Ղարաբաղում հավելյալ դիտորդների տեղակայման հարցում վերջնական որոշում չկա. ՌԴ ԱԳՆ

2016 թվականին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են քայլեր, որոնք միտված են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ու խաղաղ գործընթացի առաջխաղացման համար նպաստավոր մթնոլորտի ձեւավորմանը:

Այս մասին հերթական բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառալով ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման գործընթացին եւ դրա ազդեցությանը հակամարտության կարգավորման վրա:

Զախարովան հիշեցրել է, որ նպաստավոր մթնոլորտի ձեւավորման նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել միջազգային դիտորդների թվաքանակը հակամարտության գոտում:

Այս թեման, ասել է նա, քննարկվել է կողմերի հետագա հանդիպումների ժամանակ եւս, այդ թվում՝ այս տարեսկզբին: Կողմերը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել հավելյալ դիտորդների, նրանց տեղակայման, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ: Սակայն վերջնական որոշում դեռ չկա:

«Հայաստանում փոխվել է ղեկավարություն: Առաջիկայում տեղի կունենան նախարարների առաջին խորհրդակցությունները: Հետո, հույս ունենք, կլինեն այլ հանդիպումներ եւս, որոնց ընթացքում կողմերը հնարավորություն կունենան քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ դիտորդների խնդիրը»,- հավելել է Զախարովան:

Տպել
6450 դիտում

Պոտենցիալ «վեթինգվածների» երկակի ստանդարտները

Հարգանքի տուրք է մատուցվել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում (տեսանյութ)

Սիրիայում 9 ժամ կտտանքների ենթարկելուց հետո քարերով սպանել են 60-ամյա հայուհու

Տեղի է ունեցել ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում` ի պատիվ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի

Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 12 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. մանրամասներ

Ռուսաստանը հայտնել է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատրաստակամության մասին

Նպատակը վեթինգը չէ, այլ անաչառ դատարան ունենալը. որ ասենք՝ մեր անկախ, սկզբունքային դատարանը որոշեց. Ն. Փաշինյան

Բախում Իջեւանում. 9 վիրավոր ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց

Վրաստանի վթարից տուժած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 14-ամյա տղան գիտակցության է եկել. նա սկսել է ինքնուրույն շնչել

Եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ տանկերի տակ ճզմել ցանկացած ընդդիմադիր շարժում. վարչապետ

Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձորն ընկած բեռնատարի վարորդը մահացել է

100 հազար դոլար, 18 մլն դրամ. ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի ունեցվածքը

Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա. վարչապետ

Երեւանում Իսպանիայի ու Պորտուգալիայի 19 տարեկանները ցույց տվեցին այն, ինչ Հայաստանում չկա

Վենետիկի հանձնաժողովի կողմից պաշտոնական միայն մի դիրքորոշում է եղել. Նիկոլ Փաշինյան

Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու

Խաչիկ գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է հրդեհվել

Մի բուդկայի պես սեփականաշնորհվել է ՍԴ-ն. եղել է քաղաքական առեւտուր, 4 մարդիկ ստացել են իրենց հասանելիքը. վարչապետ

Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Ապօրինի ծառահատում Ահնիձոր գյուղի հարակից անտառում