Արմեն Սարգսյանի դերակատարումը՝ Ամուլսարի ծրագրում քննելու մասին. դիմում Դավիթ Սանասարյանին

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է ուղղել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Դիմումում ասված է.

«Արմեն Սարգսյանի միջամտությունը կառավարության որոշումներում՝ կապված «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական նպատակների հետ:

2013թ․ մարտին «Լիդիան Ինթերնեշընըլ. ընկերությունը, որը «Գեոթիմ», այնուհետեւ անվանափոխված «Լիդիան Արմենիա» ընկերության 100 տոկոսանոց բաժնետերն է, հայտարարեց, որ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է դարձել Արմեն Սարգսյանը՝ այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում բնակվող՝ ՀՀ նախկին դեսպանը։ Մասնավոր ընկերության տնօրենների խորհրդի անդամ դառնալու կապակցությամբ ինքը՝ Արմեն Սարգսյանը հաղորդել է․ «Ուրախ եմ Լիդիանի փորձառու տնօրենների խորհրդին միանալու համար եւ պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակներում: Ծրագիրը օգուտներ կբերի Հայաստանին եւ կապահովի էական ներդրումներ եւ զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար»։ Արմեն Սարգսյանը, լինելով Լիդիանի տնօրենների խորհրդի ոչ գործադիր անդամ, 2013թ․ մայիսին Հայաստան հրավիրեց Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին՝ այդպիսով հնչեղություն տալով իր անձի եւ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ իր կապին մի ժամանակաշրջանում, երբ ինքը մասնավոր գործունեությամբ էր զբաղվում։

Հետագայում Արմեն Սարգսյանը հպարտությամբ է խոսել Լիդիան ընկերությանը Հայաստան «բերելու» կապակցությամբ։ Իսկ արդեն 2013թ․ սեպտեմբերին Արմեն Սարգսյանը դուրս է եկել Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդից եւ դարձել է ՀՀ դեսպանը Միացյալ Թագավորությունում։

Արմեն Սարգսյանի մեկնաբանությունները՝ կապված Լիդիան ընկերության տնօրենների խորհրդի անդամ լինելու եւ Ամուլսարի հանքի հետ առնչություն ունենալու հետ, լուրջ կասկածներ են առաջացնում նրա միջոցով Հայաստանի Հանրապետությանը կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշելու մասին։

2018թ․ հունվարին Շանթ հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Արմեն Սարգսյանը նշում է․ «Լիդիանի» հետ իմ հարաբերությունը եղել են շատ պարզ: Լոնդոնում, Փարիզում, Եվրոպայում, որեւէ տեղ, եթե կա ընկերություն, որը հետաքրքրված է Հայաստանում ներդրում անելով, ես միշտ պատրաստ եմ եղել եւ պատրաստ եմ նրանց հետ հանդիպել, խորհուրդ տալ:  ․․․«Լիդիանի» հետ ինձ ծանոթացրել է 2 մարդ` Կարինե Ղազինյանը` որպես դեսպան եւ «Լիդիան» ընկերության բաժնետերերից մեկը` Ջոզեֆ Ուղուրլյանը: Նա հայկական ծագում ունի եւ այն մարդկանցից է, որոնց ես հետ բերեցի դեպի հայ լինելը, որովհետեւ նա, հայ լինելով, որեւէ պատկերացում չուներ... Ես ուրախությամբ կարող եմ ասել, որ նա այսօր Արցախում փոքր ՀԷԿ է կառուցել, եւ իր ընկերությունը նաեւ բաժնետեր է «Լիդիանում»: Նա ինձ ներկայացրեց եւ խնդրեց խորհուրդ տալ, թե ինչպես «Լիդիանը» աշխատի Հայաստանում եւ առաջարկեց, որ ես դառնամ խորհրդատվական մարմնի… այսինքն՝ տնօրենների խորհուրդ կա խորհրդատվական, միայն խորհրդատվական ֆունկցիա է կատարում, որտեղ 8 անդամ կա, ես այդ 8 անդամից մեկն էի: Այդ խորհրդի անդամ ես եղել եմ 3 ամիս: Այդ ընթացքում, ցավոք սրտի, խորհրդի ժողովներին չեմ մասնակցել, բայց հետազոտել եմ, հանդիպել եմ խորհրդի նախագահին, տնօրենին, իմ կարծիքը շարադրելով հանձնել եմ իրենց եւ դրանից հետո դիմում եմ գրել եւ դուրս եկել: Դրանից հետո ես կապ չեմ ունեցել իրենց հետ»: 

Այնուհետեւ, 2018թ․ մայիսից իր տարբեր հրապարակային ելույթներում Արմեն Սարգսյանը նշել է, որ այն ժամանակ՝ 2013թ․ խնդիրներ են եղել Լիդիանի եւ ՀՀ կառավարության միջեւ եւ ինքը ներգրավվել է «Լիդիանի եւ Հայաստանի կառավարության միջեւ հարաբերությունները կարգավորելու նպատակով» (Հայկական բնապահպանական ճակատի հարցման պատասխան, 15 հունիսի 2018թ․)։ 2018թ․ մայիսի 23-ին, «Ամուլսարը հանք չի դառնա» խմբի հետ հանդիպելով՝ Արմեն Սարգսյանը մոտավորապես նույնաբովանդակ հայտարարություն էր արել՝ պարզաբանելով նաեւ, որ. «… այդ ժամանակահատվածում Ամուլսարի հանքի եւ կառավարության մեջ մեծ լարում կար, որը կարող էր հանգել մեծ դատական պրոցեսի»: 

Իսկ ահա 2018թ․ հուլիսի 3-ին Անի հյուրանոցում հրավիրված ֆորումի ժամանակ նա պարզ տեքստով նշում է․ «Իմ այնտեղ լինելու նպատակներից մեկը շատ պարզ էր, այդ օրերին՝ 5-6 տարի առաջ, նույն Ամուլսարի եւ Կառավարության միջեւ մեծ լարվածություն կար, եւ եթե հետ գնաք ժուռնալիստական հիշողություններ, նույնիսկ զանազան դեսպանություններ էին ներգրավված։ Եվ  խնդին այն էր, որ լիցենզիա ստանալու եւ չստանալու խնդիր ունեին, որովհետեւ էն ժամանակ երկրաբանությունը որ անում էին, խոսքեր կային, որ կարող էին դատի տալ կառավարությանը եւ այլն: Ես եղել եմ խորհրդի անդամ, խորհրդի նիստերին չեմ մասնակցել, բայց հնարավորություն եմ ունեցել բոլոր փաստաթղթերին ծանոթանալ, ծանոթացել եմ ու մոտ 3,5 ամիս հետո դուրս եմ եկել: Վերջակետ: Էթիկայից ելնելով ես չեմ կարող ասել, թե ինչ նամակներ եմ գրել եւ ինչ կարծիք: Դրանից հետո որեւէ կապ չեմ ունեցել այդ ընկերության հետ, նորից վերջակետ»։

Ցանկանում ենք հիշեցնել, որ 2013թ․ Լիդիան Ինթերնեշընըլի հանքարդյունաբերական ծրագիրը Ամուլսարում ուներ լրջագույն խնդիրներ։ Ավելին՝ Սեւանա լճի պահպանության հանձնաժողովը, մի շարք գիտական եւ բնապահպանական կառույցներ բացասական եզրակացություն էին տվել Սեւանա լճի ջրհավաք ավազանում հանքարդյունաբերական այդ ծրագրին, այդ թվում՝ Ամուլսարի ջրբաժանում դատարկ ապարների լցակույտ տեղադրելուն։ 2013թ․-ից հետո կառավարության դիրքորոշումը կտրուկ փոփոխվել է, կառավարությունը տվել է դրական եզրակացություններ՝ Հայաստանի օրենսդրության կոպտագույն խախտումներով, ինչպես նաեւ ընդունել է հակասահմանադրական որոշումներ։ Այս եւ իրավական այլ խնդիրների մասին ՀՀ կառավարությանը հերթական անգամ գրություն են ներկայացրել մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական կազմակերպություններ սույն թվականի մայիսի վերջին: 

Արմեն Սարգսյանը հղում է անում կորպորատիվ էթիկային եւ հրաժարվում հավելյալ մանրամասներ տրամադրել, ինչը կորպորատիվից շատ ավելի գերակա հանդիսացող հանրային պաշտոնյայի էթիկայի խախտում է: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք հատուկ քննություն կատարել՝ պարզելու, թե.

  1. Ինչ «խնդիրներ է լուծել» Արմեն Սարգսյանը 2013թ․ Լիդիան Ինթերնեշընըլ ընկերության համար,
  2. Ինչ հետեւանքներ են նրա միջնորդություններն ունեցել Հայաստանի ժողովրդի ու պետության համար եւ
  3. Արդյոք ներկայիս հակաիրավական վիճակը՝ կապված Ամուլսարում հանք արդյունահանելու նպատակների հետ, սկսվել է հենց Արմեն Սարգսյանի կողմից «ՀՀ կառավարության եւ Լիդիանի հարաբերությունները կարգավորելուց»:
Տպել
2464 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)