«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն ավանդաբար նշում է իր մասնագիտական տոնը

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական դիվերսիֆիկացված ընկերությունների միջազգային խումբը («ԳՊՄ» կամ «Ընկերություն») կազմակերպել էր տոնական մի շարք միջոցառումներ` «Լեռնագործի եւ մետաղագործի» մասնագիտական տոնի առթիվ։

Հուլիսի 13-14-ը Վարդենիս, Արարատ եւ Ագարակ քաղաքներում  (որտեղ ընկերությունն իրականացնում է իր գործունեությունը) տեղի ունեցան պարգեւատրման արարողություններ. լավագույն աշխատողներին հանձնվեցին շնորհակալագրեր եւ մրցանակներ։ Ընկերության մի քանի աշխատողներ պարգեւատրվեցին նաեւ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության շնորհակալագրերով եւ Հայաստանի լեռնագործների եւ մետաղագործների միության հուշամեդալներով։Փառատոնի շրջանակում նշված քաղաքներում կազմակերպվել էին մանկական զվարճալի ծրագրեր, որտեղ ելույթներ ունեցան տեղական դպրոցների վոկալ եւ պարային համույթները, իսկ գեղարվեստական դպրոցների սաները «Իմ հայրենիքը» թեմայով նկարներ էին ցուցադրել։ Միջոցառումները եզրափակվեցին հայկական էստրադայի աստղերի, թատրոնի դերասանների ելույթներով: Ուշ երեկոյան տրվեց  նաեւ տոնական ու շքեղ հրավառություն։ «Հանքագործի եւ մետաղագործի տոնը» նշելը «ԳեոՊրոՄայնինգ» համար բարի ավանդույթ է դարձել։ Ցանկանում եմ շնորհավորել մեր ընկերության ողջ անձնակազմին, ինչպես նաեւ աշխատանքի վետերաններին մասնագիտական տոնի առթիվ։ Մեր ընկերության ձեռնարկությունների գլխավոր արժեքը, անշուշտ, մեր աշխատողներն են, մարդիկ, ովքեր ունեն աշխատանքային տոկունություն եւ համբերություն, իրենց գործի իսկական պրոֆեսիոնալներ են, որոնք սերնդե-սերունդ փոխանցում են իրենց վարպետությունը, սերը եւ նվիրվածությունը` ընտրած մասնագիտության հանդեպ։ Հարգելի բարեկամներ, Ձեր մասնագիտական տոնի առթիվ ես ամբողջ հոգով ցանկանում եմ Ձեզ նոր աշխատանքային վերելքներ եւ պողպատի պես ամուր առողջություն, իսկ մեր ձեռնարկություններին՝ փայլուն հեռանկարներ եւ սրընթաց զարգացում»,- իր շնորհավորական խոսքում ասաց ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու եւ այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում եւ Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /ԱՊՄԿ/ եւ «ԳեոՊրոՄայնինգգոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը եւ որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։

Տպել
19330 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա