Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը քննարկման օրակարգում է. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցն Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԳրիգորՀովհաննիսյանը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում:

«Պետքարտուղարության մեր գործընկերների հետ քննարկում ենք վարչապետ Փաշինյան-նախագահ Թրամփ հանդիպման անցկացման հնարավորությունները սեղմ ժամկետներում և այդ հարցը օրակարգային է»,- ասել է դեսպանը:  

Նա անդրադարձել է այն դիտարկմանը, թե ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ԱՄՆ այցի ընթացքում դեմոկրատ կոնգրեսականներին խնդրել է կազմակերպել հանրապետական նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի հանդիպումը: Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ դրանք կեղծ լուրեր են, ապատեղեկատվություն:

«Ասեմ, որ Արարատ Միրզոյանը հանդիպել է թե՛ դեմոկրատներին, թե՛ հանրապետականներին: Նրանք հանդիպումների ժամանակ տեղեկացրեցին, որ նման դեմարշ պետք է անեն, մի բան, որ նախկինում էլ արվել է: Այսինքն՝ օրենսդիրը դիմում է նախագահական աշխատակազմ՝ քաջալերելով նման հանդիպման անցկացումը: Կեղծ մեկնաբանումն այստեղ անթույլատրելի է: Նախաձեռնությունը գալիս է կոնգրեսականներից»,- շեշտել է դեսպանը:

Ի պատասխան այն դիտարկմանը, թե կա շրջանառվող  կարծիք, որ Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցից հետո որոշվել է արգելափակել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հնարավոր մուտքը Հայաստան, դեսպանը նշել է, որ որոշումը կայացվել է Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցից առաջ:

«Ցավոք, պետք է նշեմ, որ 2018-2019 թվականներին Հայաստանը չպետք է դիտարկվի որպես «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից շահառու երկիր: Որոշումն ընդունվել է Համաշխարհային բանկի կողմից ՝ հիմնվելով այն տեխնիկական տվյալների ուսումնասիրությունների վրա, որ Հայաստանը թույլ տվեց դասակարգել որպես բարձր միջին եկամուտ ունեցող երկիր, ինչը, գոյություն ունեցող չափորոշիչների համաձայն, թույլ չի տալիս Հայաստանը ներառել այդ ծրագրում:  Որոշումն ընդունվել է անսպասելի՝ հուլիսի սկզբին: Ասեմ, որ այն անսպասելի էր թե՛ մեր, թե՛ Պետքարտուղարության մեր գործընկերների համար: Որոշումն ընդունվել էր առաջին փոխվարչապետի այցից մոտ երկու շաբաթ առաջ, որևէ կապ չունի իր այցելության արդյունքների հետ»,- ասել է նա: Ավելին՝ դեսպանը նշել է, որ փոխվարչապետի այցելության ընթացքում քննարկվել են լրացուցիչ այն հնարավորությունները, որոնք թույլ կտան երկու երկրների օրակարգի հագեցվածությունը պահպանել առանց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի: Այս առումով Հայաստանը քննարկումների մեջ է իր ամերիկացի գործընկերների հետ: Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է, որ չպետք է սևեռվել մեկ ծրագրի վրա, երկու երկրների հարաբերություններն այնքան բազմաշերտ են, այնքան հնարավորությունները շատ են, որ պետք է փնտրել դիվերսիֆիկացիա:

Դեսպանն անդրադարձել է նաև սոցիալական ցանցերում քննարկվող այն հարցերին, թե ՀՀ առաջին փոխվարչապետը նախաձեռնել է չհաշվարկված հանդիպումներ և մասնակցել դրանց:

«Միջպետական հարաբերություններում սիմետրիկ հանդիպումները ընդունված կարգ են, բայց միայն հավասարազոր մակարդակների հանդիպումը չի կարող առաջ տանել միջպետական հարաբերությունները: Կարող եմ ասել, որ անցումային այս շրջանում,  Թրամփի ադմինիստրացիայի հաստատումից հետո մեր հարաբերություններն այդպես սիմետրիկ չեն եղել: Օրինակ, Հայաստանի նախագահն ու վարչապետն ընդունել են ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալներին, չնայած դրան, այս տարիների ընթացքում մեր հարաբերությունները պահպանվել են բարձր մակարդակի վրա: Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի այցին, ապա նա Նյու Յորքում էր, ներկայացնելու Հայաստանի զեկույցը, օգտվելով առիթից՝ հնարավորություն ընձեռվեց հրավիրել Վաշինգտոն, որպեսզի կայանան մի քանի կարևոր հանդիպումներ՝ տեղյակ պահելու հայաստանյան փոփոխությունների մասին»,- նշել է նա:

Տպել
3615 դիտում

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը