Երևան
16 °C
Այն բանից հետո, երբ Երեւանի գործող ավագանու նիստում այսօր հնարավոր չեղավ քաղաքապետ ընտրել՝ քվորում չլինելու պատճառով, հայտարարվում է, որ նոր ավագանու ընտրությունները կանցկացվեն օգոստոսին: Ավելի հստակ՝ օգոստոսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում: Այդպիսի հաշվարկ է արել Երկիր ծիրանի խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որն, ի դեպ, քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր: Ավագանու արտահերթ ընտրությունները, սակայն կարող են կազմակերպվել նաեւ ավելի ուշ:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն ունի որոշակի բացեր, եւ մի շարք հարցերի վերաբերյալ կա հստակության պակաս: Իրավական այդ ակտով սահմանվում է, որ եթե քաղաքապետի հրաժարականից հետո հրավիրված ավագանու նիստում քաղաքապետ չի ընտրվում, ինչը եղավ այսօր, ապա կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը եւ նշանակել նոր ավագանու ընտրություններ:
«Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ»,- ասվում է նշված օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում:
Բայց արդյո՞ք Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը համարվում է առաջադրված, եթե ավագանու նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով: Այսինքն՝ նրա առաջադրման մասին համապատասխան գրությունը մուտք է արվել քարտուղարություն եւ ոչ թե թեկնածությունն առաջադրվել ավագանու նիստի ժամանակ: Նույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասն ընդամենը սահմանում է. «Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին»: Ինչ կարգով դա պետք է արվի, չի մանրամասնվում: Իսկ եթե Փոստանջյանի թեկնածությունը կարող է համարվել չառաջադրված, արդյո՞ք դեռ երկու շաբաթ նոր առաջադրումների հնարավորություն կա:
Կամ վերոնշյալ օրենքի համաձայն, կառավարությանը իրավունք է վերապահվում կրճատել գործող ավագանու լիազորությունների ժամկետը եւ նշանակել արտահերթ ընտրություններ, բայց թե նույն կառավարությունը ինչ ժամկետում պետք է իրացնի իր այդ իրավասությունը, դարձյալ չի նշվում:
Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է. «Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում»: Հենց այս հոդվածը հաշվի առնելով էլ հայտարարվում է, որ ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն օգոստոսին: Ամեն դեպքում նշված 30-40-օրյա ժամկետը կսկսի հաշվարկվել, երբ կառավարությունը համապատասխան որոշմամբ կրճատի գործող ավագանու լիազորությունները: Իսկ թե դա երբ կլինի, մնում է անհայտ:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվել է հուլիսի 9-ին: Այսօր հրավիրված ավագանու նիստում գործող ավագանին իր կազմից կարող էր թեկնածու առաջադրել եւ ընտրել: ՀՀԿ եւ ԵԼՔ խմբակցությունները, սակայն նախընտրել էին թեկնածու չառաջադրել ու նիստին չներկայանալ՝ այդպիսով հնարավորություն ստեղծելով, որպեսզի անցկացվեն նոր ավագանու ընտրություններ:
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
© 2024 Հայկական ժամանակ