Հավասարակշռող եւ հավասարակշռված այց. Հայաստանը Բրյուսելում

Հայկական պատվիրակության Բրյուսել կատարած այցը խոսակցությունների առիթ հանդիսացավ, թե իբր Հայաստանը, չնայած նախկինում արված բազմաթիվ հայտարարություններին, այդուհանդերձ միտված է շարժվել հետհեղափոխական Ուկրաինայի ու Վրաստանի ճանապարհով եւ աշխարհաքաղաքական կտրուկ վերափոխումներ կատարել արտաքին քաղաքականությունում: Մյուս կողմից, սակայն, ժամանակն էր քայլ կատարել նաեւ արեւմտյան ուղղությամբ՝ Արեւմուտքում նման մտավախությունների առիթ չառաջացնելու համար:

Որպես կանոն, հետհեղափոխական շրջանում նոր իշխանությունների ցանկացած քայլ չափազանց զգացմունքային գնահատական է ստանում ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս: Դա, թերեւս, պայմանավորված է նաեւ նրանով, որ հետհեղափոխական շրջանում շատ են լինում հենց իշխանությունների կողմից կատարվող զգացմունքային քայլերը:

Այդուհանդերձ, հայկական արտաքին քաղաքականությունը, համենայն դեպս առայժմ, զերծ է մնում ավելորդ զգացմունքայնությունից: Աշխարհաքաղաքական կտրուկ վերափոխումների վերաբերյալ մտահոգությունները փարատվեցին այցի արդեն առաջին իսկ օրվա ընթացքում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց «Քարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոն, որտեղ նա խոսեց հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող հակակոռուպցիոն գործընթացի, տնտեսության զարգացման, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին: Ըստ նրա, ԵՄ-ն Հայաստանի համար կարեւոր գործընկեր է «համապարփակ ինստիտուցիոնալ եւ իրավական բարեփոխումների իրականացման գործում»: Նրա խոսքից նկատվեց, որ Հայաստանը միտված է բարելավել ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները:

«Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացել ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում: Դրա արդյունավետ իրականացումը կնպաստի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանը, ավելի լավ ներդրումային միջավայրի ստեղծմանը, գործարարության կայունության եւ կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաեւ Արցախի հարցին, նշելով, որ Հայաստանը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը` հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող սկզբունքների ու մոտեցումների վրա:

«Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի: Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի փոխզիջման վրա»,- ասաց վարչապետը: 

Ինչպես «Քարնեգի Եվրոպա» կենտրոնում, այնպես էլ հետագա շփումների ընթացքում եւ եզրափակիչ ելույթում հստակ տարբերություն դրվեց ժողովրդավար Հայաստանի եւ ագրեսիվ Ադրբեջանի միջեւ: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ուղղված է ողջ տարածաշրջանի ժողովրդավարության դեմ:

«Ցավոք սրտի, Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման եւ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանը ավելի ագրեսիվ դարձավ, եւ այս ագրեսիան միայն Հայաստանի դեմ չի ուղղված, դա նաեւ ագրեսիա է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ», - ասաց Փաշինյանը:

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դրդապատճառների մասին Փաշինյանը խոսեց Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպման ընթացքում: Նրա խոսքով, շփման գծում իրավիճակի շարունակական լարումը Ադրբեջանի կողմից պայմանավորված է նրանով, որ «այդ երկրի նախագահը մտավախություն ունի, որ հայաստանյան ժողովրդավարական գործընթացները կարող են հասնել նաեւ Ադրբեջան»:

Վարչապետը հակամարտության մասին հպանցիկ քննարկում ունեցավ նաեւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Մոգերինիի խոսքով` հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ԵՄ-ի առաջնահերթություններից մեկը:

ԵՄ բարձր ներկայացուցչի հետ քննարկվեցին նաեւ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը, օրենքի գերակայության ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու մրցակցային, բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդումը: Մոգերինին նշեց, որ Հայաստանի կառավարությունը կարող է «հենվել» Եվրոպայի վրա` նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին:

Փաշինյանը հանդիպեց նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի եւ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Այդ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին ժողովրդավարական հեղափոխության համատեքստում ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանն ու փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Յունկերի խոսքով, հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգեւորել է եվրոպացիներին: Տուսկը եւս ողջունեց Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը:

«Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր եւ, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր եւ կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- ասաց նա: 

Յուրահատուկ ջերմ մթնոլորտում անցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը: Արցախյան հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը կարեւորելուց զատ կողմերը քննարկեցին նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը: Մակրոնն ընդգծեց, որ Ֆրանսիան պատրաստակամ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում առկա սերտ համագործակցության ընդլայնումը:

ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հանդես եկավ նաեւ ելույթով, որում անդրադարձավ արցախյան հակամարտությանը` նշելով, որ այդ հարցը անհամատեղելի է քննարկումների ՆԱՏՕ-ի ձեւաչափի հետ:

«ՆԱՏՕ-ն մշտապես եւ հետեւողականորեն հայտարարել է, որ այդ հակամարտության կարգավորման գործում որեւէ դերակատարություն չունի», - ասաց Փաշինյանը:

Այնուհետեւ նա վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով», ապա նաեւ հավելեց, որ հակամարտության խաղաղ լուծման դեմ կատարված ցանկացած քայլ դեմ է ժողովրդավարությանը:

«Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության դեմ: Վերջերս Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման եւ սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին» - ասաց նա:

Ընդհանրացնելով Փաշինյանի՝ եվրոպացի գործընկերների եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում հնչեցրած մտքերը, կարելի է ասել, որ դրանց հիմնական ուղերձը հենց ՀՀ արտաքին քաղաքական բազմակողմ մտածելակերպի անփոփոխությունն է՝ նոր Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությամբ: Բրյուսելյան այցի ընթացքում կատարված շեշտադրումները ընդգծեցին Հայաստանի արեւմտյան ուղղությամբ իրականացվող արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, որոնք որեւէ կերպ չեն հակադրվում Հայաստանի անդամակացությանը ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին:

Տպել
7144 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)