ԵՄ-ն ոգեւորված է ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներով եւ պատրաստ է աջակցել․ Յունկեր

Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները՝ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում: Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգեւորել է իրենց եւ պատրաստակամություն հայտնել շարունակաբար աջակցելու ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար եւ հավաստիացրել, որ այսուհետ ԵՄ թե՛ ինստիտուցինալ, թե՛ ֆինանսական եւ թե՛ խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային:

«Հայաստանում արդեն շուրջ երկու ամիս տեւող հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տպել
918 դիտում

Սեմյոնովկայում անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը 1 օր անց մարվել է. 70 կենդանի է սատկել, 2300 հակ անասնակեր վառվել

Բերդ, Նոյեմբերյան, Ստեփանավան քաղաքներում և Գուգարք գյուղում ձյուն է տեղում. Լարսը փակ է

Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, վնասված Toyota, 24 հատ կրակված պարկուճ

Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Մենենդես

Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է (լուսանկարներ)

Գեղամա լեռներում կորած արշավականին գտել են

Լանջիկ գյուղում այրվել է մոտ 200 հա անասնակեր

13 տարի առաջ. միայն մեկը՝ բարեփոխումներից

Ինչպես կինոյում. փողն ի՞նչ է, որ չունենամ

Ոստիկանների կողմից բռնություն գործադրելու տեսանյութի հիման վրա ոստիկանությունում ստուգումներ են սկսվել

Աճող ձնագնդի էֆեկտը. ՍԴ-ի որոշման հետեւանքներից մեկը

Կորած ակտիվիստի որոնումներին մասնակցել են 10 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի. շարունակում են փնտրել

Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը

Գեղամա լեռներում կորած ակտիվիստ Գեղամ Օհանյանի որոնողական աշխատանքներին ուղղաթիռ է միացել

Գորիս-Կապան ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում առկա է մառախուղ. ճանապարհները բաց են եւ անցանելի

Այս պահին հիմնական կենտրոնացումը Խոսրովի Արգելոցն է. պատգամավորը՝ անհետացած արշավականի մասին

Ամսվա վերջին Ադրբեջանի նախագահը կայցելի Թուրքիա

Ոստիկանության տարածքային բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել (տեսանյութ)

Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը