6-ի տղաներն ասեցին՝ Էդոյի գլխին սարքեցին. Սարի թաղի գործով մեղադրյալը կրկին կալանավորվել է

ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանների հետ տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալ Էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորվել է:

Զեյթունյանն ազատ էր արձակվել երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, հունիսի 8-ին:

Այժմ նա կալանավորվել է այլ քրեական գործի շրջանակներում: Զեյթունյանը մեղադրվում է նաեւ առանձնապես խոշոր չափի թմրամիջոց իրացնելու համար:

Այս մասին մեզ տեղեկացրեց նրա կինը՝ Լալա Բերնեցյանը, նշելով, որ «ամուսնու գլխին սարքել» են: Ազատ արձակվելուց հետո խցակցի պատճառով ամուսինը կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Բերնեցյանը պատմեց, որ Էդուարդի ազատ արձակվելուց մի քանի օր հետո՝ հունիսի 13-ին, նրան է զանգահարել իր խցակիցներից ոմն Սերոբը եւ խնդրել, որ գումար կա վերցնելու, ամուսինս գնա վերցնի: Նրա պատմելով՝ Զեյթունյանը փորձել է ամեն կերպ խուսափել գնալուց՝ նշելով, որ տանը հյուրեր կան եւ որ տաքսու գումար չունի, որպեսզի գնա եւ գումարը վեցնի: «Խցակիցը նշել է, որ դա իր թավանի՝ խաղաթղթով տարված գումարն է: Ես ոնց հասկացել եմ՝ նա ամուսնուս նկատմամբ ճնշում է գործադրել, ես այդ պահին տանը չեմ եղել, որ տանը լինեի, չէի թողի, որ նման դեպք տեղի ունենար: Ի վերջո ամուսինս գնացել է նշված ժամին, նշված վայր (Շանգրի լա խաղատան մոտ) գումարը վերցնելու ու տեսել, որ այդտեղ մարդ չկա: Խցակիցը զանգի միջոցով տեղեկացրել է, թե՝ ուշացել ես, էդ անձը թողել գնացել է, բայց ինչ-որ նշանի տակ ծխախոտի տուփի մեջ գումարը դրված է, վերցրու: Ամուսինս վերցրել է այդ տուփը ու նստել մենքենան, սակյան 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են իրեն: Ամուսինս ասաց՝ նույնիսկ չհասցրի հասկանալ, թե ինչ է կատարվում: Նրան տանում են բաժին, բացատրություն գրելուց ազատ է արձակվում լուսադեմին՝ ժամը 05:00-ին: Հաջորդ օրը ինքը գնացել է փորձաքննության, որ տեսնեն՝ ինքը թմրանյութ օգտագործող է թե՝ ոչ: Փորձաքննությունը մաքուր է եկել, որ ինքը օգտագործող չի»,- մեր զրույցում մանրամասնեց մեղադրյալի կինը:

Վերջինիս խոսքով, հուլիսի 3-ին իրավապահները խուզարկել են իրենց բնակարանը եւ որեւէ բան չեն հայտնաբերել: Ապա նույն օրը ամուսնուն հրավիրել են բաժին եւ ձերբակալման որոշում կայացրել: Կնոջ խոսքով՝ ամուսինն առ այսօր սույն գործով ցուցմունք չի տվել:

«Գնացել եմ հսկող դատախազ Կոստանդյան Արսենի մոտ, ասել, որ իր ձերբակալությունից հետո ես երկու տարի պայքարել եմ, շատ ակտիվ եմ եղել, ինքն էլ ի պատասխան ասաց՝ գնա ամուսնուդ ասա, թող ինքնախոստովանական ցուցմունք տա: Հետ եմ եկել քննիչի մոտ՝ բաժին, ինքն էլ ասաց՝ դատախազն ասում է՝ համբերեք Արթուր Դավթյանի հետ կխոսեմ: Մի քանի րոպե անց հետաքրքրվել եմ, թե դատախազն ինչ դիրքորոշում է հայտնել, ինչին ի պատասխան քննիչն ասաց, որ Արթուր Դավթյանն ասել է, որ կմտածի, կասի՝ կալանավորել, թե ոչ: Ինձ քննիչը նաեւ փոխանցեց, որ 6-րդ վարչության աշխատակիցներն ասել են, որ Էդոյի գլխին սարքեցին, ասել են՝ Էդոն մեղավոր չէր, վերջին վայրկյանում ստիպողաբար հայտնվեց, դա ինձ քննիչն է պատմել»,- նշեց Բերնեցյանը: Վերջինս գնացել է դատախազություն, հանդիպել Արթուր Դավթյանի օգնականի հետ, որն էլ հայտնել է, որ Էդուարդ Զեյթունյանը Սարի թաղի գործով հիմք է խախտել, ուստի պետք է կալանավորվի: «Ինձ այդպես էլ չեն ասում, թե ինչ հիմք է խախտել ամուսինս, դիմում եմ գրել դատախազությանը, սակայն դեռ չեն պատասխանել: Ի վերջո ինձ ոչ մի բան չեն բացատրում ու հուլիսի 5-ին դատարանն ամուսնուս կալանավորելու որոշում է կայացնում: Սարքած գործ է, ոնց է լինում՝ մարդուն ուղարկում են գումար վերցնելու ու հետեւից ուղարկում են 6-րդ վարչության աշխատակիցներին: Ես միշտ էլ բարձրաձայնել եմ քրեակատարողական հիմնարկի խնդիրները, կարծում եմ, որ սա իմ ու իմ ամուսնուն լռեցնելու մի տարբերակ էր, նախկին իշխանության կազմը հիմա այս կեղտոտ ձեւով է սարքում ամուսնուս գլխին: Ի՞նչ գործ ունի կալանավորի ձեռքում ամենավերջին սերնդի հեռախոս, որ ինքը ներսից դուրս ճնշում գործադրի մարդկանց վրա ու ինչ-որ մի տեղ ուղարկի: Այդ ամեն ինչը չէ՞ որ գալիս է բերդի պետից, բերդի աշխատողներից, եթե դուք ասում եք, որ ամուսինս այդ տուփը պետք է հանձներ երրորդ անձին, թողեիք, թող հանձներ երրորդ անձին, փաստերով, ապացույցներով դուք իրեն ձերբակալեիք»,- նշեց Բերնեցյանը:

Էդուարդ Զեյթունյանին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ-ի մենախուց. «Մի բուռ է դարձել, ասում է՝ եթե ես մեղավոր չեմ, ինչի գնամ ուրիշի տեղը պատասխան տամ, էն էլ նման կեղտոտ հոդվածով: Նախկին իշխանությունների հետեւորդները հիմա բանտերում են... Սարի թաղի գործով պարոն Փաշինյանն իմ խնդրանքով տեսակցել էր ամուսնուս, ինչից հետո իմ ամուսինը մեծ խնդիրներ է ունեցել, ՔԿՀ վարչակազմից ասել են՝ էս բերդը գողական տեղ է, ստեղ իշխանավոր մարդ չպիտի մտնի: Իմ ամեն ելույթից հետո ամուսինս բանտում խոսակցություն է ունեցել ու ես դրանք իմանում եմ իր ազատ արձակվելուց հետո: Նախկին իշխանությունները շարունակում են մեզնից վրեժ լուծել, որովհետեւ ես ու ամուսինս միշտ ակտիվ ենք եղել»,- եզրափակեց նա:

Սույն դեպքի վերաբերյալ երեկ հաղորդագրություն տարածեց նաեւ ՀՀ քննչական կոմիտեն՝ նշելով, որ բացահայտվել են առանձանպես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: «ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ եւ 268-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված 5 քրեական գործ, որոնք, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում: Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման ու իրացմանն առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Արդյունքում՝ բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր, տվյալներ ստացվել՝ դրանց ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ։

Քննության արդյունքներով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնցից մեկը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր է: (Խոսքը Սերոբի մասին է,-հեղ.) Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին»,- մասնավորապես ասված է ՔԿ հաղորդագրությունում:

Տպել
8633 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին