (տեսանյութ)

Շիրակի մարզետարանը «Մի բան անենք» նախաձեռնության շրջանակներում այս ձմեռ մոտ 450 ընտանիքի ապահովել է վառելափայտով

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Եղվարդի խճուղում բախվել են «Lexus GX460» եւ «Mitsubishi Grand» մակնիշների ավտոմեքենաները

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել

«Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթում հաղթեց «Garun Agency» կազմակերպությունը. մրցանակը՝ 3 մլն դրամ է

14 հորթ, 34 գառ, 30 գոճի. անասնապահության համար աջակցություն ստացած տնտեսություններում կենդանիների քանակի աճ կա

Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա. վարչապետ

5-րդ զորամիավորման զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անակնկալ ստուգումներ են անցկացվել

ԱԻՆ փ/ծ խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ փրկարարների ուսուցանմանը

Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն ԼըՔլերն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

2020 թվականի ապրիլի 5-ին ՀՀ քաղաքացին կանգնած է կարեւոր որոշում ընդունելու առաջ. Սուրեն Պապիկյան