Ավագանու արտահերթ ընտրություն. Փոստանջյանը ԵԼՔ-ի եւ ՀՀԿ-ի վարքագծի հարցում տողատակ է դնում

Երեւանի քաղաքապետարանում այսօր՝  հուլիսի 16-ին, հրավիրված էր ավագանու նիստ՝ քաղաքապետ ընտրելու օրակարգով: Նիստը, սակայն, ընդմիջվեց սկսվելուց րոպեներ անց, որովհետեւ քվորում չկար: Ավագանու 56 անդամից ներկա էին ընդամենը 5-ը:

Առաջադրված միակ թեկնածուն Երկիր ծիրանի խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր: Հանրապետական եւ ԵԼՔ խմբակցություններն ավելի վաղ հայտարարել էին, որ թեկնածու չեն առաջադրելու, նիստին չեն մասնակցելու: Երկուսն էլ նախընտրելի են համարել, որ Երեւանում անցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ, ինչի իրավական հիմքերը, փաստորեն կստեղծվեն այսօր, երբ հրավիրված նիստում քաղաքապետ չընտրվի ու օրենքով սահմանված կարգով լուծարվի գործող ավագանին:

Այս մարմնի լուծարման օգտին, ի դեպ, մինչեւ առաջադրվելը խոսում էր նաեւ Երկիր ծիրանին: Մեր զրույցում ավագանու Երկիր ծիրանի խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ հիմա էլ դրա կողմնակիցն է ու իր ղեկավարած կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին: Իսկ թե ինչու որոշեց հիմա մասնակցել այս ընտրությանը, պարզաբանեց, որ իրագործում է քաղաքացիների խնդրանքն ու հորդորը, որոնք ցանկացել են ներկայացված լինել իր միջոցով:

Անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ինչու ավագանու նիստին չմասնակցեցին ավագանու մյուս երկու խմբակցությունները, Փոստանջյանը պատասխանի մեջ տողատակ դրեց. «Իրենց պետք է հարցնել, թե ինչու են միմյանց միացել»:

Ավագանու նիստն ընդմիջվեց կես ժամով: Դրանից հետո էլ քվորում չապահովվեց, եւ նիստը համարվեց չկայացած:

ԵԼՔ խմբակցության անդամները, որոնք հրաժարվել էին մասնակցել նիստին, դրա ընթացքին հետեւում էին լրագրողներին հատկացված սենյակից:

Տպել
3871 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել