Բերում են տեղեկություններ, որին հրաժարվում եմ հավատալ. վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում

Ոչ ոք չի «պլստալու» օրենքի պատասխանատվությունից, եթե դրա համար հիմքեր կան: Այսօր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ հասարակությունում եղել են պնդումներ, թե նախկին նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, շատերի բիզնեսներում բաժնեմաս ունի, սակայն մինչ այժմ որեւէ նման դեպք չի բացահայտվել։ Լրագրողը հիշեցեց, որ դրա մասին հայտարարել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր գործիչ լինելու շրջանում:

Փաշինյանը տեղեկացրեց, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջին երկու ամիսներին ուղղակի ուժասպառության եզրին են գտնվում։ 

«Եւ նույնիսկ լինում են դեպքեր, երբ ասում են. «Իսկ չի՞ լինի, որ գոնե կիրակի օրվա երկրորդ կեսին կոռուպցիայի դեմ չպայքարենք»։ Երբեմն շեշտադրումներ են արվում, որոնք, կներեք, ինձ համար, իսկապես, մի փոքր տարօրինակ են։ Ասում են. «Բա ինչի՞, այ էս մարդուն էսօր խուզարկեցին, ձերբակալեցին, բայց այ էն մի մարդուն չխուզարկեցին ու չձերբակալեցին։ Այստեղից ինչ հետեւություններ է պետք անել, բա որ ասում էինք դեռ 2002 թվականին...»: Ես ցանկանում եմ, որ հստակ արձանագրենք մի բան, որ այս պրոցեսը տեղի չի ունենում, որ ես առավոտյան կամ երեկոյան հեռախոսը վերցնում եմ, կամ հրավիրում եմ ԱԱԾ տնօրենին, ասում եմ՝ այսօր բռնում եք այսինչին, այնինչին, խուզարկում եք այնինչին, բաց եք թողնում այնինչին։ Այդպես չէ գործընթացը... Գործերը, որ բացահայտվել են, ինչի՞ հիման վրա են բացահայտվել։

Եղել է կոնկրետ օպերատիվ տեղեկություն, եղել է կոնկրետ քաղաքացու դիմում, եղել է կոնկրետ քաղաքացու ահազանգ։ Հիմա, եթե դուք հարցնում եք՝ կոնկրետ որեւէ այլ օպերատիվ տեղեկություն կա, թե՝ ոչ, ես այդ հարցին չեմ պատասխանի։ Նկատի ունեմ, որ այսօր որեւէ բան չի բացահայտվել, դա չի նշանակում, որ վաղն այդ որեւէ բանը չի բացահայտվի։ Կամ իմ հայտարարությունը չի նշանակվում, որ, ահա, անպայման որեւէ բան կբացահայտվի։ Կարծում եմ ՝ ոչ ոք չի կասկածում կոռուպցիայի դեմ պայքարի մեր անկեղծությանը։ Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ եւ որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն եւ օգտագործվեն Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների եւ այլ հարցեր լուծելու համար։ Որեւէ մեկը չկասկածի, թե որեւէ մեկը, որին բռնելու եւ պատասխանատվության ենթարկելու, օրենքով նախատեսված հիմք կա, որեւէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ»,- ասաց Փաշինյանը։

Այնուհետ, Նիկոլ Փաշինյանը խոսելով կոռուպցիայի մասին՝ նշեց, որ անձամբ ինքը զարմացած է, որ նման չափերի կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվում: Վարչապետը նշեց, որ կոռուպցիան երկրում աներեւակայելի սահմանների է հասել, որից անգամ ինքը շոկի մեջ է ընկել:

«Իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին, ուղղակի ծիծաղելի է թալանի եւ կոռուպցիայի իրական մասշտաբների կողքին, որը Հայաստանում տեղի է ունեցել: Սա ահավոր երեւույթ է: Ասում են՝ երկու ամիս է անցել, բայց ես զարմանում եմ, ասում եմ՝ ո՞նց, այսպիսի խնդիրներ ունի՞ այս երկիրը, բայց երեւի մի 4 ամիս էլ զարմանալու եմ: Պատկերացնում եք՝ ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որն ինձ զարմացնում է: Ես հրաժարվում եմ հավատալ այդ տեղեկություններին մինչեւ ինձ չեն բերում այդ տեղեկությունները հաստատող ապացույցներ եւ ասում՝ ապացույց մեկ, ապացույց՝ երկու, երեք:

Մի քանի օր առաջ պետական մարմիններից մեկի ղեկավարին կանգնեցրել եմ, ասել եմ՝ խնդրում եմ, մի շարունակի, թողեք ես գնամ: Ես չեմ կարող այսքան տեղեկություն ստանալ եւ հոգեկան հավասարակշռությունս պաշտպանել: Ասել եմ՝ դադարեցրու, հո՛պ, երբ որ ինքը հանում էր ապացույցներ, թղթեր, թղթեր, ֆոտոներ, վիդեոներ եւ այլն: Ասում էի՝ գնացեք, ուրիշին պատմենք, ես էլ ի վիճակի չեմ դա լսելու:

Սա իրականություն է: Պատկերացրեք մի երկիր, որի վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում ու այն վարչապետը, որն իր ամբողջ քաղաքական եւ լրագրողական գործունեության ընթացքում ասում էր՝ թալանվում է այս երկիրը, անտերություն է, բեսպրեդել է: Ամեն օր այս ամենից եմ խոսել, բայց ամեն օր վարչապետը շոկի է ենթարկվում, որովհետեւ իր առջեւ բերում, դնում են տեղեկություններ, որին հրաժարվում է հավատալ, որ կարելի է այդ աստիճանի լկտի լինել:

Այնպիսի ոլորտներում է, որ չես կարողանում հավատալ: Մենք ասում ենք, որ նպաստների ոլորտում կոռուպցիա կա, կոռուպցիա՞, կոռուպցիան ի՞նչ է: Ամեն տարի բողոքում ենք, որ պետպատվերի քիչ լինելու պատճառով չենք կարողանում այսինչ թվով մարդկանց բուժել: Մարդկանց ուղարկում են տները եւ հայտարարում են, որ պետբյուջեն քիչ փողեր է տալիս: Ոչ ոք չի ասում՝ իսկ պետբյուջեի տված փողերը արդյունավե՞տ են ծախսվում, թե՞ ոչ: Էլ չեն ասում, որ հիվանդանոցների գլխավոր բժիշկները գրում են անուն ազգանուն, փողեր են դուրս գրել, բայց այդ մարդիկ տեղյակ չեն, որ իրենք պառկել են հիվանդանոցում, վիրահատվել են, բուժվել են, իրենց կյանքը փրկվել է: Այդ մարդիկ իրենց համար, իրենց տանը նստած են կամ պատահական գնացել ու այդ հիվանդանոցում ճնշում են չափել:

Ես վախենամ չկարողանամ ստի եւ ճշմարտության հարցում կոմպրոմիսի գնալ: Կարող է՝ դա վատ է, բայց նման իրավիճակ կարող է լինել: Ես հիմա ի պաշտոնե գիտեմ ճշմարտություններ, որ չգիտեմ՝ հանրությունը այդ ճշմարտությունը իմանա, կասի՝ կառավարություն, ինչ լավ է, որ մեզ ճշմարտությունն ես ասում, թե՞ կասի՝ ոնց որ դու ես ասում՝ հոպ, կանգնենք, մի խոսեք, մեզ էլ մի ասա: Ես ամեն օր այն մասին եմ մտածում, թե ճշմարտությունը մինչեւ որ կետը բացենք, որ հանրությունը չասի՝ մենք հիասթափված ենք կյանքից: Ես մտածում եմ, որ ճշմարտությունը մինչեւ վերջ պետք է բացվի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
10520 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի