ՏՏ ոլորտը զարգացնելու ի՞նչ հնարավորություններ կան. մեդիափորձագետի և փոխնախարարի կարծիքները

Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ համաժողովի բացման ժամանակ ասել էր, որ ՏՏ ոլորտի զարգացումն առաջնահերթություն է մեր կառավարության եւ Հայաստանի Հանրապետության համար:

Մասնավորապես, Փաշինյանը նշել էր. «Ըստ էության՝ տեղեկատվական տեխնոլոգիաների մեր ընկալումը հետեւյալն է՝ դա մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորի սահմանը եւ ավելի նեղացնում անհնարի սահմանը: Ես կարծում եմ, որ Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարեւոր առանձնահատկությունը հենց դա է՝ անհնարը մեզ համար գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում եւ հնարավորի սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում»:

Ի՞նչ հեռանկարներ կան Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացնելու համար եւ ի՞նչ է պետք անել, որպեսզի Հայաստանում արտադրված տեխնոլոգիան կարողանա մրցակցել համաշխարհային արտադրության տեխնոլոգիաների հետ, զրուցեցինք ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանի եւ տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

- Լավ կլինի բարձր տեխնոլոգիաներ ասենք, որովհետեւ տեղեկատվական տեխնոլոգիաներ ասելով՝ աշխարհը հասկանում է համակարգիչը եւ համակարգչային տեխնոլոգիաները, իսկ բարձր տեխնոլոգիաներն այն է, ինչն ուզում ենք իսկապես զարգացնել եւ այդ թվում են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաները: Բարձր տեխնոլոգիաներ կարող ենք ասել թեստային համակարգերը, նախագծման համակարգերը, դա ավելի ներառական է, ալգորիթմեր, մաթեմատիկա եւ այլն: Ես հիմա ի պաշտոնե տեսնում եմ, որ մենք ե՛ւ ռեսուրսների, ե՛ւ աշխատանքային խմբերի բավականին ցրվածություն ունենք:

- Դա նախկինո՞ւմ է այդպես եղել:

- Նախկինում այդպես է եղել, հիմա էլ է այդպես, քանի դեռ մենք ընդհանուր կառուցվածքի փոփոխություն չենք արել: Քանի որ չի եղել համակարգում չի արվել, առաջացել են տարբեր խմբեր, տարբեր ասոցիացիաներ, նույնիսկ իշխանությունների ներսում տարբեր խմբեր կան, որ տարբեր ուղղություններ են առաջ տանում, սակայն ինքը ամբողջությամբ, որեւէ կենտրոնական համակարգման չի ենթարկվել:

Ուզում եմ նշել, որ դա իր բացասական կողմերն էլ ունի, դրական կողմերն էլ: Սկզբի համար հիմնականում դա դրական է, բայց որպեսզի մենք ունենանք շատ հստակ եւ տեսանելի տեսլականով, զարգացման հեռանկարով եւ մարտավարությունով համակարգ, մենք կարիք ունենք կենտրոնացման, հիմա եկել է դրա ժամանակը, որ ոչ թե մենք բոլորը ձուլենք իրար, այլ ունենանք շատ հստակ տեսլական:

Ասենք, օրինակ, մենք գնում ենք զարգացնելու արհեստական ինտելեկտի ուղղությունը, բլոքչեյնի ուղղությունը, կիսահաղորդչային ուղղությունը, կիբեռանվտանգության ուղղությունը եւ դրանց կիրառությունները, ասենք ավտոմոբիլաշինության մեջ, 5G տեխնոլոգիաների մեջ:

Մենք հաշվի ենք առնում, թե աշխարհը ուր է գնում, մենք փորձին չենք հետեւելու, այլ ապագայի տեխնոլոգիաներն ենք ստեղծելու: Մենք ուզում ենք լինել ոչ թե գնացքի վագոններից մեկը, այլ ուզում ենք գնացքի լոկոմոտիվը լինել աշխարհի մասշտաբով եւ նշված ուղղություններով: Մեր ամբիցիան այդպես է եւ այդպիսին պետք է լինի:

- ՏՏ ոլորտի մասնագետների պակաս զգացվո՞ւմ է Հայաստանում:

- Այս հարցը իրականում բազմաշերտ է, այո` ունենք: Այստեղ նույնպես մենք պետք է մտածենք, թե ինչպիսի մասնագետներ են մեզ անհրաժեշտ, ոչ թե այս պահին շուկայում ինչի անհրաժեշտություն ունենք: Մենք պետք է որոշենք, թե ուր ենք ուզում, որ Հայաստանը գնա:

Մենք ուզում ենք, որ Հայաստանը գնա խորը գիտելիքների` ալգորիթմերի, մաթեմատիկայի, ֆիզիկայի ուղղություններով: Մենք կարիք ունենք 3000 մասնագետի, բայց արդյո՞ք մենք պետք է 2-րդ կուրսի ուսանողներին հանենք տանենք վեբ դիզայնով զբաղեցնենք, որովհետեւ դրա կարիքը կա: Սրա պատասխանը ոչ է պետության տեսանկյունից, բայց մենք պետք է գնանք քայլ առ քայլ: Որովհետեւ, երբ  այդ ուսանողը մենք, ըստ պահանջի թույլ ենք տալիս, որ գնա ինդուստրիա, մենք 2 տարի հետո կորցնում ենք շատ տաղանդավոր եւ խորը մաթեմատիկայի կամ ֆիզիկայի գիտելիքներով ինժեների: Քանի որ նա գնում, զբաղվում է մի բանով, որը վարձատրվում է պրոֆեսորներից եւ իր ծնողներից մի 10 անգամ շատ, նա տարվում է նրանով, ինչով զբաղվում է, բայց դա խորը մասնագիտական բան չէ: Այդպես նա դառնում է միջին մասնագիտականի կարգի մի մարդ, իսկ մենք իրականում, որպես պետություն, շատ մեծ ներուժ ունենք հզոր ինժեներների, որոնք աշխարհի ինովացիայի առաջնորդությունը կվերցնեն իրենց վրա:

Ինչո՞ւ պետք է մենք շեշտը դնենք դրա վրա, որովհետեւ մեր մրցակցային առավելությունը հենց այդտեղ է, մենք չունենք միլիարդ բնակչություն, որտեղ ասենք ամեն տարի 100 հազար ինժեներ է դուրս գալիս համալսարաններից, ինչպես օրինակ Չինաստանում, Հնդկաստանում կամ այլ երկրներում:

Մենք ունենք երկիր, որտեղ ընդամենը մի քանի հազար շրջանավարտ ենք ունենում եւ ուզում ենք, որ այդ մի քանի հազարը գոնե լինեն խորը մասնագիտացված մարդիկ, որովհետեւ քիչ են քանակությամբ:

- Արդյո՞ք ֆինանսական առումով կան այդ շահագրգռող պայմանները, որպեսզի մարդիկ ցանկանան դառնալ ՏՏ ոլորտի մասնագետ, այլ ոչ թե օրինակ իրավաբան:

- Ես չէի ուզենա այդ հարթության վրա քննարկենք հարցը: Մեզ իրավաբաններ էլ են պետք, տնտեսագետներ էլ են պետք, բայց ամենաշատն այս պահին մեզ պետք են ինժեներներ, որովհետեւ աշխարհի բոլոր փոփոխությունները հիմա առաջ են գնում տեխնոլոգիական ուղղությամբ:

Եթե ուշադրություն դարձնեք՝ ձեր կենցաղային իրերը, այն ամենը, ինչի հետ մենք ամենօրյա շփումներ ունենք, տրանսպորտային միջոցները, հաղորդակցության միջոցները, նույնիսկ իրար հետ խոսելու տեխնոլոգիաները, ամբողջն այդ տեխնոլոգիաների շուրջ են եւ դրանք անհրաժեշտ են հորիզոնական մակարդակի վրա` բոլորին: Հիմա Հայաստանն այդ առումով ունի ե՛ւ մշակույթ, ե՛ւ ճկուն ուղեղով մարդիկ, ե՛ւ բոլոր նախադրյալները իրականում ունի, որպեսզի մենք կարողանանք տնտեսության այդ ճյուղը դարձնել լոկոմոտիվ մյուս ուղղությունների համար:

Դրա համար մենք կառավարության ծրագրի մեջ դրել ենք դա, որպես առաջնահերթություն եւ դրա տրամաբանության շուրջ էլ մենք պետք է գնանք զարգացնելու: Կարելի է ասել, որ հիմա ամենաբարձր ֆինանսավորվողները ինժեներներն են Հայաստանում:

- Վերջերս կառավարության նիստի ժամանակ հայկական արտադրության պլանշետներ տեսանք, ասում են, որ դրանք իրենց հզորությամբ ոչ այդքան բարձր մակարդակի են, ե՞րբ ենք հասնելու այդ բարձր մակարդակին:

- Հիմա ուզում եմ մի բան ֆիքսենք, եթե հիշում եք՝ 90-ական թվականներին Հունդայի մակնիշի մեքենաներ կային մեր փողոցներում, որոնք պետավտոտեսուչներն էին վարում, ովքեր հիշում են, կհիշեն նաեւ, որ այդ մեքենաները աղբ էին համարում, որովհետեւ 1-2 ամիս հետո գցելու բան էին: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Հունդային սկսում էր մեքենա արտադրել, այսօրվա Հունդայիները որ տեսնում եք փողոցներում, դրանք աշխարհի լավագույն մեքենաների շարքին են դասվում: Ինչի՞ հաշվին, որովհետեւ ժամանակին իրենք կարողացել են քանակություններ արտադրել` թեկուզ անորակ, ֆինանսավորվել եւ նորից սկսել են որակի վրա աշխատել եւ թողարկել են նորմալ մեքենաներ:

Եթե մենք հիմա միջազգային չափանիշներով սկսենք դատել, իհարկե, կարող է դուրս գալ, որ մեր պլանշետները մեկ-երկու չինական բրենդի զիջում են, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ազգային ուղենիշ դնենք, որ մենք չենք կարողանում արտադրել:

Այն ժամանակ բոլորը ասում էին՝ դե մենք «Երազ» ենք կարողանում արտադրել, ես ուզում եմ շեշտել, որ «Երազ» ավտոմեքենան պետք է լինի մեր հպարտությունը, ոչ թե նրա համար, որ այն անորակ էր, այլ նրա համար, որովհետեւ մենք ունեցել ենք հնարավորություն արտադրելու հազարավոր մեքենաներ: Դա, եթե մենք հպարտություն կարողանանք ընդունել, «Երազ»-ի հաջորդ սերունդը արդեն կլինի ոչ թե «Երազ», այլ շատ հզոր մի բան, բայց մենք չենք կարողանում այդպես էլ ընդունել, որ մենք հնարավորություն ունենք սերիական արտադրություն անելու: Ե՛ւ որպես պետություն ե՛ւ որպես ժողովուրդ մենք պետք է հասկանանք, որ եթե չունենանք սերիական բարձր տեխնոլոգիական արտադրություն, չենք ունենա նորմալ տնտեսություն, դա բացառված է:

Մենք պետք է ունենանք սերիական, բարձր տեխնոլոգիական հզոր արտադրական հնարավորություններ: Դա լինում է քայլ առ քայլ, դա մի օրում չի լինում եւ մենք աստիճանաբար դրան պետք է հասնենք, բայց պետք է ունենանք նաեւ համբերություն, քննադատությանը զուգահեռ նաեւ ունենանք քաջալերելու հնարավորություններ: Կարծում եմ՝ կառավարությունը իր քայլերով ցույց է տալիս, որ ինքը աջակցում է այսպիսի նախաձեռնություններին եւ շարունակաբար աջակցելու է հայրենական արտադրությանը:

- Քանի՞ տարի է հարկավոր, որպեսզի մեր տեխնիկան արդեն այն որակի լինի, որ հայ հասարակությունը նախընտրի հայկական արտադրանքը եւ արդեն կարողանանք նաեւ արտերկիր արտահանել:

- Մենք շատ բարձրորակ արտադրանքներ ունենք, այստեղ քաղաքական հարց կա, ինչո՞վ է ուժեղ տեղական արտադրողը, ուզենք, թե չուզենք՝ տեղական արտադրողը շահերի բախում միշտ ունի ներմուծողների հետ: Ներմուծողները նույնպես հայեր են: Պետությունը միշտ ունի ընտրելու հնարավորություն, նա ներքին արտադրողին տալիս է հզորանալու հնարավորություն, իսկ ներմուծողին հնարավորություն է տալիս ավելի լավ պայմաններով ներմուծել: Իմ կարծիքով, եթե մենք չուժեղացնենք ներքին արտադրողին, մենք երբեք չենք ունենա լավ արտադրանք: Տանել դնել «Արմթաբ»-ը կառավարությունում, նշանակում է ե՛ւ քարոզել ե՛ւ նպաստել ե՛ւ ոգեւորել, որպեսզի այն դառնա ճանաչելի եւ մարդիկ ընտրեն այդ բրենդը: Հիմա շատ բան կախված է կառավարությունից եւ կառավարության ընդունած քաղաքականությունից: Իհարկե, նաեւ շատ բան կախված է արտադրողից:

- Գնային քաղաքականությամբ մեր արտադրանքը պետք է մատչելիության առումով տարբերվի՞ ներմուծվող արտադրանքից, որպեսզի ավելի նախընտրելի լինի քաղաքացու համար:

- Համաձայն եմ, բայց էլի գալիս ենք քաղաքական մասին, եթե մարդիկ մինչեւ հիմա ներմուծել են առանց մաքսազերծման` իրենց ծանոթ-բարեկամներով եւ կաշառքով, էլ ո՞նց պետք է տեղի արտադրողը ավելի ցածր գնով վաճառեր: Չէր կարողանալու, իհարկե: Հիմա այս սիրո եւ համերաշխության հեղափոխությունը պետք է բերի նրան, որ մարդիկ օրենքով ներմուծեն, իրենց գինը պետք է հաստատվի շուկայական գնով եւ տեղի արտադրողը պետք է ունենա հնարավորություն՝ նրանց հետ մրցակցելու եւ ինչու ոչ հաղթելու:

Ինչպե՞ս է տեսնում ՏՏ ոլորտի զարգացումը մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, մանրամասնեց մեզ հետ զրույցում:

- Պարոն Մարտիրոսյան, ՏՏ ոլորտը զարգացնելու մեծ հնարավորություններ տեսնո՞ւմ եք թավշյա հեղափոխությունից հետո:

- Կարծում եմ՝ հեղափոխությունը հենց զուտ ՏՏ ոլորտին դեռ առանձնապես չի օգնել շատ պարզ պատճառով, որովհետեւ մինչեւ հեղափոխությունը փաստացի այս ոլորտը ամենաանկախն էր նախկին քրեաօլիգարխիկ համակարգից: Իզուր չէ, որ հենց ՏՏ ոլորտի աշխատակիցներն էին շատ ակտիվ հեղափոխությանը մասնակցում, որովհետեւ կախյալ չէին տարբեր օլիգարխներից: Իրենց չէին կարող արգելել գործի չգալ եւ այլն, այնպես որ այդ ոլորտը դեռ առանձնապես բան չի ստացել, չհաշված այն, որ մեծ հավանականությամբ հնարավոր է, որ շատ մարդիկ չարտագաղթեն:

Որովհետեւ հենց ՏՏ ոլորտի մասնագետների արտագաղթը շատ դեպքերում կախված էր երկրում ստեղծված իրավիճակից, այլ ոչ թե տնտեսական հարցերից, որովհետեւ այդ մարդիկ բարձր աշխատավարձ ստացողներ են եւ շատերը երկիրը լքում էին՝ չտեսնելով ինչ-որ դրական փոփոխության նույնիսկ նշույլ կամ հույս, որ շատ բան կարող է փոխվել:

- Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում արդեն այնպիսի մակարդակի հասնեն, որ արտասահմանյան տեխնոլոգիաներին փորձեն գոնե որոշ չափով հակակշիռ լինել:

- Ապագայում կարող են լինել լուրջ փոփոխություններ: Առաջինը կրթական ոլորտը պետք է բարեփոխվի, որովհետեւ մենք ունենք աշխատողների շատ լուրջ պակաս, ներկա կրթական համակարգը չի կարողանում ապահովել մարդկանց ներհոսքը ՏՏ ոլորտ: Իրականում մարդիկ ինքնակրթությամբ են զբաղվում: Ամենալուրջ խնդիրներից մեկը լուրջ ներդրումների պակասն է, իսկ լուրջ բաների հասած ստարտափերը ստիպված են լինում Հայաստանը լքել, կամ բացել իրենց հիմնական մասնաճյուղը օրինակ ԱՄՆ-ում: Դա դատական համակարգի անկախության խնդիրն է, այսինքն՝ ներդրողները կամ լուրջ հաճախորդները շատ դեպքերում խուսափում են Հայաստանի հետ գործ ունենալ, որովհետեւ համոզված չեն, որ այստեղ խնդրին կարող են առհասարակ իրավական լուծում տալ:

Մյուս խնդիրն իրավական դաշտի գրեթե զրոյական վիճակն է` բարձր տեխնոլոգիաների տեսանկյունից: Այսինքն, այսօր մեր իրավական դաշտը նկարագրում է մոտավորապես 20-րդ դարի երկրորդ կեսը, բայց ոչ 21-րդ դարը:

Այսինքն, էլեկտրոնային կոմերցիան, անվտանգության խնդիրները կամ անհատական տվյալները ինչ-որ տեղաշարժ է, բայց դա քիչ է, որպեսզի հեղափոխական փոփոխություններ լինի: Նաեւ կարեւոր է արտոնություններ տալ շատ ավելի լուրջ ներդրողների, որպեսզի ներդրումների լուրջ հոսք գա, որովհետեւ այսօրվա դրությամբ խոչընդոտներից մեկը գումարի պակասն է այս ոլորտում, այսինքն վենտուրային կապիտալը, որը ռիսկայնություն է պարունակում, մեզ մոտ գրեթե չի աշխատում, շատ փոքր են ներդրումները:

Սրանք այն հիմնական ոլորտներն են, որտեղ կարող է նոր կառավարությունը լավ զարկ տալ: Եւ կարեւոր է հիշել, որ ՏՏ ոլորտին կամ ընդհանրապես ուրիշ ոլորտների էլ պետությունը չէ, որ պետք է աջակցի. պետությունը պետք է չխանգարի եւ կողքից ինչ-որ օժանդակ գործողություններ անի, միայն այդքանը, որ արվի, արդեն ինքն իրեն շատ մեծ աճ կստանա ոլորտը:

- Հայկական արտադրության պլանշետների մասին ի՞նչ կասեք: Արդյո՞ք դրանք կարող են հասարակության համար ավելի նախընտրելի դառնալ, քան «Iphone»-ը, եթե ոչ, ապա, ըստ ձեզ, մեր արտադրանքի որա՞կն է վատը, թե հասարակությունն ամեն դեպքում վստահում է աշխարհահռչակ ընկերություններին:

- Հիմա, եթե հայկական «Արմթաբ»-ից խոսենք, մեծ սպասումներ ընդհանրապես ունենալ չարժե, որովհետեւ պլանշետների եւ սմարթֆոնների շուկան գերհագեցած է, եթե խոսքը գնա էժան եւ միջին գնի սմարթֆոնի մասին: Այսինքն, Չինաստանը եւ ընդհանրապես այդ տարածաշրջանն արդեն իսկ կարողանում են ապահովել ողջ աշխարհին շատ էժան սմարթֆոններով: «Iphone»-ի հետ մրցակցելու մասին մենք կարող ենք մոռանալ, որովհետեւ «Iphone»-ի որակն այնպիսին է, որ ընդհանրապես գրեթե մրցակից ունենալ չի կարող, շատ քիչ մրցակիցներ կան` աշխարհի մակարդակով, մենք չենք կարող:

Մենք պետք է հաշվի առնենք, որ մենք փոքր շուկա ենք, մեր ներքին շուկան ապահովելու համար հայկական արտադրության ապրանքները հնարավոր է բավարարեն, բայց փոքր շուկայի վրա հույս դնելով՝ էժան ու որակյալ արտադրություն դժվար է ստեղծել: Առավել եւս, որ դու միեւնույն է՝ կախված ես չինական պահեստամասերից: Մյուս խնդիրն է, օրինակ, օպերացիոն համակարգի թարմացումներն են, շատ էժան արտադրողներ այդ խնդիրը ունեն: Դա նշանակում է, որ ինչ-որ մարդիկ, որոնք միջին որակի հեռախոս ցանկանան գնել, դա չեն առնի՝ հաշվի առնելով, որ օրինակ «Google»-ի կողմից լիցենզավորում չկա եւ թարմացումները ինչ-որ պահի շատ արագ դադարում են, եթե ընդհանրապես կա դա: Այնպես որ, կարծում եմ, մենք հեռանկարային լուրջ արտադրություններ, հենց զուտ սմարթֆոնային ոլորտում, դժվար թե ունենանք:

Տպել
5301 դիտում

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին