Սկանդալների մեջ հայտնված Աճեմյանի հեռանալն Աղաջանյանը չի մեկնաբանում, սպասում է վարչապետին

Կառավարության աշխատակիցները թերանալու, «կիքսեր» թույլ տալու եւ սայթաքելու իրավունք չունեն, իսկ եթե թերանում են, ապա բանը հասնում է նրան, որ աշխատանքից ազատվում են՝ սեփական դիմումի համաձան: Համենայնդեպս, վերջին իրադարձությունները եւ դրանց հանգուցալուծումները նման եզրահանգում կատարելու առիթներ են տալիս: Մի քանի օր առաջ ականատես եղանք հստակ դեպքերի, երբ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ հայտնվեցին սկանդալի կենտրոնում, իսկ դրանից անմիջապես հետո հայտարարեցին աշխատանքից դուրս գալու մասին: Տպավորություն է, որ սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի կառավրությունում տեղ չունեն:

Մասնավորապես, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ պետք է ապրիլյան պատերազմում զոհված տղաներին հանգիստ թողնել: «Մանկահասակ դեմքով տղան, երեւի այդ պահին չի հասկացել, թե ինչ է անում»,- մասնավորապես, Ռոբերտ Աբաջյանի մասին ասել էր նա:

Փաշոյանի այս խոսքերը դարձան երկրի թիվ մեկ քննարկման թեման: Նրա կարծիքից սրտնեղեցին ապրիլյան պատերազմի մասնակիցները եւ զոհվածների հարազատները, իսկ նախկին իշխանության ներկայացուցիչներն էլ առիթը բաց չթողեցին վարկաբեկել կառավարությանը: Ու թեեւ Փաշոյանի ընկերական աստղաբույլը փորձեց «արդարացնել» եւ սրբագրել նրա խոսքերը, բայց արդյունքում սկանդալն ավարտվեց նրա աշխատանքից ազատվելու դիմում գրելով:

Կարծիքը մեկնաբանեց նաեւ Արցախի բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը: Այս թեմային անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր վերջին ուղիղ եթերի ժամանակ ոչ բաց տեքստով, բայց անդրադարձավ Փաշոյանի խոսքերին: Վարչապետը խոսելով Ռոբերտի կերպարի մասին ասել էր. «Ռոբերտի կերպարը առաջին իսկ օրվանից ինձ հուզել է, նա ինձ համար մեր նոր սերնդի ամենաուժեղ կերպարներից մեկն է»,- նշել էր վարչապետը:

Թեմային, սակայն, չի անդրադառնում Կարպիս Փաշոյանի վերադաս Արարատ Միրզոյանը, որը եւս ֆեյսբուքում գրառումներ կատարելու, աշխատանքից ուշ տուն  լուրը հանրությանը հայտնելու մեծ սիրահար է: Նա դեռ չի մակագրել Փաշոյանի դիմումը, փոխվարչապետերի որոշումների բաժնում հրամանը չկա:

Սրանից զատ քննարկումների թիրախում էր հայտնվել նաեւ վարչապետի գործերի արդեն նախկին կառավարիչ Գեւորգ Աճեմյանը: Աղմուկը նրա շուրջ սկսվեց, երբ հայտնի դաձավ, որ նա «Կյանքի խոսք» հավատքի անդամ է, հետո շարունակվեց «Աշտարակ կաթ» ընկերության նախկին եւ ներկա սեփականատերերի հին տարաձայնություններին միջամտելով: Աճեմյանի շուրջ ծագած սկանդալն ավարտվեց՝ «կառավարությունում թերթ կարդացող-պատմողներ կան» հայտարարությամբ: Այս դեպքերից հետո նա եւս աշխատանքից հեռանալու դիմում գրեց:

«Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» եւ թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց եւ այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ եւ իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք»,- մասնավորապես հայտնել էր Գեւորգ Աճեմյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Աճեմյանը նշեց, որ աշխատանքից ազատվելու դիմում գրել է սեփական նախաձեռնությամբ: Նա միաժամանակ չհերքեց, որ վերոնշյալ չորս իրադարձությունները կապ ունեն իր ազատման հետ:

«Հասարակության արձագանքն իմ հավատի, առաջին նախագահի հասցեին ամիսներ առաջ հնչեցրածս արտահայտության, կառավարության թերթեր չվերցնելու եւ Աշտարակ կաթի կողմերի հետ հանդիպման մասով բնականաբար ազդեցություն ունեցել է որոշմանս վրա»,- ասաց  նա:

Աճեմյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք աշխատակազմից կամ հենց վարչապետը նրան առաջարկել է դիմում գրել, մասնավորապես, «Աշտարակ կաթ»-ի գործերին միջամտելու համար: Վերջինս նշեց, որ իրեն այդ թեմայի հետ կապված որեւէ զգուշացում չի եղել, բայց նաեւ չբացառեց, որ առաջիկայում կլինի:

«Ինձ ոչ ոք չի պարտադրել դիմում գրել, հետեւաբար եթե Աշտարակ կաթի մասով դիրքորոշում լիներ, կարծում եմ, կհայտնեին ինձ, բայց հնարավոր է՝ հայտնեն էլ, քանի որ ենթադրում եմ՝ մոտ օրերս գուցե հանդիպեմ վարչապետի կամ Էդուարդ Աղաջանյանի հետ։ Բացի այդ, մոտ օրերս վարչապետը հնարավոր է live ունենա կամ ինչ որ հարցազրույց եւ եթե կարիք լինի, կարծում եմ, կանդրադառնա ինձ»:

Հարցին էլ՝ նախապայման եղե՞լ է, որ որեւէ «կիքս» թույլ տալու դեպքում պետք է դիմում գրի եւ հեռանա, նախկին պաշտոնյան ասաց. «Պաշտոնը ստանձնելիս վարչապետի հետ հանդիպում չեմ ունեցել»։

Գեւորգ Աճեմյանը կարծում է, որ իր դիմումը մակագրվել է:

Երեկ «Հայկական ժամանակ»-ին ամբողջ օրվա ընթացքում չհաջողվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից որեւէ պարզաբանում ստանալ գործերի կառավարչի աշխատանքից ազատվելու պատճառների վերաբերյալ: Միաժամանակ նրա հեռախոսազանգին պատասխանած անձը գրանցեց մեր հարցերը՝ ավելի ուշ պատասխաններ տալու համար, բայց այդպես էլ խուսափեցին մեկնաբանել թեման:

ՀԺ-ին հայտնի դարձավ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարը թեման մեկնաբանելու մտադրություն չունի: Նա սպասում է Նիկոլ Փաշինյանի հուլիսի 20-ի ասուլիսին, որտեղ թերեւս այդ թեման եւս կքննարկվի:

Տպել
8780 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ