Երևան
15 °C
Հեղափոխությունից հետո եւ մասնավորապես այս ամսվա ընթացքում կտրուկ աճ են գրանցել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու շփումները ՀՀ կառավարության անդամների հետ: Հուլիսի ընթացքում նա հասցրել է հանդիպել մի քանի նախարարների, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ:
Իսկ հուլիսի 16-ին Երեւանում տեղի է ունեցել դեսպան Սվիտալսկու մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա ներկայացրել է «Հանրային կարծիքի ուսումնասիրություն-2018. Հայաստան»-ի արդյունքները եւ պատասխանել լրագրողների հարցերին: Ուսումնասիրության համաձայն՝ հայաստանցիների 48%-ը դրական է տրամադրված ԵՄ-ի հանդեպ, 8%-ը՝ բացասական: Մեր հայրենակիցների 80%-ը դրական է գնահատում ԵՄ-ի հետ հարաբերությունները, իսկ շուրջ 66%-ը գտնում է, որ ԵՄ ֆինանսական աջակցությունն արդյունավետ է: ԵՄ նկատմամբ վստահության են հայտնել հարցվածների 70%-ը:
Ներկայացված թվերն, իհարկե, հաջող հիմք են հետագայում Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու եւ որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար: Խնդրահարույց է այն, որ ուսումնասիրության արդյունքները ներկայացնելու ընթացքում, խոսելով ԵՄ նկատմամբ վստահությունից, դեսպան Սվիտալսկին համեմատականներ տարավ հայաստանցիների՝ ԵԱՏՄ նկատմամբ ունեցած վստահության հետ: Ըստ դեսպանի` ԵԱՏՄ նկատմամբ վստահություն է հայտնում հայաստանցիների 48%-ը:
ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները տարբեր մակարդակի են եւ տարբեր նպատակներ են հետապնդում: Բացի այդ, ԵԱՏՄ-ն, ոչ անհիմն, ասոցացվում է Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ, ուստի սերտորեն կապված է Հայաստանի անվտանգության հետ: Այս իրողությունը չափազանց զգայուն է դարձնում ՀԱՊԿ անդամների կամ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ շփումները: Բնական է, որ ԵԱՏՄ-ի նկատմամբ, որի հետ համագործակցությունը ենթադրում է նաեւ որոշակի ինտեգրացիոն գործընթաց, հայ հասարակությունն ավելի խստապահանջ է: Հետեւաբար ԵԱՏՄ-ի նկատմամբ հայ հասարակության արտահայտած վստահությունն անհամադրելի է ԵՄ-ի նկատմամբ վերաբերմունքի հետ:
Դեսպանի՝ Հայաստան-ԵՄ հետագա համագործակցությանը վերաբերվող խոսքում կարմիր գծով անցնում էր նոր կառավարության կողմից «հստակ գաղափարներ» ներկայացնելու մասին միտքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով բրյուսելյան այցի արդյունքները, նշել էր, որ ԵՄ առաջնորդների կողմից հնչել են միայն հաճոյախոսություններ: Ըստ նրա՝ Հայաստանի ուղղությամբ քաղաքականությունը նույն է, ինչ չորս ամիս առաջ էր: Մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը՝ Սվիտալսկին հավաստիացրեց, որ ԵՄ-ն բաց է լսելու կառավարության ակնկալիքները: Նա նաեւ նշել է, որ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում հստակեցնում է, թե ինչ սպասելիքներ ունեն իրենք ԵՄ-ից: Նրա խոսքով՝ միայն համապարփակ պատկեր ունենալուց հետո իրենք կքննարկեն, թե ինչպես կարող են օգնել Հայաստանին:
«Մենք ցանկանում ենք հայկական մեր գործընկերներից հստակ գաղափարներ լսել՝ ինչ ձեւով, ինչպես ԵՄ-ն կարող է օգնել։ Որոշ նախարարություններից մենք նախնական գաղափարներ ստացել ենք, մենք կցանկանանք համապարփակ պատկեր ունենալ, երբ ունենանք այդ պատկերը, կքննարկենք ինչպես կարող ենք օգնել»,- ասել է դեսպանը նա։
Խոսելով Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների մասին, Սվիտալսկին շեշտել է, որ հարաբերությունների հիմքը համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն է, ինչպես նաեւ «մինչեւ ապրիլյան իրադարձությունները ընդունված` համագործակցության առաջնահերթյունների մասին փաստաթուղթը»: Այդուհանդերձ, նա չի բացառել, որ առաջնահերթությունները կարող են փոխվել:
«Եթե հայկական կողմը կարծում է, որ այս փաստաթղթերը կարիք ունեն լրացվելու, նոր որակի բերվելու՝ մենք սպասում ենք հստակ գաղափարների», - նշել է Սվիտալսկին:
Սակայն, Սվիտալսկու խոսքով, հայկական կողմի ուղերձն այն է, որ ԵՄ հանդեպ քաղաքականության մեջ փոփոխություն չկա, եւ ծագել է արդարացի հարց՝ ինչո՞ւ պետք է փոփոխություն լինի Հայաստանի հանդեպ ԵՄ քաղաքականության մեջ:
ԵՄ դեսպանի մոտեցման մեջ նկատվում են եվրոպական տեսանկյունից միգուցե արդարացի, սակայն Հայաստանի համար առայժմ անընդունելի՝ արտաքին վեկտորի փոփոխության որոշակի ուղերձներ: Արտաքին վեկտորի փոփոխությունն անընդունելի է այնքանով, որ քաղաքական ուղղվածությունը սերտորեն կապված է Հայաստանի անվտանգության ապահովման հետ: Իսկ Եվրոպական միությունը, որն անգամ ՆԱՏՕ-ի շրջանակներում սեփական անվտանգությունն ապահովելու գործում ֆինանսական խնդիրներ ունի, ցավոք, չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը:
Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականության ուղղվածության վրա չազդող համագործակցությանը եւ «հայկական կողմի հստակ գաղափարներին», ապա դրանք, ամենայն հավանականությամբ կհստակեցվեն կառավարության ներկայացուցիչների եւ ԵՄ դեսպանի շարունակական հանդիպումների ընթացքում, եթե իհարկե վերջինիս մոտեցումը ցանկալիին հակառակ արդյունք չտա:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ