Ճիշտը համամասնական ընտրակարգն է. Արարատ Միրզոյան

Խորհրդարանում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն` անդրադառնալով հարցին, ի վերջո կլինի ԸՕ մե՞կ, թե՞ երկու նախագիծ, պատասխանեց.

«Կոնսենսուսն այն ուղենիշն է, որին ձգտում ենք բոլորս: Ինչպես տեսաք՝ քաղաքական ուժերը հրապարակավ հայտարարեցին, որ համաձայն են կոնսենսուսի, բայց տեսաք նաեւ, որ ասում են` կոնսենսուս կարող է լինել օրինագծի 90%-ի շուրջ եւ լինեն այնտեղ հարցեր, որոնց շուրջ քաղաքական ուժերն ունենան այլ մոտեցումներ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընտրակարգին, Միրզոյանն ասաց, որ այդ կետի շուրջ բանակցություններ որպես այդպիսին չեն եղել:

«Ընթացքը ցույց կտա, ոչ մի բան էլ քարին գրված չէ: Ի վերջո, պետք է գնալ այնպիսի լուծումների, որից լավագույնը կկարողանա շահել ՀՀ քաղաքացին»,- ասաց նա:

Հարցին` ամբողջական համամասնական ընտրակարգի շուրջ կոնսենսուս հնարավո՞ր է, Միրզոյանը չբացառեց.

«Ամեն ինչն էլ քննարկելի է: Ես ռեյտինգային ընտրակարգով եմ ընտրվել, հստակ տեսնում եմ ռեյտինգային ընտրակարգի առավելությունը, բայց նաեւ տեսնում եմ թերությունները: Այդպես քաղաքացիները նախապատվություն են տալիս բիզնես շահեր հետապնդող մարդկանց: Ելնելով այս իրողությունից` կարծում եմ, որ ճիշտը համամասնական ընտրակարգն է, բայց ամեն ինչն էլ քննարկելի է գործընկերների հետ»,- ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ իր համար էական չէ՝ ի վերջո նախագիծը ԱԺ քննարկմանը կներկայացնի խորհրդարանը, թե՞ կառավարությունը:

«Ինձ համար էական է, որ լինի լայն համաձայնություն եւ լավ նախագիծ, ով կլինի դրա հեղինակը՝ կարեւոր չէ իրականում»,- ասաց նա:

Դիտարկմանը` որ ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը հայտարարել էր` դուք պետք է գրեք այն օրենսգիրքը, որը ներկայացնում են քաղաքական ուժերը, ոչ թե դուք ձեր օրենսգիրքը ներկայացնենք, Միրզոյանն ասաց.

«Ես կառավարության այդ հանձնաժողովին շատ մասնագիտական չէի համարի, ամեն դեպքում, պաշտոնական անվանման մեջ մասնագիտական բառը չկա: Խոսքը շատ կարեւոր քաղաքական խնդրի մասին է եւ մասնակցող մարդիկ նաեւ քաղաքական ուժի ներկայացուցիչ են: Կառավարությունն էլ քաղաքական ուժերից է, չէ՞ բաղկացած: Այդպես չի կարելի ասել մասնագիտական եւ քաղաքական, այդպիսի սահմանազատումը տեղին չէ՝ իմ համոզմամբ»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների շուրջ նախորդ քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչ Իոաննիսյանը հայտարարել էր, որ կառավարության հանձնախումբը մասնագիտական է եւ որ այդ հանձնաժողովի առաջարկների հիման վրա պետք է փաստաթուղթ գնա ԱԺ քննարկման: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետներին, Միրզոյանը չբացառեց, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ այն ժամկետներում, որ նշված է կառավարության ծրագրում:

Տպել
2117 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)