Կոշտ «ռ»-ով մտավորականների ամենամոդայիկ բառը «մի քաղաքականացրու»-ն էր. Արմեն Մարտիրոսյան

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ մշակույթի նախարարությունը նույն գործելաոճն է պահելու եւ չի դիմանալու գրողների ուղիղ ֆինանսավորման գայթակղությանը, ինչը տեղով կոռուպցիա է։

«Հայաստանում հազար հոգի կա, որ բարաթ ունի, գրող է՝ գիրք, ՀԳՄ ուդո եւ այլն։ Մի 30 հազարն էլ, որ ե՛ւ ինքն է իրեն գրող պատկերացնում, ե՛ւ իր մոտ շրջապատը։ Ոչ 1000-ին, ոչ էլ առավել եւս 30 հազարին Հայաստանը ռեսուրս չունի պահելու։ Գրողի մրցույթ պետությունը չպետք է անցկացնի։ Ստեղծագործողը չպետք է փորձի դուր գալ չինովնիկին։ Թե չէ սերժահայաստանից չենք տարբերվի»,- մտավախություն է հայտնում Արմեն Մարտիրոսյանը։

Ըստ «Անտարես»-ի տնօրենի՝ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի խնդիրն այն է եղել, որ պետությունը գործ է ունեցել ստեղծագործող անհատի հետ կամ՝ միջնորդավորված եղել հրատարակչի միջոցով, ստեղծագործողը ստիպված հաշվի է նստել ղեկավարության կարծիքի հետ:

«Այսօր ունենք շատ քիչ թվով անհատներ, որոնք իրենց մինչեւ վերջ արժանապատիվ պահեցին ու չգնացին կռանալու, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի թրի տակով անցնելու: Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանությունը հենարան էր փնտրում եւ այդ հենարանն՝ իմ կարծիքով՝ իրականցվում էր չկայացած ստեղծագործողների կողմից, իսկ որպես կանոն չկայացած ստեղծագործողները ոչ թե իրենց գործով էին զբաղվում, այլ սկսում էին բողոքել, սրա նրա գլխին սարքել: Պատճառներից մեկն այն էր, որ պետությունը անընդհատ տարբեր տիպի հարաբերությունների մեջ էր մտնում նրանց հետ»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը:

«Իշխանությունը վճարում էր նրանց կտավները նրանց ցուցահանդեսները, նրանց երգերը, եւ նույնը վերաբերում է մեդիաարտադրանքին՝ ասածիս մեջ մտնում են շատ խմբագիրներ եւ լրագրողներ: Մարտի 1-ի կայացումը, գաղջ մթնոլորտի կայացումը՝ առանց մեդիա՞ եղավ, իհարկե՝ ոչ: Ռաֆայել Ղազարյանը ժամանակին ասել է՝ մտավորականներ կոշտ «ռ»-ով, այսպես, թե այնպես այդ ազդեցության տակ էին ընկնում նաեւ չկողմնորոշված մարդիկ, որոնք քաղաքացիական կողմնորոշում չունեին: Եվ նրանց կողմից ամենամոդայիկ բառը դարձել էր՝ մի քաղաքականացրու բառակապակցությունը»,- ասում է Մարտիրոսյանը:

Մեր հարցին, թե վերջինս ինչ նկատի ուներ իր գրառումներից մեկում մեդիաները փրկության օղակ դիտարկելով, Անտարեսի տնօրենն ասաց. «Եթե գրական մեդիան այսպես, թե այնպես ֆինանսավորում են, կամ փոքրիկ աջակցություն են ստանում պետության կողմից, լինի գրանտ՝ մոտ 2 միլիոն դրամի չափով, որը կգնա հոնորարներ վճարելուն»:

Արմեն Մարտիրոսյանը վստահեցնում է՝ պետությունը չպետք է ստեղծագործական ոլորտ մտնի, որպեսզի ստեղծագործողը չկաշկանդվի, չնայի, թե չինովնիկը ինչ է ուզում, ինչպես է մտածում:

«Նրանք կարող են ստանալ 2 միլիոն դրամանոց գրանտներ, որից վճարեն հոնորարներ ստեղծագործություն կամ քննադատական հոդվածներ բերած գրողներին։ Եվ այդ լրատվամիջոցը պիտի լավ իմանա, որ եթե որակական չափանիշը չպահեց, սանդղակը իջեցրեց պլինտուսի մակարդակի, խառնեց ընկեր, քավոր, սանիկ հարաբերությունները, ապա հաջորդ տարի էլ չի ստանա ֆինանս»,- ասում է նա։

Արմեն Մարտիրոսյանն առաջարկում է հրատարակիչների խորհուրդ ստեղծել, «լայվ»-ի միջոցով քննարկում իրականացնել, հասարակությունը լսի այդ ամենը. «Անկախ նրանից՝ կընկալեն գրաքննադատի բարձրարժեք խոսքը, թե չեն ընկալի, բայց գոնե արիշ-վերիշ չեն տա, ինչպես որ արել են մինչ այս»,- եզրափակեց Մարտիրոսյանը:

Տպել
8515 դիտում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Հույս ունեմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել՝ ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում․ Իվետա Տոնոյան

Հայաստանին ու Լիտվային միավորում է ապագայի նույն տեսլականը. նախարարները համակարծիք են

«Հայփոստ»-ի աշխատակիցները Լոռիում նպաստառուներից և կենսաթոշակառուներից կանոնավոր գումարներ են ստացել. դատախազություն

Նոր հոդվածներ հայալեզու Վիքիպեդիայում՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնի շրջանակներում

«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման ու զորակցման ծրագրի առաջին փուլն ավարտված է

Ելույթ՝ ՄԱԿ-ում, հանդիպումներ Քալիֆորնիայում. Վարչապետն աշխատանքային այց կկատարի ԱՄՆ

Անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր. Ավինյան

2022 թվականին ակնկալվում է, որ մեր կառավարության արտաքին պարտքը կդառնա 3.1 տրիլիոն դրամ. Մարության

Թմրանյութ պահելու կասկածանքով Սևան քաղաքի հանրային լողափից 60-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 19 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 9.5հա տարածք

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության շնորհիվ անհետ կորած 13-ամյա տղան գտնվել է

Մխիթարյանը՝ «Սասուոլո»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և ևս 7 մարզում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսի հետ

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը եւ Մաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին

Արման Դարչինյանը եւ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեցին. ԱԱ