Մոսկվան հույս ունի՝ առաջիկայում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության հարցերի լայն շրջանակ

12/07/2018 schedule18:58

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր Մոսկվայում, ամենշաբաթյա ճեպազրույցների շրջանակներում, անդրադարձել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանն ու ղարաբաղյան հակամարտությանը:

Զախարովայի խոսքերով, պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ կողմերն առաջիկա հանդիպումներում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցերի լայն շրջանակ, որի մեջ կներառվի նաեւ դիտորդների խնդիրը:

Լրացուցիչ անկախ դիտորդների թիվը պետք է ավելանար, համաձայն 2016 թվականին ձեռք բերված պայմանավորվածության:

ՌԴ ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ 2 տարի առաջ՝ 2016 թվականին Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ 2 նախագահները համաձայնել են անկախ միջազգային դիտորդների քանակի ավելացման հարցում՝ հակամարտության գոտում:

Բացի այս, հետագա հանդիպումներում ու նաեւ  ՀՀ նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջեւ Կրակովում հանդիպման ժամանակ, այս պայմանավորվածությունը կրկնվել է, փոխհամաձայնեցվել, սակայն վերջնական կոնկրետ որոշումներ կողմերը չեն կայացրել:

Հիշեցնենք, որ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են երեկ՝ Բրյուսելում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ:

Տպել
1381 դիտում

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը