Ընտրական օրենսգրքի խորհրդարանական հանձնաժողովը պետք է պաուզա վերցնի. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վաղը ԸՕ շուրջ քննարկումներին պատրաստվում է առաջարկել, որ խորհրդարանական ձեւաչափն այս պահին դադար վերցնի: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Առաջարկելու եմ խորհրդարանական ձեւաչափն այս պահին պաուզա վերցնի, որովհետեւ ըստ էության, մենք մեր հիմնական խնդիրը լուծել ենք: Խորհրդարանական բոլոր 4 խմբակցություն ընտրական օրենսգրքի բարելավման վերաբերյալ, իրենց ֆունդամենտալ հիմնական առաջարկները ներկայացրել են»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երկու հանձնաժողով է ստեղծվել ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկումների համար: Մեկը վարչապետին առընթեր, մյուսը` խորհրդարանական ուժերը: Հիշեցնենք նաեւ, որ երեքշաբթի ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկումներին առաջին անգամ ներկայացել էր կառավարության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, ով ակնարկել էր, որ կառավարությունը չի ընդունի ԱԺ հանձնաժողովի առաջարկները եւ կներկայացնի իր առաջարկները:

«Մենք առաջարկում էինք, որ երկու ֆորմատների աշխատանքները համատեղվեն, բայց, կարծես թե, կառավարության համար դա ընդունելի չէ, եթե, իհարկե իմ շատ հարգարժան Դանիել Իոաննիսյանը ներկայացնում էր կառավարության տեսակետը: Այս փուլում ես չեմ տեսնում, թե ինչ պետք է անի խորհրդարանական ֆորմատը, որովհետեւ մենք մեր առաջարկները ներկայացրել ենք: Երեկ ստացանք կառավարության աշխատանքային խմբի առաջարկները, միգուցե մենք վաղը դրանք կքննարկենք, մեզ համար հիմա էականն այն է, թե կառավարությունն այս պահին մեր առաջարկներից որն է ընդունում եւ որը կներառվի նոր մշակվելիք օրենսգրքում, որից հետո իմաստ կունենա շարունակել աշխատանքները»,- ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանն ասաց, որ ռացիոնալ չի համարում երկու տարբեր աշխատանքներ անելը, տարբեր նախագծեր պատրաստելը: Նրա խոսքով՝ կառավարությանն ուղարկվել է 4 խմբակցությունների առաջարկները եւ օպտիմալ կլինի, որպեսզի կառավարությունն ասի` որ առաջարկներն են ընդունում, որոնք՝ ոչ:

Հարցին` նրա մոտ չկա՞ այն տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարում է, որ կոնսեսուսով պետք է աշխատանքները տարվեն, հիմա փորձում է շրջանցել այն, նա ասաց.

«Ո՛չ, չկա այդպիսի տպավորություն, որովհետեւ ես Նիկոլ Փաշինյանից կամ Արարատ Միրզոյանից չեմ լսել հայտարարություն, որ իրենք դեմ են կոնսենսուսով աշխատելուն, կամ ԸՕ շուրջ լինի քաղաքական ուժերի նաեւ քաղհասարակության միջեւ կոնսեսուս, չկա նման տպավորություն, ի վերջո ԸՕ-ն ընդունելու է ԱԺ-ն եւ, եթե չլինի կոնսենսուս, ես չեմ պատկերացնում, թե այդ ԸՕ-ն ինչպես կարող է անցնել»:

Տպել
3685 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում