Քաղաքապետարանը տարիներ շարունակ խոչընդոտել է սիրիացի ներդրողին հանգստի գոտի կառուցել

Սիրիահայ Թոմաս Բաղդոն արդեն տասներկու տարի է՝ փորձում է Վահագնի թաղամասին հարակից՝ իրեն պատկանող տարածքում հանգստի գոտի կառուցել: Սակայն, իր պնդմամբ, Երեւանի քաղաքապետարանն ու Վահագնի թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանն իրեն պարբերաբար խանգարել են՝ չնայած նրան, որ հանգստի գոտի կառուցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան:

Այս տարվա հունիսին համալիրն արդեն իսկ պետք է գործեր, սակայն նոր խնդիրներ առաջացան, երբ տարածքի վերահսկողները պնդեցին, որ Թոմաս Բաղդոյին պատկանող տարածքին հարակից հատվածները պատկանում են պետությանը կամ Վահագն Հովնանյանին, եւ որ Թոմասն իրավունք չունի տվյալ հատվածներում սիզամարգ ցանել.

«Վահագնին պատկանող հատվածը այ այս բլուրից այն կողմ է (ձեռքով ցույց է տալիս իրեն պատկանող տարածքից մոտ տասը մետր հեռու գտնվող բլուրը,-հեղ.): Բայց հասկանո՞ւմ եք, ես որ այդ հատվածները կանաչապատեմ, դա իրենց էլ է ձեռնտու, ախր ինչու՝ ոչ: Քաղաքապետարան հազար անգամ դիմում եմ ներկայացրել, գնում կորում է, ասում են՝ այսքան ժամկետից կպատասխանենք, գնում կորում է: Ես հո այդտեղ շինություն չե՞մ դնում, որ ասում են պետական տարածք է, այս է, այն է: Ես ընդամենն ուզում եմ ինձ պատկանող տարածքին հարակից մասերում «գազոն» ցանել»,- վրդովված պատմում է սիրիահայ գործարարը:

Սիրիահայ գործարար Թոմաս Բաղդոն

Բաղդոյի փաստաբանը՝ Լուսինե Ավագյանը մեր զրույցում նշում է, որ կանաչապատման խնդիրը մոտ օրերս է ծագել: Նրա խոսքով՝ անտրամաբանական է, որ լողավազանին հենց հարող տարածքները պատկանեն այլ անձի, մասնավորապես՝ Վահագն Հովնանյանին.

«Եթե փաստաթղթերով այս տարածքը Թոմի սեփականությունն է, ապա ինչպե՞ս կարող է դրա մի հատվածը պատկանել այլ անձի: Կարծում եմ՝ եթե այդպես է, ուրեմն վերջին ժամանակներս են ձեւակերպվել նմանատիպ փաստաթղթեր»,- ասաց Ավագյանը: Թոմաս Բաղդոն, շարունակելով իր փաստաբանին, նշում է, որ նախորդ իշխանությունների եւ, մասնավորապես Տարոն Մարգարյանի քաղաքապետ լինելու ժամանակ ով ինչ թուղթ ուզեր, կարող էր տանել, համապատասխան մեխանիզմով ստորագրել տար.

«Հիմա ի՞նչ կա, թղթերը սարքել են, տարել, ստորագրել, ամեն ինչ կարգի բերել»,-«Հայկական ժամանակ»-ին ասաց սիրիահայ գործարարը:

Թոմաս Բաղդոյի կառուցած լողավազանը եւ դրան հարակից տարածքը, որը Բաղդոն ուզում է կանաչապատել

Բաղդոյի փաստաբանը՝ Լուսինե Ավագյանը, մեր այն հարցին, թե առաջացած խնդիրների հետ կապված պատրաստվու՞մ են դիմել իրավապահ մարմիններին, պատասխանեց, որ կոնկրետ սիզամարգի խնդրով դեռեւս ոչ, որովհետեւ իր կարծիքով բանը դրան չի հասնի:

Նա նշում է, որ մեկ այլ՝ ավելի լուրջ խնդիր կա: Թոմաս Բաղդոյին պատկանող տարածքին՝ լողավազանին շատ մոտ կանգնեցված են էլեկտրասյուներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում: Բաղդոն ու իր փաստաբանը մեզ տեղեկացրին, որ իրենք դիմել են ՀԷՑ-ին՝ պարզելու համար, թե այդ էլեկտրասյուներն ում են սպասարկում.

«Բազմիցս դիմել եմ, հարցումներ եմ ուղարկել, սակայն պատասխանները եղել են միայն բանավոր: ՀԷՑ-ից տեղեկացրել են, որ այո, այդ սյուների մի մասը պատկանում է իրենց, սակայն մնացածից որեւէ տեղեկություն չունեն»,- ասաց Լուսինե Ավագյանը՝ հավելելով, որ այդ էլեկտրասյուները էներգիա են մատակարարում, իսկ դրանից գումար է ստանում հենց ՀԷՑ-ը, հետեւաբար չի կարող չիմանալ, թե ում են հոսանք մատակարարում:

Լողավազանն ու էլեկտրասյուները

Վերջինս նաեւ ասաց, որ ՀԷՑ-ին դիմել են նաեւ այդ էլեկտրասյուները պատնեշով առանձնացնելու պահանջով, որովհետեւ դրանք, այն էլ լողավազանի մոտ, լուրջ վտանգ են ներկայացնում.

«Հիմա ի՞նչ անեմ, բերեմ ի՞նքս թափեմ էլեկտրասյուները: Չեմ կարող, բայց ՀԷՑ-ից էլ անպատասխան են թողնում»,- ասաց Թոմաս Բաղդոն:

Լուսինե Ավագյանն ասաց, որ այդ խնդիրների չլուծման դեպքում գուցե դիմեն դատարան: Սիրիահայ գործարարը պատմում է, որ այդ տարածքում, որտեղ ինքը լողավազան է կառուցել, կոյուղագիծ է եղել, որի ողջ գարշահոտը լցվել է տարածք: Սակայն քաղաքապետարանից աջակցություն չի ստացել, որպեսզի մաքրի տարածքը, ու ամբողջն իր ուժերով է արել.

«Վատ բան ե՞նք անում, ներդրումներ ենք անում, տարածքն ենք մաքրում: Այստեղ ամբողջը կոյուղագիծ էր: Այնքան դիմեցի քաղաքապետարանին, ոչ մի արձագանք չստացա, բերեցի ինքս մեքենաներով հող լցրի չորացրի, պատնեշ կանգնեցրի, կոյուղին փակեցի, այդ հոտն էլ չի լցվում այս տարածք: Վա՞տ է: Հիմա էլ ուզում եմ այդ նույն հատվածի վրա գազոն լինի, չեն թողնում: Ինչու չեն թողնում մի բան անես: Ոնց շարժվում ես, գալիս ասում են՝ պետական տարածք է, ուրիշի սեփականությունն է, անընդհատ: Բայց ախր ես եմ գնել, չէ՞, ես եմ մաքրել, որ մաքրել եմ, վա՞տ եմ արել, որ հիմա էլ ուզում եմ ուղղակի կանաչ տարածք դարձնել, ծառ տնկել, վա՞տ է»,- պատմեց Թոմաս Բաղդոն:

Վերջինս մեր զրույցում հույս հայտնեց, որ թավշյա հեղափոխությունից հետո նման խնդիրներ չեն առաջանա, եւ ինքն ու իր նման շատ գործարարներ կկարողանան Հայաստանում ներդրումներ անել: Նա ասաց, որ բացօթյա լողավազանը հավանաբար այս ամառ կգործի, իսկ ռեստորանային համալիրի վերաբերյալ դեռեւս հստակ ժամկետ չգիտի, որովհետեւ վերանորոգման աշխատանքները շարունակվում են:

 

Տպել
4223 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ