«Նորֆոլկ»-ի քրգործը կկարճվի, եթե մինչեւ հուլիսի 20-ը վճարի 5 մլն դոլար. ՊԵԿ նախագահ

13/07/2018 schedule13:58

«Նորֆոլկ» ընկերությունը, որն այս պահին գործունեությունը շարունակում է որոշակի ճշգրտումով՝ ՊԵԿ-ի հսկողության տակ, լուծարման գործընթացում է: Այն մինչեւ այս ամսվա վերջ ամբողջությամբ լուծարված կլինի։ Այս մասին հուլիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը։ 

Նրա խոսքով, մաքսային ձեւակերպումների միջնորդական ծառայություն մատուցող «Նորֆոլկ»-ին փոխարինելու է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն: Միեւնույն ժամանակ Անանյանի պնդմամբ, նրանց գործունեությունները տարբերվելու են: «Այն ոչ թե ամբողջությամբ կրկնելու է այն գործունեությունը, ինչը «Նորֆոլկն» է իրականացրել, այլ պետք է հանդիսանա ուղղակի մաքսային միջնորդային ծառայություններ իրականացնող»,- ասաց ՊԵԿ-ի ղեկավարը՝ հավելելով, որ դեռեւս մանր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվողները, որոնք գործունեություն են իրականացնում շրջանառության հարկի դաշտում, պատրաստ չեն ամբողջությամբ պատասխանատվություն կրել, այսինքն՝ գան եւ մաքսային ձեւակերպումներն իրականացնեն ամբողջ ծավալով։ 

«Հետեւաբար, մենք պետք է տխրահռչակ գործունեությունը շարունակենք, բայց պետությունը այստեղ կամք է դրսեւորում, պետական մասնակցությամբ ստեղծում է բաժնետիրական ընկերություն»,- ընդգծեց Դավիթ Անանյանը: 

Ավելի վաղ, «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության գործով ձերբակալվել է 3 անձ՝ գլխավոր տնօրենը, գլխավոր հաշվապահը եւ հաշվապահական ծառայության գծով տնօրենը: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործունեության շրջանակներում հանցավոր սխեմա է հայտնաբերել: Հարկային փաստաթղթերում գումարների անհասկանալի արտացոլման արդյունքում ընկերությունը պետական բյուջե չի վճարել շուրջ 7 մլն դոլար: Ընկերության ղեկավարի կողմից հասցված վնասի մեծ մասը պետությանը փոխհատուցելուց հետո ձերբակալվածները երկիրը չլքելու վերաբերյալ ստորագրությամբ ազատ են արձակվել:

«Նորֆոլկ» ընկերության հետ կապված քրեական գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի, եթե պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվի մինչեւ հուլիսի 20-ը: 

«Ամբողջ վնասը կազմում է 7 մլն դոլար, որի մի մասը վերականգնվել է, մնացել է 5 մլն դոլարի կարգի գումար, որը կվերականգնվի մինչեւ հուլիսի 20-ը»,- այսօր հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Տպել
3355 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան